ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Տարբեր աղբահանություններ Կառավարության անհետաձգելի հարցերի շարքում շարունակում են մնալ կադրային և կենցաղային աղբի խնդիրները: «ըՁՀ» կանանց «գնդապետ» ՀԱԿ-ի որոշումը - Երբ հասունանում է սոցիալական բունտը, Պետք է ոտքի հանել նաև կանանց գունդը: Իսկ միջին օղակներում «հանճարեղ» տեղատվություն է Պարզելու համար, թե ինչ արդյունքներ են տվել կադրային փոփոխություններն առողջապահության ոլորտում, պարոն վարչապետին կխնդրեինք տեղեկանալ, թե ինչ է կատարվում Աղի հանքի հոգեբուժական հիվանդանոցում: Քրոնիկ ծանր հիվանդներին հասանելիք «պահպանիչ» դեղաչափերը կրկնակի կրճատել են: Օրինաչափորեն կայուն-վատ վիճակում գտնվողների հիվանդությունները սրվելու են, և նրանց զանգվածաբար տեղափոխելու են հիվանդանոցներ: Ե´վ հիվանդներն են տուժելու, և´ պետբյուջեի փողերն են եռակի ավելին մսխվելու: Այսպիսի «հանճարեղ» քայլերն են բարեփոխումը դարձնում չարեփոխում: «Տեղական» հարցերը լուծել է, անցել է Եգիպտականին Բոլորին հայհոյել էր ՀԱԿ-ը, Մնում էր միայն Մուբարակը: Անկապությունն էլ չափ ունի Ըստ ՀԱԿ-ի` «Մենք ենք ու Եգիպտոսը» Երբ եգիպտական բուրգերը «փոշի կդառնան», Մեր երկրի հարցերն էլ լուծում կստանան: Կպած «այիբ» են փնտրում Որոշ ընդդիմադիրներ, «իրար մեջ» խոսելիս շեշտում են, թե ղարաբաղցիք «կող» ունեն, հատկապես նկատի ունենալով նախկին և գործող նախագահներին: Բայց ո՞ւմ է պետք անկող տղամարդը: Ադամը կող չունենար` Եվան ինչի՞ց պիտի ստեղծվեր: Գյումրիի քաղաքապետի և Սյունիքի մարզպետի աղոթքը Հայր մեր, որ երկնքում ես, Հեռու պահիր մեր անվան շուրջ վարկաբեկիչ «աղմուկներից»: Սյունիքի մարզպետի (Լիսկա) սպառնալիքը Մոսկվայում մի մարդ կա. Սմբատ Կարախանյան անունով, որ ինձ «կապում» է թմրաբիզնեսի հետ: Էդ թմրածին որտեղ բռնեմ` թմբիրից հանելու եմ: Սա գույք չի` «պարտքի դիմաց» Ռ. Հայրապետյանի պարզաբանումը - Հայաստան¬Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը սկզբունքային խաղ է, այն ինչ¬որ գույք չի, որ պարտքի դիմաց «հանձնենք» ռուսներին: Իշխանությունները` ՀԱԿ¬ին Հեղափոխության տենդով տառապողներիդ ևս մեկ անգամ հիշեցնում ենք. Հայաստանը` Եգիպտոս չէ, ոչ էլ Երևանը` Կահիրե: ՀԱԿ¬ի տարակուսանքը - Մի՞թե Հայաստանի իշխանական «բուրգն» ավելի ամուր է, քան եգիպտական բուրգերը: Սեյսմակայուն իշխանություններ Արևմտյան երկրաշարժաստեղծները հայտնել են Հայաստանի արմատական ընդդիմադիրներին, որ ՀՀ իշխանությունները շատ սեյսմակայուն են և 10 բալանոց քաղաքական երկրաշարժերի դեպքում էլ չեն «փլուզվի»: Ոնց գրողի ԾՈՑՆ անցյալի ԳԻՐԿ¬ն ուղարկել Ճգնաժամն արդեն անցյալի գրկում է, բայց ժողովուրդը կրկին գրողի ԾՈՑՈՒՄ է: Արմեն Հարությունյանի պարզաբանումը Միամիտ մարդիկ ինձ հարցնում են, թե ուզբեկների և թուրքմենների իրավունքները ինչպես եմ պաշտպանելու: Կարճ պատասխանեմ. չեղած բանը պաշտպանման կարիք չունի:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