«Ծերանում ես, դաշնակ ընկեր, ծերանում ես, սիրելիս»


 

Պարզվում է` որքան կուսակցությունը ծերանում է, այնքան երազող է դառնում:

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը ասում է, թե իրենք ընտրարշավի մեջ են մտնում ամբողջ իշխանությունը վերցնելու համար: Խրախուսելի երազանք է, ինչպես օրինակ, «ծովից ծով» Հայաստանը, կամ «հասնենք Սասուն, մտնենք Վան» նվիրական ցանկությունը: Սակայն ապագայի հեռանկարով այս վերջին ցանկությունները նույնքան անիրատեսական են, որքան այսօրվա դրությամբ ՀՅԴ-ի ամբողջ իշխանությունը վերցնելու երազանքը: