ՈՐՈՇԵԼ Է


 

Չնայած ՀԱԿ-ը դեռևս չի հստակեցրել մեծամասնական ընտրատարածքներում իր կողմից առաջադրվելիք թեկնածուների ցանկը, սակայն ըստ տեղեկությունների` նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը պատրաստվում է առաջադրվել Նոր Նորք համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում: Նրա հիմնական մրցակիցը կլինի Սամվել Ֆարմանյանը, իսկ գործող պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն այս անգամ չի առաջադրվի:

Նոր Նորքում թեև պատգամավորության ուրիշ թեկնածուներ էլ են լինելու, սակայն նրանց շարքում չի հայտնվի նաև նախկին թաղապետ Մկրտիչ Մինասյանը: