Հարկայինը խթանո՞ւմ է գնաճը


 

Դեղերի բիզնեսով զբաղվող ընկերությունները հերթական թանկացումներին են պատրաստվում:

Այս անգամ արձանագրվելիք գնաճի հիմքում ոչ միայն բուժանյութերի առևտրով զբաղվողների շահույթները մեծացնելու ախորժակի աճն է ընկած, այլև դրսի շուկաներում տեղի ունեցած փոփոխությունը, որն առնվազն 20 տոկոսի հավելում է նախատեսում գործող գներին: Ըստ որում` այն ներկրողները, ովքեր իրենց ապրանքը սեփական խանութների ցանցում են վաճառում, հետայսու պետք է ավելացրած արժեքի հարկ վճարեն: Եվ չնայած հավաստիացումներին, թե ամենատարբեր բուժանյութերի ներկրմամբ զբաղվող ընկերությունների թիվը գերազանցում է հարյուրը, հայտնի է, որ Հայաստանում դեղերի շուկան բաժանված է վաճառքի հսկայական ցանցեր ունեցող 3-4 կազմակերպությունների միջև: