Մտահոգություն ԲԱԽՏԻ ԽՈՐԹ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ Ո՞Վ Է ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ

  Յուրաքանչյուր տարի տասնյակ չափահասներ են դուրս գալիս մանկատներից: Տասնութ տարին բոլորած, արդեն ճակատագրի հարվածները տարած պատանիները հեռանում են մանկատներից և հայտնվում անորոշության մեջ:

  ԹՈՒՐՔԻՈ ԳԼԽԻՆ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ

  Ամերիկյան քաղաքական շրջանակներն արդեն քննարկում են Թուրքիային ՆԱՏՕ-ի շարքերից վռնդելու հարցը: Սա վերջին օրերի ամենասկանդալային իրողությունն է, քանզի բացառիկ դեպքերում է միայն Հյուսիս-Ատլանտյան դաշինքը դիմում նման կտրուկ քայլերի` քննարկելով իր անդամներից որևէ մեկին կառույցից դուրս թողնելու հարցը:

  ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆԻ «ԷՊՈԽԱՆ» ԱՎԱՐՏՎԵՑ

  Իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը: Թե ինչու է մայրաքաղաքի ամենաեկամտաբեր շրջանի ղեկավարը դիմում գրել ու սեփական կամքով հեռացել` անհասկանալի է առաջին հայացքից:

  ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

  Առաջիկայում կհստակեցվի Կենտրոնի երբեմնի թաղապետ, հետագայում Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի տեղն ու դերը քաղաքական գործընթացներում: Ամենայն հավանականությամբ` նրա անունը նույնպես կընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում:

  ՎԱՏ ՊԱՐՈՂԻՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է

  Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգում է փետրվարի 17-ին հայտարարված իր հանրահավաքը: Հասկանում ենք, որ ՀԱԿ-ը մեծ մարդասիրություն է հանդես բերում և չի կամենում, որ մեր հայրենակիցները մրսեն ու հիվանդանան, մի մասն էլ ստիպվաΖծ լինի կյանքը վտանգելով` մարզերից հասնել քաղաք:

  ՈՐՈՇԵԼ Է

  Չնայած ՀԱԿ-ը դեռևս չի հստակեցրել մեծամասնական ընտրատարածքներում իր կողմից առաջադրվելիք թեկնածուների ցանկը, սակայն ըստ տեղեկությունների` նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը պատրաստվում է առաջադրվել Նոր Նորք համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում: Նրա հիմնական մրցակիցը կլինի Սամվել Ֆարմանյանը, իսկ գործող պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն այս անգամ չի առաջադրվի:

  Հա՞ որ...

  Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնի համար հայտարարված քաղծառայության կրկնակի մրցույթում պետի ներկայիս պաշտոնակատար Նորայր Փանոսյանը չի կարողացել հաղթահարել 50 հարցից կազմված հարցաշարն ու երկրորդ անգամ «կտրվել» է քննությունից: Ուշագրավն այն է, որ Նորայր Փանոսյանը արդեն այս պաշտոնը զբաղեցնում է պայմանական ժամկետով:

«ԱՎԱՆԳԱՐԴԻ» ՀՅՈՒՐԱՍՐԱՀՈՒՄ

  Այն պաշտոնյաներից է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես ՆԱԶԱՐՅԱՆԸ, ում համար մայրաքաղաքում հասարակական առողջ մթնոլորտ ստեղծելն ու պահպանելը ոչ միայն մասնագիտական, այլև հոգու պահանջ է:

  ԲՀԿ-ի` ամենաինքնավստահ կուսակցության «երգը»

  Գալիս ես, գալիս ես, դու ինձ մոտ, Մայիս ես, մայիս ես արևոտ, Իմ կյանքի առավոտ... ::

  Րաֆֆի Հովհաննիսյանի մտորումները

  Թերևս, արժե` դաշինք կազմելու նպատակով բանակցություններ վարել այն կուսակցությունների ղեկավարների հետ, որոնք ի զորու են 6-7 օր սոված մնալ: Բայց նրանք բոլորն էլ ՈՒՏԵԼՈՒ այնպիսի հակումներ ունեն, որ եթե մեկ օր առանց կերակուրի մնան, նույնիսկ ի´նձ կուտեն:

  Հակասությունների կծիկ կամ գորդյան հանգույց

  Ասում են` ՀԱԿ-ի համամասնական ցուցակը կազմելիս, Ստեփան Դեմիրճյանը համաձայնել է լինել «կարապի» դերում, Գագիկ Ջհանգիրյանը` «գայլաձկան», բայց Արամ Սարգսյանը հրաժարվել է խեցգետնի դերից: :

Արամ Զ. Սարգսյանը` Լևոն Տեր-Պետրոսյանին

  Ուրեմն էդ ցուցակում դու ես ՏԵՐԸ` Պետրոսյան, Գագիկը` «ՏԵՐ» Ջհանգիրյան, Ստեփանը` «ՏԵՐ» Դեմիրճյան, անՏԵՐն էլ էլի ե՞ս եմ քո համար: :

ՀԱԿ-ի համամասնական ցուցակի անցողիկ տեղերից դուրս մնացածները` ԼՏՊ-ին

  -Մի անմեղ սիրով` ես քեզ սիրեցի, Բայց դու` անիրավ դավաճանեցիր: Լ. Տեր-Պետրոսյանի արձագանքը. -Թող հողմերը հոգիս տանեն, ծվատեն, Միայն սիրտդ, սիրտդ թեթև թող լինի... :

  Միջնակարգը չավարտած` ԲՈՒՀ-ի դասախոսություններ

  Եթե Գագիկ Ծառուկյանը ընդամենը դասավանդում է, այդպես էլ «չհասնելով» վերջին դասին, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը դասախոսություններ է կարդում, որից միտինգավոր ները ձանձրանում են, որովհետև շատ բան չեն հասկանում: Վայ թե բողոքավոր ժողովուրդը այդպես էլ «ստուգարքը» չկարողանա հանձնել, քննություններից էլ «կտրվի»:

Արաբների ձեռքով Սիրիայից «շագանակներ» հանելու մեխանիկան

  Եթե նկատի ունենանք, որ Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լեզվի սայթաքում է ունեցել` ասելով, թե Սիրիայի ապստամբներին պետք է զինված օգնություն ցույց տրվի, բայց ոչ արևմտյան երկրների կողմից, ապա կարելի է արձանագրել. Արաբական պետությունների զինված ուժերի ներգրավումով Ասադի ռեժիմի տապալումը նրբորեն մշակված սցենար է:

  Իրանը բողոքում է Ադրբեջանից

  Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները «խորքում» բավական սառն են: Եվ եթե Ադրբեջանը շարունակի Իսրայելին օգնել` Իրանի դեմ նոր ահաբեկչություններ իրականաց նելու ուղղությամբ, ապա այդ երկրների միջև «սառը պատերազմը» պարզապես անխուսափելի կդառնա:

  Վիթխարի պարտքեր կուտակելու վտանգները

  Սա պետք է որ ՀՀ իշխանությունների համար լուրջ հետևությունների առիթ դառնա: Չէ՞ որ մեր արտաքին պարտքը տարեցտարի աճում է ահագնացող տեմպերով:

ՁԵՎԻ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՈ՞ՒՄ

  Սուպերմարկետ ունենալը մանրամեծածախ առևտրով զբաղվողների շրջանում համարվելու է բացառիկների առանձնաշնորհ, ու հավանական է, որ նման ցանցերի տերերին շատ շուտով իսկապես մատների վրա հաշվեն: Գործադիրի վերջին որոշումներից մեկով առևտրի վայրն առնվազն 600 քառակուսի մետր տարածք պետք է զբաղեցնի` սուպերմարկետ կոչվելու համար:

ԽՈՇՈՐ ՀՈՍՔԵՐ

  Միայն բանկային համակարգի միջոցով նախորդ տարի արտերկրից մեր հանրապետություն է փոխանցվել ավելի քան 1,5 միլիարդ դոլար: Ենթադրվում է, որ մոտ այդքան գումար էլ կանխիկ եղանակով է Հայաստան մտել:

