ՄԵ´ՆՔ ՉԵՆՔ ԱՍՈՒՄ


ԻՆՉՊԵՍ հայտնի է` «ՎիկիԼիկսի» գաղտնազերծումների հերթը հասել է նաև Լևոն Տեր¬Պետրոսյանին ու նրա շրջապատին: Հեռավոր 2008¬ի բուռն իրադարձություն ներից, իհարկե, քիչ ժամանակ չի անցել, սակայն պարզ է ու գրեթե անվիճելի, որ ՀԱԿ¬ի ղեկավարների մոտեցումները հիմա էլ չեն փոխվել: Այսինքն, Աստված մի արասցե, եթե հանկարծ նույնանման իրավիճակ հասունանա, ապա Կոնգրեսի վերնախավի ձեռագիրը նույնությամբ կրկնվելու է: Ավելին, եթե փետրվարյան ընտրություններին հաջորդած շրջանում գոնե այս առումով հաջողությունը փոքր¬ինչ ժպտար առաջին Նախագահին, ապա նա իր շատ համախոհների հետ վաղուց արդեն Միացյալ Նահանգներում պետք է ապաստանած լիներ: Համենայն դեպս, նման ծրագիր այդ շրջանում նրանք ունեցել են, ու հավանաբար դեպքերը համեմատաբար բարենպաստ են դասավորվել, և ԱՄՆ¬ում հանգրվանելու ծրագիրը կամ չի իրականացել, կամ էլ ճողոպրելու նպատակահարմարություն այլև չի եղել: Այսպես, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնն արձանագրել է. - Ընդդիմության առաջնորդները կապ հաստատեցին մեզ հետ` ապաստան և կամ տուրիստական վիզա ստանալու համար: Մեր երկրի ներքաղաքական կայունությամբ ամերիկյան կողմի շահագրգռվածության հարցում որքան էլ փոքր լինի հավանականությունը, այդուհանդերձ, ինչ¬որ բանից վտանգ զգալով կամ ուղղակիորեն տերպետրոսյանական թիմին պաշտպանելով` նույն Փենինգտոնն այն օրերին կարծիք է հայտնել, թե. - Մենք էլ ենք հակված կարծելու, որ նրանց պետք է վիզա տալ. թեկուզ` տուրիստական: «ՎիկիԼիկսի» հրապարակումն, իրոք, նոր լույս է սփռում անցած¬գնացած, բայց անմոռաց իրադարձությունների մութ կողմերի վրա: Մարտի 1¬ին հաջորդած արտակարգ դրության ռեժիմը Լ.Տ.Պ.¬ի համար հավանաբար այլևս անվտանգության վերջնական երաշխիքներ ստեղծեց: Երևանյան դժոխային գիշերը գնահատող մարտիմեկյան հայտարարությունը, թե այդ օրն ինքը վերջապես հանգիստ քնել է, իհարկե, երկարաշունչ քարոզարշավից ընտրական գործընթացն ու հաջորդող իրադարձություններն ամփոփող վերջակետին չէր վերաբերում… Սեփական անձի անվտանգության երաշխիքը (թեկուզ դա տնային կալանք կոչվեր) առաջին Նախագահն արդեն ձեռք էր բերել ու հանգիստ քնել: Թիմն, իհարկե, անելանելի վիճակում էր. փախուստը կամ ձերբակալությունը բնավ այն ելքը չէր, որ ընդամենը օրեր առաջ ծիծաղելի կարող էր թվալ: Բայցևայնպես, առաջնորդն իսկապես հանգիստ ու խորը քնելու մեկ այլ «հիմնավոր» պատճառ էլ ուներ. սեփական որդու անվտանգության հարցը նույնպես լուծված էր: Ընդ որում, կարելի է կարծել, որ տեղի ունենալիք ողբերգական իրադարձությունները Տեր¬Պետրոսյանն ավելի վաղ էր ծրագրել, և կամ` նրա խորաթափանց միտքն այդ ամենն ավելի շուտ էր կանխատեսել: Ուստիև Դավիթի հարցերն ավելի վաղ էին լուծվել, ու հեռավոր Միացյալ Նահանգներում վերջինիս անվտանգությանն ու ազատ տեղաշարժին որևէ վտանգ բնականաբար արդեն չէր սպառնում: