Մարջորիի մահից 88 րոպե հետո սրտի կաթվածից նրան հետևեց ամուսինը:


 

Նրանք համատեղ ապրել էին 65 տարի: Ծանոթացել էին պարահրապարակում և դարձել կյանքի անբաժան ընկերներ: Ամերիկյան ռազմաօդային ուժերում ծառայությունից հետո Ջեյմսն աշխատել էր որպես ինժեներ-էլեկտրիկ: Կինը դաստիարակել էր իրենց երկու զավակներին, իսկ հանգստյան օրերին դասավանդել կիրակնօրյա դպրոցում: Ընտանեկան ավանդույթով` Ծննդյան տոներից առաջ ամուսիններն իրար հետ տոնական չորաբլիթներ էին թխում և հյուրասիրում բոլոր հարազատներին ու մտերիմներին: Բոլորը նրանց ճանաչում էին որպես իրարից անբաժան զույգ, և հուղարկավորության մասնակիցներին եկեղեցու քահանան մաղթեց այդպիսի համերաշխ ամուսնություն: