Կամավոր խաչելություն


 

Ֆիլիպիններում կաթոլիկ եպիսկոպոսները շարունակում են անհաշտ պայքար մղել այստեղ բավական լայն տարածում գտած մի երևույթի` կամավոր խաչելության դեմ: Յուրաքանչյուր տարի այս օրերին հասարակական վայրերում, որտեղ մեծ թվով զբոսաշրջիկներ են հավաքվում, ամենահամարձակ ֆիլիպինցիներն իսկական շոու են կազմակերպում` իրենց գամելով փայտե խաչերին: Շուրջ 15 րոպե խաչված մնալով` նրանք փորձում են ապացուցել իրենց հավատքի խորությունը: Վերջին շրջանում իրավապահ մարմիններն, անզոր լինելով արմատախիլ անել այս երևույթը, պահանջում են, որ «թեկնածուները» գոնե փայտախտի դեմ ստացած պատվաստումները հաստատող փաստաթուղթ ներկայացնեն: Ի դեպ` հավատքի նման դրսևորումը խիստ քննադատում է նաև երկրի բարձրագույն հոգևորականությունը:

- Սուր ցավեր պատճառելու փոխարեն, ավելի լավ է կենդանի հավատք փնտրել,- ասել են նրանք:

Սակայն խոր արմատներ ձգած այս երևույթի դեմ դժվար է պայքարել: Շուրջ 60 տարի ֆիլիպինցիները գամվում են խաչափայտերին, ապա իրենց «Քրիստոս» անվանում: Թեպետ սա մահվան չի հանգեցնում, սակայն ինքնակեղեքիչների համար այս գործընթացը հղի է բազմաթիվ վտանգներով: