Չորքոտանի բժիշկը


 

Կիևի` հոգեբանական ծառայություններ իրականացնող կենտրոններից մեկի աշխատակիցը Լինա անունով շնիկն է: Արտասովոր բժիշկը, սակայն, մեծ հաջողությունների է հասել: Նա առավել հաճախ բուժում է աուտիզմով (հոգեբանական զարգացման խանգարում, որի ամենաէական դրսևորումը հաղորդակցվելու պահանջի անկումն է) և նյարդային խանգարումներով տառապող մանուկներին:

Ուկրաինայում շների միջոցով բուժման մեթոդն սկսել են կիրառել ոչ վաղ անցյալում, իսկ այլ երկրների փորձը հաստատել է, որ դրանք բավական արդյունավետ կերպով նպաստում են այս կամ այն խնդրի լուծմանը, ինչպես նաև առողջության վերականգնման գործընթացի արագացմանը: Մանկական հոգեբան Վալերիա Կուկսան հաստատել է, որ շնիկի հետ խաղերի ժամանակ երեխաներն առավել անմիջական և շփվող են դառնում, ավելանում է ինքնավստահությունը: Իր հերթին կենդանին ևս զգում է մարդու հոգեվիճակը և փորձում իրականացնել ծագած բարդությունների հաղթահարմանը նպաստող իր առաքելությունը:

Ելիզավետա Երկրորդը` խոհարարուհու թոռնուհի

Ելիզավետա Բոուզ- Լայոնը` բրիտանական թագուհու մայրը` ֆրանսուհի խոհարարուհու դուստր է եղել: Այս մասին առաջին անգամ հայտնել է նրա կենսագիրը` Լեդի Քոլին Քեմփբելը: Ըստ նրա առաջ քաշած վարկածի` թագուհու տատը` Մարգերիտ Ռոդիերը` իրենց ընտանեկան խոհարարուհին է եղել: Բոուզ- Լայոն ընտանիքն արդեն 8 զավակ ուներ, և առողջական խնդիրների պատճառով բժիշկները կոմսուհի Սեսիլիային արգելել էին զավակ ունենալ, այդ իսկ պատճառով Ռոդիերը դարձել է սուրագատ մայր: Որպես ապացույց` Քեմփբլն առաջ է քաշում այն փաստը, որ դուքսը և դքսուհին փոքրիկ աղջկան հաճախ փաղաքշաբար «կարկանդակ» են անվանել, իսկ բառն անգլերենով` Cookie, ծագում է cook բառից, որը նշանակում է խոհարար: Բացի դրանից` հարազատ մոր պատվին աղջնակին անվանել են Ելիզավետա Անջելա Մարգերիտ Բոուզ- Լայոն: Կենսագիրը վստահ է, որ եվրոպացի ազնվականները քաջատեղյակ էին, որ Սեսիլիան Ելիզավետայի և նրա կրտսեր եղբայր Դեյվիդի կենսաբանական մայրը չէ: Իհարկե, այս փաստը միանշանակորեն չի ընդունվել հասարակության կողմից: Իսկ մեկ այլ կենսագիր` Հյուգո Վիկերսը, DΖily MΖil-ին տված հարցազրույցի ժամանակ գիրքը կատարյալ կեղծիք է համարել: