ՀԱՆՈՒՆ ՋՈՆԻԿԻ


 

ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը չափազանց անհանգստացած է եղբոր` Ջոնիկ-Հենրիկ Աբրահամյանի ճակատագրով: Խնդիրն այն է, որ Մխչյանի ամենահարուստ մարդը, ով այստեղ ամեն ինչ հպատակեցրել է իրեն` դուրս է մնացել խորհրդարանական պաշտոնացանկերից, քանի որ որևէ կուսակցություն ցանկություն չէր հայտնել նրան ընդգրկել իր ցուցակում: Եվ հիմա Ջոնիկ Աբրահամյանը շփոթմունքի մեջ է. երևի նա էլ չի ուզում լինել երիտասարդ թոշակառու: Եվ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անում է, որպեսզի եղբայրը հայտնվի խորհրդարանում` նոր ընտրությունների միջոցով: Իսկ ընտրությունների համար հրաշալի տարբերակ կա. այստեղից պատգամավոր ընտրված Կարինե Պողոսյանին, ով Հովիկ Աբրահամյանի զարմուհին է, դարձնել կրթության և գիտության նախարար:…

Ի դեպ, չափազանց շատ է թիվը նրանց, ովքեր կամենում են զբաղեցնել կրթության և գիտության նախարարի պաշտոնը: Ուրեմն, թեժ պայքար է սպասվում Հայկ Բաբուխանյանի, Վիկտոր Դալլաքյանի և Կարինե Պողոսյանի միջև: Իսկ թե ո՞վ կհաղթի` կարծես թե կարելի է ենթադրել: