ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ԷԼ «ՀԱՇՎԵՑԻՆ»


 

ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը, ում նաև «Հաղթանակ» զբոսայգուն հարող տարածքի «մարշալ» են կոչում, պարզվում է, որ այնքան էլ անպատժելի չէ, որքան ինքն էր կարծում:

Օրերս երթևեկության կանոնները խախտելու և առանց ԱՊՊԱ նշանի մեքենան շահագործելու համար նրան վարչական տույժի են ենթարկել: Ասում են, որ իրեն ամենազոր կարծող գեներալը զարմանքից քար է կտրել, երբ իմացել է, որ մեր երկրում գործող օրենքները նաև իրեն են վերաբերում: Այս մի փաստն էլ բավական է` ասելու, որ, այնուամենայնիվ, մեր երկրում ինչ-որ լուրջ ու կարևոր բաներ են կատարվում, որ հայտնվել են «անվախ մարդիկ», ովքեր կամենում են գերակա դարձնել օրենքները:

Հուսանք, որ «բաղմանյանական սինդրոմից» շուտով կձերբազատվեն մեր մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս: Իսկ այդպիսին լինել պարտավոր են, որովհետև մարդիկ տեսնում են ոմանց շփացած պահվածքն ու մեծացնում իրենց հոգիներում բնավորված հիասթափությունը: