Նախանշաննե՞ր, թե՞ նախապաշարում


Բոլորն էլ կդժվարանան հիշել, թե ումից և երբ են լսել, բայց նշանակներ կան, որոնց հետ մեր հաջողություն-անհաջողություններն ենք կապում: Եվ դրանք գրեթե բոլոր ժողովուրդների մոտ են տարածված (հիմնականում` գյուղերում): Նախանշաններին, իհարկե, հավատալ կամ, ավելի ճիշտ` դրանցով նախապաշարվել պետք չէ: Այնուամե նայնիվ, հետաքրքիր է դրանցից ամենատարածվածների իմաստը Շեմի վրա չի կարելի նստել, դրա վրայով չի կարելի ողջագուրվել կամ ձեռքով ողջունել իրար. Նույնիսկ ասում են` շեմի վրա նստող երիտասարդի (կամ աղջկա) հետ ոչ մեկը չի ամուսնանա: Առեղծվածայնությունն` իր հերթին, բայց տան շեմը սրբազան տեղ է համարվում` խորհրդանշելով երկու աշխարհների սահմանաբաժանը. հին սլավոնները դրա տակ են հուղարկավորել չմկրտված հանգուցյալ մանուկներին: Շեմքը նաև տան ու արտաքին աշխարհի սահմանագիծն է: Միևնույն ժամանակ, ամենակենցաղային առումով, այն առողջության համար անբարենպաստ տեղ է (միջանցիկ քամի), ու այնտեղ հեշտորեն կարելի է մրսել: Ի դեպ, նորահարսն ու փեսան հենց շեմի վրա (դրսի կողմից) են կոտրում ափսեները. որոշ ժողովուրդների մոտ հարսանիքի օրը նորահարսին փեսան գրկած է տուն տանում, որպեսզի նա շեմքը չտրորի: Հացի փշուրները սեղանից հատակին թափես (կամ ճաշից հետո սփռոցը դրսում թափ տաս) կզրկվես փողից. Այս նախապաշարումն իրականում վերաբերմունք է սեղանի, հացի հանդեպ: Հետագայում վատ նախանշան է դիտվել նաև թղթով սեղանը սրբելը: Սեղանը տան գլխավոր խորհրդանիշերից մեկն է, որին հարգանքով պետք է վերաբերվել. ճաշից հետո խոնավ ու մաքուր շորով մաքրել է պետք, այլ ոչ թե ձեռքի ափով կամ անձեռոցիկով սրբել: Հացի հանդեպ նույնպես հատուկ վերաբերմունք է մշակված` այն աստվածացվող մթերք է, և նրա փշուրներն անգամ թափել չի կարելի: Սլավոնական ժողովուրդներն այս նշանակով աղջիկ երեխաներին զգուշացրել են, թե հացի փշուրը թափես` ճաղատ ու տգեղ տղայի հետ կամուսնանաս: Այս կերպ աղջիկներին մանկուց դաստիարակում են մաքրասեր լինել: Չորեքշաբթի և ուրբաթ օրերին չեն ամուսնանում (ու չեն նշանվում). Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ չորեքշաբթին և ուրբաթը պասի օրեր են: Մի կողմից` պահքը խրախճանքի վերածել չի կարելի, մյուս կողմից էլ` ոչ բոլորն են պաս պահում. ուրեմն ինչպե՞ս հյուրասիրել խնամիներին: Ամենակարև´որը` նշանադրությունն ու հարսանիքը մեծ ուրախություն, ճոխ հյուրասիրություն է ենթադրում: Իսկ այդ օրերը պահոց են, որովհետև չորեքշաբթի Հուդան մատնել է Հիսուսին, ուրբաթ` խաչել են Աստծո Միածին Որդուն: Քանի հատ կնճիռ կա հոնքերիդ մեջ` այդքան անգամ ամուսնանալու ես. Սա ավելի շատ կատակ է, որով «ստիպում» են ժպտալ` դեմքի մռայլությունը ցրելու համար: Դիմագետները, սակայն, հոնքամիջի գծերի համար այլ բացատրություններ ունեն: Սեղանի անկյունի մոտ նստես` 7 տարի չես ամուսնանա. 4 անկյունները եզրափակում են սեղանի մակերեսը: Իսկ անկյունում նստել` նշանակում է անկյուն չունենալ, կամ առանձնացված լինել ընդհանուր մակերեսից, ազդեցություննից դուրս թողնել այդ տարածքը: Կենցաղային առումով ևս հարմար չէ սեղանի անկյունում նստելը. էլ չասենք, որ տանտերերի համար էլ հյուրերին տեղավորելն անհարմարություն է ստեղծում: Գուցե հենց այս պատճառով էլ ավելի տարածուն են օվալաձև կամ կլոր սեղանները: Հատակը լավ չավլես, աղբը լրիվ չհավաքես` ամուսինդ ծաղկատար (չեչոտ) կլինի. այս հավատալիքի իմաստը ևս դաստիարակչական է: Ապագա ամուսնու տգեղությամբ վախենելով` աղջիկներին ստիպում են տունը խնամքով մաքրել: Եվ իսկապես, ուրիշ ո՞վ կնության կառնի կեղտոտ կամ կիսամաքուր տան աղջկան. այնպիսի մեկը, ում լավ աղջիկները չեն հավանի: Ավելով մեկի վերարկուն մաքրես կամ ծեծես` նա չի ամուսնանա. Ավելը տան ամրության խորհրդանիշն է (բոլոր շիվերը (շյուղերը) ամուր միահյուսված են) ու նաև քշում-հալածում է անմաքուր ուժերին: Հնում հավատում էին նաև, որ մեռյալների հոգին կարող է հանգրվանել տան աղբի մեջ: Եվ «ավլելով» մարդու հագուստը, նրան դարձնում են չմաքրված աղբի կտոր: Հիշենք, որ մեր որոշ գյուղերում ամուսնության տարիքի աղջիկ ունեցող ընտանիքներում տան կտուրին ավել են դնում: Իսկ որոշ ժողովուրդների մոտ ավելն օգտագործվում է` ապագա փեսացուի ով լինելը գուշակելու համար: Մայիս ամսին չեն ամուսնանում. Խորհուրդ-նախանշանի արմատները շատ հին ժամանակներում են` երբ մայիսը վար ու ցանքի ամիս էր: Իսկ սլավոնական լեզուներում այդ ամսանունը (ՎՈռ) նմանահունչ է «չարչարվել, ուժասպառ լինել, տանջվել» բառերին (ՎՈяՑՖրя): Մայիսին հարսանիք չանելու բուն պատճառը, թերևս, դարձյալ կենցաղային է. գարնան վերջին ամիսն է, երբ աշնանն ամբարած պաշարները սպառվել են, իսկ նոր բերքը դեռ չկա: