ԱՍՈՒՄ ԵՆՔ` ԳԱԶ, ՀԱՍԿԱՆՈՒՄ` ԿՈՂՈՊՈՒՏ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գրեթե անգործ մնաց: Գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի սակագների միաժամանակյա բարձրացումը ենթադրում էր, որ առաջիկա ամիսներին հանրային ուշադրությունը կկենտրոնանա հենց այս կառույցի վրա` թանկացումների չափը ճշգրտելու, նոր սակագները հանրային ճնշման ազդեցությամբ մեղմելու և նոր իրավիճակից ելքեր որոնելու առումով:

ՄԵ´ՆՔ ՉԵՆՔ ԱՍՈՒՄ

ԻՆՉՊԵՍ հայտնի է` «ՎիկիԼիկսի» գաղտնազերծումների հերթը հասել է նաև Լևոն Տեր¬Պետրոսյանին ու նրա շրջապատին: Հեռավոր 2008¬ի բուռն իրադարձություն ներից, իհարկե, քիչ ժամանակ չի անցել, սակայն պարզ է ու գրեթե անվիճելի, որ ՀԱԿ¬ի ղեկավարների մոտեցումները հիմա էլ չեն փոխվել:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Վրաստանի էներգետիկայի նախարարի` վաղուց սպասված հայտարարությունը հնարավոր է` որոշակիություն մտցնի Հյուսիս-հարավ գազատարի վրացական հատվածի ճակատագրում: Ինչպես հայտնի է, վրացական կողմը դեռևս անցյալ տարվանից էր հայտարարում խողովակաշարը վաճառքի հանելու իր մտադրության մասին:

Հա˜ որ...

Ուղեվարձի թանկացման վերաբերյալ մետրոպոլիտենի ղեկավարության «խոստմանն», ըստ ամենայնի, առաջիկայում հաջորդելու է գործը: Արդեն հայտնի է, որ մետրովճարն, առաջիկայում կրկնապատկվելով, 100 դրամ է դառնալու:

ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ այն է` հուսահատությունից, ոչ այն է` ոգևորությունից բխող հայտարարությունների հերթական տարափն է տարածել: Եվ կասկածից վեր է, որ նրա այս բարբաջանքն էլ ոչ միանշանակ գնահատականների է արժանանալու:

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ... առանց սենսացիաների

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական համագումարը, ինչպես «կանխատեսում» էին լրագրողները, պիտի լիներ սենսացիոն:

Բարձրագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է

Խորհրդարանի «Ժառանգություն» պատգամավորական խմբակցությունը վերջերս առաջարկել էր Ադրբեջանում 1988-92 թթ. հայերի դեմ կատարվածը համարել ցեղասպանություն: Այս առաջարկությունն Ադրբեջանում հակահայկական քարոզչության հերթական ալիքն առաջացրեց:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Տարբեր աղբահանություններ Կառավարության անհետաձգելի հարցերի շարքում շարունակում են մնալ կադրային և կենցաղային աղբի խնդիրները: «ըՁՀ» կանանց «գնդապետ» ՀԱԿ-ի որոշումը - Երբ հասունանում է սոցիալական բունտը, Պետք է ոտքի հանել նաև կանանց գունդը:

Գորբաչովը կանխատեսում է

ԽՍՀՄ նախագահ (անսովոր է հնչում, չէ՞) Միխայիլ Գորբաչովը կարծիք է հայտնել, որ ՌԴ վարչապետ Վլ. Պուտինն իր թեկնածությունը չի առաջադրի 2012¬ին կայանալիք նախագահի ընտրություններում: - Ավելի շուտ` նա չի առաջադրվի:

«ՎԻԿԻԼԻԿՍԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

Ռուսական մաֆիոզ կառուցվածքները իրենց հսկողության տակ են առել Ռուսաստանից Ուկրաինա գազի մատակարարումը: Իր վարչապետության շրջանում նման բացահայտում էր արել Յուլյա Տիմոշենկոն` բացահայտ հակամարտության մեջ մտնելով Ռոսէներգոյի ղեկավարների հետ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԹԱՔՑՐԵԼ

Ռուսաստանը երկար ժամանակ թաքցրել է գեներալ Ռատկո Մլադիչի` Սերբիայի Հանրապետության բանակի շտաբի պետի մասին կարևոր տեղեկատվություն: Այս գեներալին մեղադրանք է առաջադրվել ռազմական հանցագործությունների համար, որոնցից ամենագլխավորը ցեղասպանության իրականացումն է:

ԻՈՍԻՖ ԿՈԲԶՈՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԻՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պահանջից հետո, վերջապես պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Իոսիֆ Կոբզոնը բացահայտեց իր եկամուտները: Անցած տարվա ընթացքում, ըստ հայտարարագրի, պատգամավոր Կոբզոնը վաստակել է 4,8 միլիոն ռուբլի, նրա կնոջ եկամուտը կազմել է 2,9 միլիոն:

ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ ԲԱԶՄԱԹԻՎ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ

Նյու-Յորքում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները մարդիկ արյունալի դրամա են համարել: Ուկրաինացին այս քաղաքում բազմաթիվ սպանությունների հեղինակ է դարձել, կան նաև վիրավորվածներ:

ԱՖՐԻԿԱՑԻՆ ԳՏԵԼ Է «ՀԱՆԳՈՒՑՅԱԼ» ՀՈՐԸ

Սենեգալի բնակիչ Աբու Ադի Բաալ Տեֆո Մգուա դել Սիփարիուսը իրեն համարում էր անհայր ընկեցիկ. 24-ամյա տղան մեծացել էր փողոցում, բոլորից լքված: Նա ճանաչում էր իր մորը, որի հետ որևէ հարազատական կապեր չուներ:

ՔԱՂԱՔՆԵՐԸ ԿՊԱՏՎԵՆ ԾԽՈՎ

Ինչպես վկայում են գիտնականները, Եվրոպայի մի զգալի տարածքի սպառնում է «ծխի վարագույրը»: Հյուսիսային բևեռին մոտ երկրներում, գլոբալ տաքացման հետևանքով, արդեն իսկ նկատելի են դառնում ծխի շերտերը, որոնք հատկապես առավոտյան ժամերին ձևավորում են յուրատեսակ շերտեր, որոնց գիտնականները վարագույր են կոչում:

ԱՆԹԱԼԻԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱ

Անթալիայում դատարանի առջև է կանգնել 41-ամյա մի թուրք, ով մեղադրվում է 25-ամյա կնոջը սպանելու մեջ:

ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԹՈՒԹԱՆՀԱՄՈՆԻ ԱՐՁԱՆԻԿՆԵՐԸ

Թութանհամոն փարավոնի ժամանակների ութ արձանիկներ են գողացվել Կահիրեի Եգիպտական թանգարանից հակակառավարական ցույցերի ժամանակ: Ինչպես հաղորդել է Եգիպտոսի հնությունների հարցերով պետնախարար Զահի Հավասը, գողության փաստը հայտնի է դարձել, երբ սկսվել են գույքահաշվառման գործընթացները:

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՈՒԹԵՐՈՐԴ ՀՐԱՇԱԼԻՔԸ

Գիտնականները Նոր Զելանդիայում Ռոտոմահանա լճի հատակին հայտնաբերել են Վարդագույն ծաղկաստանները, որոնք համարվում են աշխարհի ութերորդ հրաշալիքը: Գտածոյին գիտնականները հասել են սուզանավերի օգնությամբ, որոնք զինված են եղել լապտերներով և լուսարձակներով:

Վիժվածքներն էլ հասարակության ծնունդ են

Բանակում նորից մահվան դեպք է արձանագրվել: Ու որքան էլ վիճակագրությունը համառորեն պնդում է` դժբախտ պատահարներից, մարդկային կորուստներից ապահովագրված չէ աշխարհի ոչ մի բանակ, միևնույն է` ամեն մի կորուստ ցավեցնում է ոչ միայն հարազատներին, այլև հասարակությանը և, իհարկե, Պաշտպանության համակարգի ղեկավարությանն ու ողջ անձնակազմին:

ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ ԱՆՀԱՅՏ ՃԱԿԱՏԱԳԻՐ

«Արաբո» ջոկատի ամենակրտսեր ու կրակոտ հայորդին` 18-ամյա Հրաչյա ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, 1992 թվականի հունիսի 29-ին Մարտակերտի Լենինավան գյուղի ուղղությամբ մեկնած անհետ կորած քաջերից մեկն է: Ծնվել է 1973 թ. դեկտեմբերի 14-ին Երևանում:

էջեր և դեմքեր Արցախյան ազատամարտից 16 փետրվարի

Ֆ 1992 թվականի փետրվարի 16-ին` Ղարաբաղյան պատերազմում, ադրբեջանական կողմը Շուշիից «Գրադ» և «Ուրագան» ռեակտիվ կայաններից զանգվածային գնդակոծության ենթարկեց ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը: Քաղաքի վրա գցվեց 300 արկ:

Բարության ուժի մասին...

Վաղը աշխարհը նշում է Բարության միջազգային օրը Համաձայն միջազգային համապատասխան կառույցների որոշման, արդեն 5 տարի է` փետրվարի 17¬ն աշխարհում նշվում է որպես Բարության միջազգային օր:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԵՂԾԻՔ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում Ադրբեջանը պայքարում էր ոչ միայն զենքով ու զորքով: Արցախահայության և ընդհանրապես հայ ժողովրդի դեմ հակառակորդն ի սկզբանե սանձազերծեց մեկ այլ` քարոզչական պատերազմ, որի հիմքը լկտի սուտն է:

«ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՊՐԵԼՈՎ` ԻՆՁ ՄԵԿՈՒՍԱՑԱԾ ՉԵՄ ԶԳՈՒՄ»

Գեղանկարիչ, պրոֆեսոր, Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի Ռ. Արզումանյանի անվան մասնաճյուղի հիմնադիր տնօրեն ՍՈՒՍԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ նաև անվանի հանրային գործիչ է, Կանանց հանրապետական խորհրդի, բազմաթիվ հանրային կառույցների անդամ, քաղաքի ամենանշանավոր կանանցից մեկը:

ՄՈՒՏՔ… ԴԵՊԻ ԱՇԽԱՐՀ

Ազգային թատերգությունն իրապես ինքնատիպ ու հետաքրքիր կերպարանափոխումների ծիրում է հայտնվել` իր միջոցով արտացոլելով նորահաստատումների այն ընթացքը, որն իր ներկայությունն է ամրապնդել համաշխարհային դրամայում:

Նյութ և ոգի

Երիտասարդ լուսանկարիչ Նարեկ Խեչոյանի` «Մատերիա և ոգի» խորագրով անհատական ցուցահանդեսը երկրորդն էր: Շնորհալի երիտասարդը լուսանկարչությամբ զբաղվում է 1998 թ.¬ից:

Ես ձեզ էի փնտրում, հայեր

Ձեզ չեն մոռանա, պրոֆեսոր Գտա գյուղատնտեսի նկարագրած շենքն էլ, թիվ 25 բնակարանն էլ, որի վրա ոչ մի ազգանուն չկար: Դուռը բացող նույնպես չկար:

Նախանշաննե՞ր, թե՞ նախապաշարում

Բոլորն էլ կդժվարանան հիշել, թե ումից և երբ են լսել, բայց նշանակներ կան, որոնց հետ մեր հաջողություն-անհաջողություններն ենք կապում: Եվ դրանք գրեթե բոլոր ժողովուրդների մոտ են տարածված (հիմնականում` գյուղերում):

Ճապոնական100ասույթ

Ֆ. Ծայրահեղ հնազանդությունը դեռ հավատարմություն չէ: Ֆ. Անկեղծությունը մարդու ամենաարժեքավոր հատկանիշն է: