Նյութ և ոգի


Երիտասարդ լուսանկարիչ Նարեկ Խեչոյանի` «Մատերիա և ոգի» խորագրով անհատական ցուցահանդեսը երկրորդն էր: Շնորհալի երիտասարդը լուսանկարչությամբ զբաղվում է 1998 թ.¬ից: Ներկայացված լուսանկարչական 19 աշխատանքները, որոնք Նարեկը լուսանկարել էր, 2006-2010 թթ.¬ի ընթացքում են ծնվել: Նարեկի աշխատանքներում հիմնային է այն գաղափարը, որ ամենի ծնողը և ամենի հիմքը բարձրագույն էներգիան է. - Ես ներկայացնում եմ այս հայեցակարգը գեղարվեստական¬ստեղծագործական զարգացման ձևում,¬ ասում է Ն. Խեչոյանը: Աշխատանքներում ներկայացված լուսագունային կառուցվածքը կրում է հոգևոր էներգիայի պատկեր: Լուսագույնը, իբրև էներգիա, ներկայացված է ոչ թե հանդարտ և խաղաղ հանգստի տեսքով, այլ կեցության տագնապի անդադար թրթռացող բոցկլտման տեսքով, Նարեկի մեկնաբանմամբ` լուսանկարը արվեստի ձևերից միակն է, որը սերտ կապված է կոնկրետ տեղի, կոնկրետ ժամանակի, տարածության, փաստի, իրադարձության արձանագրման հետ, ինչպես նաև կերտում է պատմությունը: Արվեստին հենց այս ձևով է լուսանկարիչը սասանում առաջին հայացքից անսասան թվացող նյութական աշխարհի այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են մատերիան, ժամանակը, տարածությունը:

Շաքե ԱՂԱԲԱԼՅԱՆ