Այնքա˜ն դժվար է կին վարչապետ լինելը


 

Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդն ընկերաբար տրտնջացել է Օբամային, թե որքան դժվար է կին քաղաքական գործչի ճակատագիրը: Նա պատմել է, որ Օբամայի հետ մտերիմ ընկերներ են, և ինքը հաճախ է կատակում` ասելով.

-Կարծում ես հե՞շտ է աֆրոամերիկացի լինելը: Փորձիր լինել իմ փոխարեն. գիտե՞ս որքան դժվար է լինել կին վարչապետ և ապրել առանց հավատի, առանց ընտանիքի և երեխաների:

Ավստրալիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Բլայշը յուրովի է մեկնաբանել միջադեպը: Քաղաքականության մեջ աֆրոամերիկացի, թե անզավակ աթեիստ լինելու դժվարությունը նա նույնացրել է «քարն այնքան ծանր է, որքան պարանը` երկար» արտահայտության հետ: Ի դեպ` Գիլարդն Ավստրալիայի պատմության մեջ առաջին կին վարչապետն է: Վերջին շրջանում, սակայն թե´ նա, թե´ իր ղեկավարած լեյբորիստական կուսակցությունն զգալիորեն կորցրել են ժողովրդի հավատն ու վստահությունը: Փետրվարի սկզբին նա ստիպված էր պայքար մղել կուսակցության առաջնորդի աթոռի համար, իսկ մրցակիցը երկրի Արտաքին գործերի նախկին նախարար Քեյվին Ռադն էր, ով ղեկավարել է կուսակցությունը մինչև 2010-ը: Լեյբորիստական կուսակցությունը Քվինսլենդ նահանգի` մարտին կայացած խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղն է զբաղեցրել: Վերջերս անցկացված հարցումների համաձայն` Գիլարդին Ավստրալիայում վստահում է բնակչության 37%-ը, մինչդեռ Օբամային` ամերիկացիների 48 %-ը (հաղորդել է The DΖily TelegrΖΘh-ը):