Գորբաչովը կանխատեսում է


ԽՍՀՄ նախագահ (անսովոր է հնչում, չէ՞) Միխայիլ Գորբաչովը կարծիք է հայտնել, որ ՌԴ վարչապետ Վլ. Պուտինն իր թեկնածությունը չի առաջադրի 2012¬ին կայանալիք նախագահի ընտրություններում: - Ավելի շուտ` նա չի առաջադրվի: Երկու ժամկետ աշխատել է և բավական է: Նա ճիշտ է վարվել,¬ ասել է Գորբաչովը Sky News հեռուստաալիքով իր հարցազրույցում և զգուշորեն հավելել. - Գուցե նրանք տեղերով փոխանակվեն: Այս վերջին արտահայտությունից էլ հենց ռուսաստանյան շատ լրատվամիջոցներ եզրահանգում են կատարել, որ Պուտինը կմասնակցի 2018¬ի ընտրություններին: Միաժամանակ, գալիք` 2012¬ի ընտրությունների առնչությամբ կանխատեսում է ներկայացրել նաև ընդդիմադիր Միխայիլ Կասյանովը. - Պուտինն արդեն որոշում է կայացրել, որ չի բարձրանա այդ բազկաթոռին: Նրա խոսքերով` Մեդվեդևը «Պուտինի հետ չի առաջադրվի 2¬րդ ժամկետում»: Ո´չ գործող նախագահ Մեդվեդևը, ո´չ Պուտինը դեռևս պաշտոնապես չեն հայտնել իրենց մտադրությունները: Հրապարակային ելույթներում երկուսն էլ նշում են, որ չեն բացառում դրա հավանականությունը: Պուտինը նաև խոստացել է Մեդվեդևի հետ պայմանավորվել, թե իրենցից ով է առաջադրվելու հաջորդ ժամկետի համար: Իսկ ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ Մեդվեդևն «անպայման ուզում է» մասնակցել ընտրություն-2012¬ին: