ՀԱՋՈՐԴՆ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է


 

Ռուս նշանավոր վերլուծաբան Նիկոլայ Պապովը, ով զբաղվում է կասպյան երկրների խնդիրներով, ասել է.

- Ներկայումս ՄԱԿ Անվտանգության խորհրդում պատային իրավիճակ է ստեղծվել, երբ  մշտական անդամներից երեքը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա)  պնդում են Սիրիայի նկատմամբ «միլիտարիստական» դիրքորոշումը, իսկ  երկուսը (Ռուսաստանն ու Չինաստանը) հետևողականորեն պաշտպանում են ազգային պետությունների ինքնիշխանությունը: Ասպարեզում միայն Սիրիան չէ:  Խոսքը ոչ ավել, ոչ պակաս,  միջազգային հարաբերությունների համակարգում  ազգային պետությունների ինստիտուտի վերացման և Մեծ Մերձավոր Արևելքի այլ տարածաշրջաններ «արաբական հեղափոխությունների» հետագա արտահանման մասին է:

- Նա նկատի է ունեցել այն հանգամանքը, որ ամեն ինչ արվում է Հարավային Կովկասում եգիպտական սցենարի կրկնության համար, իսկ թիրախը դառնալու է Ադրբեջանը: Նշանակում է, Ադրբեջանում այս մասին իմացել են, ուստի փորձում են ամեն կերպ աջակցել Իրանի և Սիրիայի դեմ հարձակումներին, որպեսզի շահեն Արևմուտքի համակրանքը..