  Հարկայինը խթանո՞ւմ է գնաճը

  Դեղերի բիզնեսով զբաղվող ընկերությունները հերթական թանկացումներին են պատրաստվում: Այս անգամ արձանագրվելիք գնաճի հիմքում ոչ միայն բուժանյութերի առևտրով զբաղվողների շահույթները մեծացնելու ախորժակի աճն է ընկած, այլև դրսի շուկաներում տեղի ունեցած փոփոխությունը, որն առնվազն 20 տոկոսի հավելում է նախատեսում գործող գներին:

  ԻՍԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ Է

  ԿԱՆԽԻԿ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, պարզվում է, այնքան էլ անմեղ բան չէ, ինչպես կարծում էինք: Այն միանգամից երկու տարբեր ոլորտների խնդիրներն է լուծում` այսպես «մի գնդակով երկու նապաստակ խփելով»:

  ՓԱԿՈՒՂԻ

  Տրանսպորտի և կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի Էրեբունի համայնքի երկու ընտրատարածքներից և ոչ մեկում:

  ՎԻՍՈՑԿՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ` ԱՌԱՆՑՆՐԱ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ

  Երևանում` Մոսկվայի տանը, ցուցադրվեց նշանավոր դերասան Վլադիմիր Վիսոցկուն նվիրված առաջին խաղարկային ֆիլմի պրեմիերան: Կամ` երևանյան առաջին ցուցադրությունը:

ԵՐԻՑՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է

  Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանն առայժմ հայտ չի ներկայացրել պետի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու:

  Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ԿԱՅՔԸ

  Պարզվում է, որ Տրանսպորտի և կապի նախարարությունն էլեկտրոնային կայք ունի, որի «դռները» բաց են բոլորի առջև: Այս կայքում կարելի է գրառումներ կատարել, կարծիքներ թողնել:

  ԲՀԿ-ԻՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ

  Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից «Բարգավաճ Հայաստանի» անդամակցության հայտը մերժելու փաստը խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանում է որպես քաղաքական որոշում... Այսինքն, քաղաքական որոշում են կայացրել Հայաստանում ժողովրդական բառը բոլորից շատ օգտագործող կուսակցապետի քաղաքական ուժին դուրս թողնել յուրատեսակ մրցույթից:

  ՀԱՋՈՐԴՆ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է

  Ռուս նշանավոր վերլուծաբան Նիկոլայ Պապովը, ով զբաղվում է կասպյան երկրների խնդիրներով, ասել է. - Ներկայումս ՄԱԿ Անվտանգության խորհրդում պատային իրավիճակ է ստեղծվել, երբ  մշտական անդամներից երեքը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա)  պնդում են Սիրիայի նկատմամբ «միլիտարիստական» դիրքորոշումը, իսկ  երկուսը (Ռուսաստանն ու Չինաստանը) հետևողականորեն պաշտպանում են ազգային պետությունների ինքնիշխանությունը:

«Շատացրեք հայրենիքի հանդեպ Ձեր սիրո ագահությունը»,- ասել է մեծն Տերյանը

  Վահան Տերյան քնարերգակի կենսապատումից 1970 թ. հետաքրքիր մի մանրամասն է պատմել ծնունդով չանդուրեցի, Ախալքալաքում ապրող Տերյանի մոր կողմից բարեկամ Գաբրիել պապը:

  ԵՎՍ ՄԻ ՆՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

  Հայաստանի թատերական գործիչների միությունում, նախագահ Հակոբ Ղազանչյանի գլխավորությամբ կայացած ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխության մասնագիտական-փորձագիտական խմբի անդրանիկ խորհրդակցությունում ներկայացվեցին տարբեր թատրոնների և ստեղծագործական խմբերի հայտերը:

  ՀՐԱՎԻՐԵԼ ԷՐ ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ

  ԵԹԿՊԻ Ուսումնական թատրոնում իր առաջին ռեժիսորական մեծ աշխատանքը ներկայացրեց ճանաչված դերասանուհի ու մանկավարժ, ՀՀ վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր Լալա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ: 20-րդ դարի համաշխարհային թատերգության բարդագույն ստեղծագործություններից մեկը` Կարել Չապեկի «Մայրը» դրաման աշխարհի բազմաթիվ նշանավոր թատրոննե րում է բեմադրվել, հրապուրել ու հետաքրքրել է շատերին:

  Քադաֆի-որդին անխուսափելի է համարում

  Լիբիայում կրքերը չեն հանդարտվում: Երկրի սպանված առաջնորդի որդիներից մեկը` Սահադին, նախազգուշացրել է անխուսափելի ապստամբության մասին:

  Նիգերում գտնվող Սահադին նաև ընդգծել է.

  - Մարդկանց վիճակը վատթարանում է: Ես կապեր ունեմ աշխարհազորայինների, ժողովրդի ու ազգային բանակի ներկայացուցիչների հետ:

  Անբաժան` մահից հետո էլ

  - Ամեն ինչ կարգին է: Ես քեզ սիրում եմ:

Մարջորիի մահից 88 րոպե հետո սրտի կաթվածից նրան հետևեց ամուսինը:

  Նրանք համատեղ ապրել էին 65 տարի: Ծանոթացել էին պարահրապարակում և դարձել կյանքի անբաժան ընկերներ:

  Մահափորձ` Հռոմի Պապի դեմ

  Չէ, այն դեռ չի կատարվել, բայց իտալական Il FΖtto QuotidiΖno թերթն անցյալ ուրբաթ տեղեկատվություն է տարածել, որ առաջիկա տարում դա կարող է իրականացվել: Հրատարակությունը ներկայացրել է աղմկահարույց մի փաստաթուղթ, որն իբր կոլումբիական կարդինալ Կաստրիլոն Հոյոսը հունվարին փոխանցել է Վատիկանի պաշտոնական քարտուղարություն և Պապի անձնական քարտուղարություն:

  Դիվանագիտական միամտություն

  Լավությունն անպատիժ չմնաց Իտալիայի ոստիկանությունը 40 կգ կոկաին է հայտնաբերել Էկվադորից ուղարկված դիվանագիտական ուղեբեռում: Էկվադորի արտգործնախարարը բացառել է, որ ապօրինի այդ գործողությանը կարող էր մասնակից լինել իր գերատեսչության ծառայողներից որևէ մեկը:

  Անդորրասեր սողունը

  Ավստրալիական Սիդնեյի մերձակա սողունների զբոսայգու հսկա բնակչի նյարդերը չեն դիմացել սիզամարգերը հարթեցնող սարքի աղմուկին, և նա սարքն իր ջրավազանն է սուզել:

  Ոսումնատենչ ձկնորսը

  Ամերիկյան Կոննեկտիկուտ նահանգցի Ջիմ Առուդա Հենրիի մերձավորներն անգամ չեն կռահել, որ նա կարդալ չգիտե: Ծագումով պորտուգալացի Ջիմն ընդամենը 3-րդ դասարանն էր ավարտել` ստիպված լինելով ձկնորսությամբ զբաղվել և օգնել ծնողներին:

  Մեքենայի գույնը` տիրոջ մասին

  Տարբեր ենք մենք, ու տարբեր են մեր նախասիրությունները: Այդ թվում և` գույների հարցում:

  ԱՍՈՒՅԹՆԵՐ

  * Մոտենալը դեռ հասնել չէ: *Ամենաշքեղ փալանով էլ` էշը նույնն էշն է:

  ԵՂԱՆԱԿ

  ԱՌԱՎՈՏՅԱՆ` թեթև ամպամածություն` առանց տեղումների. օդի ջերմաստիճանը` -10,-30, օդի խոնավությունը` 76 %: ՑԵՐԵԿԸ` փոփոխական ամպամածություն` առանց տեղումների. օդի ջերմաստիճանը` -10,+10, օդի խոնավությունը` 88 %: