ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԹԱՔՑՐԵԼ


Ռուսաստանը երկար ժամանակ թաքցրել է գեներալ Ռատկո Մլադիչի` Սերբիայի Հանրապետության բանակի շտաբի պետի մասին կարևոր տեղեկատվություն: Այս գեներալին մեղադրանք է առաջադրվել ռազմական հանցագործությունների համար, որոնցից ամենագլխավորը ցեղասպանության իրականացումն է: Դեռևս 2009 թվականին մի բարձրաստիճան դիվանագետ հաղորդել է այս մասին` միաժամանակ նշելով, որ Ռուսաստանը հետևողականորեն թաքցնում է սերբ գեներալների հանցագործությունները: