ԲՀԿ-ԻՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ


 

Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից «Բարգավաճ Հայաստանի» անդամակցության հայտը մերժելու փաստը խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանում է որպես քաղաքական որոշում...

Այսինքն, քաղաքական որոշում են կայացրել Հայաստանում ժողովրդական բառը բոլորից շատ օգտագործող կուսակցապետի քաղաքական ուժին դուրս թողնել յուրատեսակ մրցույթից: Ոմանք ԵԺԿ-ի այս քայլի պատճառ են համարում այն, որ Գագիկ Ծառուկյանը սերտ բարեկամություն է անում եվրոպական բռնապետներից մեկի` Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Եթե այդպես է, ապա զարմանալի «խասիաթ» ունի ԵԺԿ-ն, որովհետև իր շարքերը համալրում է համակրանքներով ու հակակրանքներով: Ասում են, որ ԵԺԿ-ի ջիգրու` ԲՀԿ-ն որոշել է սերտ կապեր հաստատել Եվրոպայի ազգայնական կուսակցությունների առաջնորդների հետ և նրանց հետ ստեղծել մի նոր քաղաքական միավորում...