«Լսելիության թնդանոթներ»


 

Մարդ չսպանող ու ավերածություններ չառաջացնող ձայնային այս զենքը կօգտագործվի այս տարի Լոնդոնում կայանալիք Օլիմպիադայում (տեղեկացրել է «Բի-Բի-Սի»-ն): Պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկատվությունը: Այսպես կոչված «ակուստիկ թնդանոթները» հուժկու ազդանշան կառաջացնեն, որը նաև ֆիզիկական ցավ կպատճառի միջազգային մրցումներում անկարգություն հրահրողներին:

Նմանատիպ սարք արդեն փորձարկվել է Թեմզայի ջրատարածքի դեսանտանավերում: Եվ ընդհանրապես, այդ զենքը նախատեսված է որպես ամբոխը ցրելու կոչ: Դրանք կարող են 1 մետր շառավղով արձակել 150 դեցիբել հզորության խլացուցիչ ձայն: Այսինքն, «կոչ» ասվածը պետք է ընկալել և´ ուղղակի, և´ փոխաբերական իմաստով: