ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՈՒԹԵՐՈՐԴ ՀՐԱՇԱԼԻՔԸ


Գիտնականները Նոր Զելանդիայում Ռոտոմահանա լճի հատակին հայտնաբերել են Վարդագույն ծաղկաստանները, որոնք համարվում են աշխարհի ութերորդ հրաշալիքը: Գտածոյին գիտնականները հասել են սուզանավերի օգնությամբ, որոնք զինված են եղել լապտերներով և լուսարձակներով: Շատ երկար ժամանակ գիտնականներն այս հրաշալիքը համարում էին անհետացած, ուստի 19-րդ դարի վերջերից այլևս դադարեցվել էին որոնումները, սակայն անսպասելի հայտնագործությունն ուրախացրել է գիտնականներին և հնարավորություն տվել ուսումնասիրել ծառաստանների գաղտնիքը: