ԱՆԹԱԼԻԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱ


Անթալիայում դատարանի առջև է կանգնել 41-ամյա մի թուրք, ով մեղադրվում է 25-ամյա կնոջը սպանելու մեջ: Ըստ ձերբակալված թուրքի, նա ստեղծել էր «շվեդական ընտանիք»` կնոջ համար վարձելով տարփածու, սակայն վերջին շրջանում կինն ամբողջովին երես էր թեքել իրենից, ինչն էլ «խանդոտ» ամուսնուն մղել էր սպանության… Թուրքական օրենքների համաձայն, խիստ չեն պատժվում այն անձինք, ովքեր սպանել են իրենց կանանց դավաճանության համար, սակայն սա յուրատեսակ դեպք է, քանի որ դավաճանության է մղել կնոջը հենց ամուսինը… Անթալիայի հասարակական կազմակերպությունները դիմումներ են հղել դատախազություն` ձերբակալվածի հանդեպ մեղմ պատիժ կիրառելու խնդրանքով…