ԱՖՐԻԿԱՑԻՆ ԳՏԵԼ Է «ՀԱՆԳՈՒՑՅԱԼ» ՀՈՐԸ


Սենեգալի բնակիչ Աբու Ադի Բաալ Տեֆո Մգուա դել Սիփարիուսը իրեն համարում էր անհայր ընկեցիկ. 24-ամյա տղան մեծացել էր փողոցում, բոլորից լքված: Նա ճանաչում էր իր մորը, որի հետ որևէ հարազատական կապեր չուներ: Նրա գերնպատակը հորը գտնելն էր, սակայն նա ոչ մի տեղեկություն հոր մասին չուներ: Եվ ահա երջանկությունը կանգնել է նրա դռանը. պատահաբար նրա փոքրիկ գյուղ է այցելել սենեգալցի մի մեծահարուստ, որի ունեցվածքը հաշվվում է տասնյակ միլիոններով և փնտրել Մարուտա անունով մի կնոջ, որը Աբուի մայրն է: Պարզվել է, որ այս մեծահարուստն էլ Աբուի հայրն է: Այժմ 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է մայրաքաղաք և սովորում է տարրական դպրոցի 2-րդ դասարանում` ապրելով հոր շքեղ առանձնատներից մեկում: