ՃՈԽ ՀԱՆԳԻՍՏ` ՍԵՄԻՆԱՐԻ ՏԵՍՔՈՎ

  Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի և Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանի նախաձեռնությամբ Բեյրութում, Միջերկրականի գրեթե ափին գտնվող «Ֆենեսիա» հյուրանոցում տեղի ունեցավ եռօրյա սեմինար, որի ընթացքում ներկայացվեցին հայաստանյան բանկերի գործունեությունը և գործունեության հոլովույթները: Հայաստանից մեկնած 18 հոգիանոց պատվիրակությանը միացան Լիբանանի հայազգի պատգամավորներ, պաշտոնյաներ:

  Ապրիլմեկյան չար կատակ` քոչվորաբար

  Սույն թվականի մարտի 31-ը կհիշատակվի ոչ միայն նրանով, որ ամբողջ աշխարհում անցկացվում էր «Երկրագնդի ժամը» ակցիան, այլև նրանով, որ այդ օրը Ադրբեջանում նշվում էր «ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության հերթական տարելիցը»:

  Մեր քաղաքական մշակույթի կարևոր ձեռքբերումը

  Քաղաքագետների ասոցիացիան մեկ ամիս շարունակ ընտրությունների թեմայով հանդիպումներ էր կազմակերպում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների արդյունքների մասին է զրույցը ասոցիացիայի նախագահ Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

  «ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ»

  Ամեն առավոտ մեր բակում դրված երկու մեծ աղբամանների մոտ հայտնվում են երկու հոգի` հնամաշ ու կեղտոտված շորերով կանայք, յուրօրինակ հանդիսավորությամբ հանում են պայուսակներից ձեռնոցները, հագնում ու մխրճվելով աղբամանների մեջ` սկսում իրենց «աշխատանքը»: Նախ «տեսակավորում» են իրենց գտածոները, տեղավորում տարբեր պայուսակների մեջ, ապա հեռանում:

  ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ԷԼ «ՀԱՇՎԵՑԻՆ»

  ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը, ում նաև «Հաղթանակ» զբոսայգուն հարող տարածքի «մարշալ» են կոչում, պարզվում է, որ այնքան էլ անպատժելի չէ, որքան ինքն էր կարծում: Օրերս երթևեկության կանոնները խախտելու և առանց ԱՊՊԱ նշանի մեքենան շահագործելու համար նրան վարչական տույժի են ենթարկել:

  ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ

  Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ում այդպես էլ ոչ ոք չընդգրկեց համամասնական ցուցակներում, ուշագրավ բացահայտում է արել` պնդելով, որ ընտրացուցակներն ուռճացվել են մոտավորապես 450 հազար ընտրողով: Այսինքն, ցուցակներում այսքան «մեռած հոգիներ» կան, որոնք էլ կարող է հանկարծ դառնան ընտրողներ:

  Հա՞ որ...

  Տնտեսական մրցակցության Պաշտպանության Պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ում ամեն մի ելույթից սպառողներն ինքնաքննադատության և կոնկրետ ծրագրերի նախանշում են ակնկալում, հայտարարել է, որ առաջիկա օրերին մեկնելու է արձակուրդ:

  «ՀԱՅԿԱԿԱՆ» ԲԵՆԶԻՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ

  Բենզին ներկրող ընկերությունները ցնծությամբ են ընդունել չինական ավտոբուսների մուտքը մայրաքաղաք: Նրանք ի սկզբանե հաշվարկել էին, որ ինչ-ինչ, բայց վառելիք ներկրելու գործառույթ Երևանի քաղաքապետարանը հաստա´տ չի ստանձնելու և ուզած-չուզած իրենց հետ է մատակարարման պայմանագրեր կնքելու:

  ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ

  ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ամեն կերպ «ջրում» էր խոսակցությունները Գյումրիում տեղի ունեցած «ռազբորկայի» մասին: Ավելին, պատգամավորն ու ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը հավաստիացնում էր, թե ինքը չի ճանաչում կռվի բռնվածներին, նրանք որևէ կապ չունեն իր հետ:

  ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ԲՆԱԿՎԵԼ

  Հանրահայտ «Ճոյտը» ելել է Սեդրակ Սարոյանի դեմ ու պատրաստվում է վիճարկել վերջին հինգ տարում Հայաստանում մշտական բնակվելու փաստը հաստատող տեղեկանքը:

  ԶԱՐԿ ԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ

  Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, 2011 թվականին օֆշորային գոտիներում գրանցված տարբեր ընկերություններ կատարել են շուրջ 32 միլիոն դոլարի ներդրում Հայաստանի հանքարդյունաբերության մեջ: Իհարկե, 32 միլիոն դոլարը չնչին գումար է, սակայն այստեղ խնդիրը բնավ էլ գումարի չափը չէ:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՑԻՆԻԶՄ

  Կարող ենք չզարմանալ մի օր, երբ իմանանք, որ, ասենք, Օպերայի և բալետի թատրոնը տրամադրվել է որևէ գործարարի` այստեղ տոնավաճառ կազմակերպելու համար: Կարող եք չառարկել, որովհետև մենք ականատեսը դարձանք, թե ինչպես «Այրարատ» կինոթատրոնը տոնավաճառի վերածվեց:

Պատճառը գաղափարական տարակարծությունը չէ

  Ըստ իրազեկ աղբյուրների` քաղաքագետ Երվանդ Բոզոյանը պետք է տեղ գտներ ԲՀԿ համամասնական ցուցակում, սակայն դուրս է մնացել: Քաղաքագետի կարծիքով պատճառը գաղափարական չէ:

Էլի նույն «կենացը»

  ՀՅԴ-ն պնդում է, թե իշխանություններն ՈՒԶՈՒՄ են փոխվել, բայց չեն կարող: Իսկ իշխանությունները գտնում են, որ ՀՅԴ-ն ԿԱՐՈՂ է փոխվել, բայց չի ուզում:

Րաֆֆիի դավադիր նվիրատվությունը

Լսի´ր, Նիկոլ, պատգամ որպես, Քո ընկերոջ խոսքը սրտանց, Ես իմ «տեղը» հանձնում եմ քեզ, Որ «Լֆիկից» «ծեծ» ստանաս: :

«Ծերանում ես, դաշնակ ընկեր, ծերանում ես, սիրելիս»

  Պարզվում է` որքան կուսակցությունը ծերանում է, այնքան երազող է դառնում: ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը ասում է, թե իրենք ընտրարշավի մեջ են մտնում ամբողջ իշխանությունը վերցնելու համար:

Քաղաքական բացատրական բառարանից

  ՊԼԱՏՖՈՐՄ - պլատ(ինե) ֆորմ(ատ) ՔԱՐՈԶ - քար(ե) ոզ(նի) ԱԶԱՏ - ազ(դագրային) ատ(ավիզմ) ԱՐԴԱՐ - արդ(ի) ար(հեստ) ԹԱՓԱՆՑԻԿ - թափ(ով) անց(նող) իկ(արոս), որի թևերն այրվեցին ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ - ժողովրդ(ի) վար(ուցանք) ::

Կոչ կասկածամիտներին և սևեռվածներին

  «Ժառանգությունը» զգուշացնում է կասկածամտության ախտանիշով տառապողներին. «Ժառանգության» հանրահավաքներին մասնակցությունը խիստ վտանգավոր է նրանց առողջության համար: Իսկ Արևմուտքից հետապնդման համաախտանիշի առկայության դեպքում` պարզապես հակացուցված է:

  ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ

  «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակում ընդգրկված Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզպետներն ինքնաբացարկ են հայտնել և հեռացել ցուցակից: Այսինքն, պատգամավոր դառնալու մտադրություն նրանք այլևս չունեն:

  ՀՀԿ-Ի ԱՊԱԳԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

  Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, Հանրապետական կուսակցությունը քննարկել է ապագա կառավարության հարցը: Ըստ մեր աղբյուրների` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հրաժեշտ է տալու իր պաշտոնին, որովհետև նրա աշխատանքից չափազանց դժգոհ են կուսակցությունում. նախարարը չի արդարացրել վստահությունը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՀԻՇԵՑԻՆ

  Մեծերի հոբելյանները նրանց, իհարկե, պետք չեն. մե´զ են պետք, որովհետև մեծերից ամեն մեկը լցնում-իմաստավորում է մեր Ոգու իրականությունը, մեզ պարտադրում է ոչ միայն ապրել հիշողություններ, այլև մեծերից դասեր առնել, գտնել նրանց ու արդիականության աղերսները:

«ԳԶՎՌՏՈՑԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

  Չեն դադարում ՕԵԿ մամուլի նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանի անվան շուրջ ծավալված «իրադարձությունները»: Մասնավորաբար, կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, ով վերջին շրջանում կուսակցության կանանց դեմ նյութվող բոլոր խարդավանքների հեղինակն է դարձել, հայտարարել էր, թե իր նախկին ընկերուհին չի հեռանա «Օրինաց երկրից»:

ԵՎ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՕՐԱԿԱՐԳԻՑ ՀԱՆՎԱԾ ՉԷ

  Որքան էլ ոմանք պնդեն, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` իշխանություն վերադառնալու հարցն օրակարգից հանված է, այնուհանդերձ, գնալով առավել հավանական է դառնում այն սցենարը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրություններից հետո կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

Համացանցային և վիրտուալ ծուղակներ

  (Սկիզբը` «Ավանգարդ-հրատապ»-ի թիվ 17-ում) Սոցիալական ցանցերը միլիոնավոր մարդկանց հնարավորություն են ընձեռում շփվել միմյանց հետ, ծանոթություններ հաստատել, իսկ հոգեբանները պնդում են, որ սոցիալական ցանցերը թաքնված վտանգ են պարունակում դրանցից օգտվողների ֆիզիկական ու հոգեկան առողջության համար:

  Անհանդուրժող ենք լինելու անհայրենիքների հանդեպ

  Մենք` բանակում ծառայած երիտասարդներս, ովքեր հայրենիքին ծառայելը պարտք չեն համարել, այլ մեծ պատիվ, Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» այսպես կոչված գիրքը համարում ենք մեծ խայտառակություն և խեղկատակություն ինչպես Հայոց փառապանծ բանակում ծառայած հայորդու, այնպես էլ ապագա գրողի համար:

  Լրագրողներին վստահում են 3-ը ապրիլի 2012թ. Երևան Մաշտոցի պողոտա-Սարյան փող.

  Խորհրդարանական ընտրությունները նախորդներից կտարբերվեն և այն առումով, որ ընտրացուցակներում ընդգրկված են նաև բազմաթիվ լրագրողներ: Հետաքրքիր է մեր քաղաքացիների վերաբերմունքն այս առնչությամբ:

ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՂՄ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ

  Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում մեծ շուքով անցան հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 115 և հայ գրատպության 500-ամյակներին նվիրված հանդիսությունները, որոնց նախաձեռնողը «Ծաղիկ» գրական-գեղարվեստական հանդեսն էր, իսկ համահովանավորները` ՀՀ Սփյուռքի նախարարությունն ու Լիբանանում ՀՀ դեսպանատունը:

  ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱՂԵՏԱՀԱՐ ՉԵՆ ԱՆԻ

  Շրջանառվող այն լուրերը, թե խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը նշանակվելու է մշակույթի նախարար կամ էլ` տեղակալ, ինչպես մեզ պարզաբանեցին ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները, իրականության հետ որևէ կապ չունեն:

  Գարնանային հալոցք

  Մինչ ոմանք կանխատեսումներ են անում ԱՄՆ-ՌԴ փոխհարաբերությունների հնարավոր ջերմացման կամ սառեցման վերաբերյալ, պետքարտուղար Հ. Քլինթոնն ու Ջ. Բայդենը քննադատել են Ռուսաստանն Ամերիկային թշնամի համարող նախագահացու Միթ Ռոմնիին: Վերջինս ՌԴ-ն անվանել է «թիվ 1 աշխարհաքաղաքական հակառակորդ»:

  Հանրապետականների հիսթերիան

  Ինչ վերաբերում է Ռոմնիի` նույն CNN-ով հնչեցրած պոռթկումին, նա ասել է, թե ՌԴ-ն «մինչև վերջ պաշտպանում է աշխարհի վատթարագույն վարչակարգերը»: - Ռուսաստանն անբարյացակամ խաղացող է աշխարհի արենայում:

  Բեն Լադենի այրիները

  Նրանցից երեքին ձերբակալել են 45 օրով` ապօրինաբար Պակիստանում հայտնվելու մեղադրանքով: Բանտային կալանքից բացի նրանք նաև տուգանքներ պետք է վճարեն (տեղեկացրել է AFP-ն):

  Այնքա˜ն դժվար է կին վարչապետ լինելը

  Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդն ընկերաբար տրտնջացել է Օբամային, թե որքան դժվար է կին քաղաքական գործչի ճակատագիրը: Նա պատմել է, որ Օբամայի հետ մտերիմ ընկերներ են, և ինքը հաճախ է կատակում` ասելով. -Կարծում ես հե՞շտ է աֆրոամերիկացի լինելը:

  Մերկացեք. թեկուզ` թանգարանում

  Սիդնեյի ժամանակակից արվեստի թանգարանը որոշել է դռները բացել` բացառապես մերկ այցելուների առջև: Ավստրալիայում ամենաշատ այցելուներն ունեցող ու ամենահեղինակավոր թանգարաններից այս մեկը կամենում է տեղի բնակչությանը և զբոսաշրջիկներին մերձեցնել արվեստին` ցուցադրելով, որ լավագույն կտավներում պատկերված կերպարների և սովորական մարդկանց միջև ոչ մի տարբերություն չկա:

  Ծիսական սպանություն

  Աղանդների կործանարար ազդեցության ու մարդկային գիտակցությունը խեղելու փաստի հետ նախօրեին հաշվի նստեցին նաև մեքսիկացիները: Երկրի հյուսիսում գտնվող բնակավայրերից մեկում ձերբակալվածները մեղադրվում են 2 տասնամյա տղաների և մի կնոջ ծիսական սպանության մեջ:

  Հանցագործ ծնվո´ւմ են

  Նոր հետազոտության արդյունքում Ֆլորիդայի նահանգի և Հյուսթոնի պետական համալսարանների գիտնականները փորձում են հիմնավորել, որ մարդուն հանցագործության մղում են գեները, այլ ոչ թե միջավայրը: Հետազոտությունն անցկացվել է «Հակասոցիալական» վարքագծի դասակարգում տեսության զարգացման շրջանակներում:

  Դեպի աշխարհի վե՞րջ. համեցե´ք

  Գերազանցապես մարդկանց սարսափեցնում է աշխարհի վախճանի «հեռանկարը»:

  Հսկան կոշիկ չի գտնում

  Ամենաբարձրահասակ ամերիկացին` Ուկրաինայից գաղթած Իգոր Վովկիվինսկին, անլուծելի դարձած խնդիր ունի. իրեն հարմար կոշիկ չի գտնում: Ոչ թե քմահաճ է 29-ամյա այդ երիտասարդը, այլ 2 մ 34 սմ իր հասակին համապատասխան մեծ ոտքեր ունի:

  Կամավոր խաչելություն

  Ֆիլիպիններում կաթոլիկ եպիսկոպոսները շարունակում են անհաշտ պայքար մղել այստեղ բավական լայն տարածում գտած մի երևույթի` կամավոր խաչելության դեմ: Յուրաքանչյուր տարի այս օրերին հասարակական վայրերում, որտեղ մեծ թվով զբոսաշրջիկներ են հավաքվում, ամենահամարձակ ֆիլիպինցիներն իսկական շոու են կազմակերպում` իրենց գամելով փայտե խաչերին:

  Կատուն փախել է Մեդվեդևից

  Նախագահական նստավայրից փախել է Դմիտրի Մեդվեդևի ու նրա ընտանիքի սիրելի Դորոֆեյ կատուն: Նրա որոնումներին միացել է նաև ոստիկանությունը:

Չորքոտանի բժիշկը

  Կիևի` հոգեբանական ծառայություններ իրականացնող կենտրոններից մեկի աշխատակիցը Լինա անունով շնիկն է: Արտասովոր բժիշկը, սակայն, մեծ հաջողությունների է հասել:

  Որքա՞ն ենք մենք ստում

  Սուտը դարձել է մեր կյանքի անբաժանելի ուղեկիցը: Ինչո՞ւ են մարդիկ ստում:

  ԱՐԺԵ´ ԻՄԱՆԱԼ

  *Իսլանդիան մեկն է եվրոպական սակավաթիվ այն երկրներից, ուր օրենսդրորեն արգելված է ստրիպտիզը: Այդ օրենքը գործում է 2010 թ. հուլիսի 1-ից:

  Որտեղ ինչպես են հուղարկավորում

  Որքան էլ ցավալի է` պետք է հաշվի նստել իրողության հետ. մահն անխուսափելի է: Հուղարկավորման ծեսերն ու սովորույթները բոլոր ժամանակներում ու նաև այսօր իրենց յուրահատուկ տեղն ունեն ժողովուրդների մշակույթներում ու կենցաղում: