Քադաֆի-որդին անխուսափելի է համարում


 

Լիբիայում կրքերը չեն հանդարտվում: Երկրի սպանված առաջնորդի որդիներից մեկը` Սահադին, նախազգուշացրել է անխուսափելի ապստամբության մասին: Ինչպես տեղեկացրել են բրիտանական լրատվամիջոցները` «Ալ-Արաբիա» հեռուստաալիքով նա պատմել է, որ ինքը կապեր է պահպանում հայրենակիցների հետ, որոնցից շատերը դժգոհ են գործող իշխանություններից:

- Դա չի լինի որոշ շրջաններով (Լիբիայի-խմբ.) սահմանափակվող ապստամբություն: Այն կընդգրկի Ջամահիրիի բոլոր հատվածները: Այդ խռովությունն արդեն սկսված է և օրեցօր տարածվում է. ես հետևում և վկայում եմ այդ մասին: Մեծ ապստամբություն կլինի երկրի հարավում, արևելքում, կենտրոնում և արևմուտքում: Լիբիայի բոլոր շրջաններն ականատեսը կդառնան այդ նոր ժողովրդական ըմբոստության,- հավաստիացրել է Սահադի Քադաֆին:

Նրա կարծիքով` լիբիացիները պետք է ապստամբեն աշխարհազորայինների և վատթարացող իրավիճակի դեմ: Անցյալ տարվա նոյեմբերից գործող ժամանակավոր կառավարությունը խնդիր է դրել` կազմակերպել և 2012-ի հուլիսին ընտրություններ անցկացնել: Սակայն դրանք մեծապես դժվարանում են սաստել միմյանց դեմ թշնամացած զինյալ աշխարհազորայիներին, որոնք լուրջ սպառնալիք են երկրի կայունության համար: