Մերկ լուսանկարները չգտան տերերին


 

Ամերիկյան լեգենդար դերասանուհի Մերիլին Մոնրոյի մերկ լուսանկարները զարմանալիորեն անփառունակ ճակատագրի են արժանացել: Հավանաբար 1962-ին` կյանքի վերջին ֆոտոսեսիայի ընթացքում արված այս լուսանկարները BonhΖΗs աճուրդի տանը չեն գտել իրենց նոր տերերին: Որպես նախնական գին` այս եզակի լուսանկարների համար սահմանված է եղել 18-25 հազար ԱՄՆ դոլար, սակայն սեքս- խորհրդանիշն այս անգամ անտեսված է մնացել: Vogue ամսագրի համար նախատեսված նկարների հեղինակը լուսանկարիչ Բերտ Շտերն է: Ի դեպ` դեռ 2008-ին աճուրդի հանված Մոնրոյի լուսանկարները վաճառվել էին 146 հազար դոլարով, այդ պատճառով տարակուսանք է առաջացնում դրանց նկատմամբ անտարբերությունը:

Հիշեցնենք, որ Մերիլին Մոնրոն մահացել է 1962-ի օգոստոսին` սեփական անկողնում: Շատերը ենթադրում են, որ նրա մահվան պատճառը քնաբեր հաբերի չարաշահումն է եղել, սակայն չի բացառվում նաև ինքնասպանության վարկածը: