ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ԲՆԱԿՎԵԼ


 

Հանրահայտ «Ճոյտը» ելել է Սեդրակ Սարոյանի դեմ ու պատրաստվում է վիճարկել վերջին հինգ տարում Հայաստանում մշտական բնակվելու փաստը հաստատող տեղեկանքը: Իհարկե, Սարոյանը կարող է շատ հանգիստ հակա-տեղեկանքը ներկայացնել, որ ինքը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ինչն արդեն յուրովի ապացուցում է, որ Սարոյանը բնակվել է Հայաստանում, զբաղվել օրենսդրական գործունեությամբ: Հակոբ Հակոբյանի գլխավոր խաղաթուղթը կարող է լինել այն, որ Սեդրակ Սարոյանն Ուկրաինայում բիզնես ունի, որ շատ հաճախ է մեկնել այդ երկիր` իր բիզնեսի խնդիրներով զբաղվելու: Բայց Հակոբ Հակոբյան-«Ճոյտին» հազիվ թե հաջողվի թիվ 19 ընտրատարածքում անվավեր ճանաչել տալ Սարոյանի գրանցումը, քանի որ մեր օրենքը չի նախատեսում դրույթ` երկրից տևական բացակայությունը համարել երկրում չբնակվելու փաստ: Ուրեմն, հարկավոր է այնպես անել, որ առաջին հերթին օրենսդիր մարմինը հնարավորություններ ունենա մեծաթիվ բացակայությունների դեպքում դադարեցնել տալ պատգամավորի մանդատի լիազորությունները: Այլապես ո՞վ չգիտե, որ մեր պատգամավորների մի մասը խորհրդարան է գալիս` արտասահմանում անարգել գործունեություն ծավալելու համար: