ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՎԵԼՑՈ՞ՒԿ

Հայրենի խորհրդարանի պատերը բոլոր ժամանակներում զարմանալի ներգործություն են ունեցել մարդկանց տրամադրության վրա£ Օրենսդիրի շենք մուտք գործելուն պես բոլոր պաշտոնյա ները զարմանալիորեն լավատես են դարձել£ Եվ երբ ասես, ու նույնիսկ ով ասես` Ազգային ժողովի բարձր համարվող ամբիոնից ինչ ասես չի խոստացել` որպես կանոն` սակավաթիվ ունկնդիրներին ու ընդհանրապես£ Այս օրերին ընթացող բյուջետային քննարկումներն էլ իրենց հերթին են վկայում, որ մեր խորհրդարանի մշտապես տոնական թվացող մթնոլորտը չի փոխվել£ Թերևս ավելի է ջերմացել հիմնանորոգումից հետո£ Եվ չնայած օրենսդիրի դահլիճն անճանաչելիորեն փոխվել է, ծույլ անտարբերությունը շարունակում է իշխող մնալ£ Նոր բյուջեի հասցեին դրվատանքի խոսքերի պակաս, ակնհայտորեն, դարձյալ չի զգացվում£ Հետաքրքիր է, որ որոշ խմբակցություններ նախ հայտարարել են, թե անկախ ամեն ինչից` քվեարկելու են գլխավոր ֆինանսական փաստաթղթի ընդունման օգտին, բայց զուգահեռաբար էլ տասնյակ առաջարկություններ են ներկայացրել£ Փաստորեն ստացվում է այնպես, որ նրանք չեն կարևորում իրենց իսկ կողմից հրատապ հայտարարված լրացումները, և դրանց պարտադիր ընդգրկումը նոր բյուջե ամբողջությամբ թողել են իրադարձությունների պատահական համընկնման հույսին£ Պակաս հետաքրքիր չեն նաև տարեվերջյան գլխավոր քվեարկության առիթով խորհրդարան այցելող ամենատարբեր պաշտոնյաների տեսակետները նույնպես£ Ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահի գնահատականները գերազանցեցին անգամ ամենաիշխանամետ ու ամենալավատես պատգամավորների` մինչ այդ հնչեցրած կարծիքները:

ՄԵՂԱԴՐԵՄ, ՈՐ ՉՄԵՂԱԴՐՎԵՄ

Վերահսկիչ պալատի բացահայտումներին հաջորդած դիմադրությունն իսկապես անխուսափելի կարելի էր համարել£ Հայտնի է, որ ցանկացած պարագայում «տուժող կողմը» մեղքը չի ընդունում կամ, լավագույն դեպքում, ձգտում է վերապահումներով ընդունել£ Առավել ևս` այս դեպքում, երբ ստուգումներն ու բացահայտումները բավական լայնածավալ են և ընդգրկում են նաև պետական փոշիացող միջոցների տիրույթը, հակադարձման փորձերը մինչև անգամ բնական կարելի է համարել£ Ինչպես հայտնի է, ՎՊ¬ի վերջին երկու հրապարակումները մի դեպքում ոսկու հանքերի թալանին, մյուս դեպքում` բուհական համակարգում տեղ գտած չարաշահումներին էին վերաբերում£ Առաջինի պարագայում Վերահսկիչը մեղադրվում է լիազորությունները չարաշահելու, երկրորդում` իբր կաշառքի ակնկալիք ունենալու համար£ Հատկանշական է, որ չնայած պաշտպանվելու փորձերին` չարաշահումներ թույլ տված կազմակերպություններն այդպես էլ չեն հերքում իրենց զեղծարարությունները, և երկու շորթարարներն էլ ինչ¬որ պատճառաբանություն շրջանառելով` փորձում են սեփական հնարավորությունների սահմաններում «ինքնադրսևորվել»£ Այս առումով ոսկու հանքերը հայեցողաբար տնօրինած կազմակերպությունների պնդումներն ավելի ուշ Ազգային ժողովում տեղի ունեցածի ֆոնին մինչև անգամ անմեղ մի քայլ, հուսահատութ յան արդյունքում առաջ եկած բնազդային ինքնապաշտպանություն կարելի է համարել£ Ինչ¬որ ժամանակ քաղաքական դաշտում ծեքծեքած, բայց մինչ վերջերս ստվերում մնացած պատգամավորների շարքին դասվող Սպարտակ Մելիքյանն, ի տարբերություն հանքարդյունաբե րողների, մեկ օրում հանրահայտ դարձավ… Բոլորն էլ կհամաձայնեն` այսօրինակ պոռթկումները միանգամից ու առավել ևս` հենց այնպես տեղի չեն ունենում£ Ասել է թե` Ս. Մելիքյանը Վերահսկիչ պալատին ուղղակիորեն կաշառակերության մեջ մեղադրելու շատ ավելի կոնկրետ պատճառ պետք է ունենար, բայց Ազգային ժողովում հնչեցրած նրա ելույթի ենթատեքստերն իրականում բոլորովին էլ այն չէ, ինչը ներկայացվեց£ Այլապես ոսկու հանքերը տնօրինողներն էլ կարող էին նույն Ազգային ժողովում նմանատիպ ուրիշ պատգամավորներ գտնել. մանավանդ` խոսքն արդեն ոչ թե ինչ¬որ մասնավոր բուհ¬ի, այլ շատ ավելի լուրջ հարթություն կարող էր տեղափոխվել£ Պարզից էլ պարզ է, որ մեկ օրում իր տարօրինակ հայտարարությամբ հանրահայտ դարձած պատգամավորի տնօրինած համալսարանի ապագային, անկախ ամենից, որևէ վտանգ չի սպառնում, իսկ նրա ներկայացրած հայտարարված 4.000 դոլարի գլուխկոտրուկը բոլորովին էլ այն գինը չէ, որի համար Ս. Մելիքյանը և ընդհանրապես ցանկացած պատգամավոր պատրաստ լինի մանդատից հրաժարվել£ Այլ խնդիր է, որ այս պարագայում երեսփոխանական լիազորությունները վիճարկելու «վճռականությունը» «մորս արև» երդման արժեքն ունի£ Վաղուց է հայտնի, որ մեր ազգընտիրները (չնչին բացառություններով) հանուն խորհրդարանում իրենց կայուն տեղն ապահոված լինելու, ամեն մի ընտրության նշված գումարի հարյուրապատիկն են պատրաստ ծախսել£ Իսկ կոնկրետ Ս. Մելիքյանը, ով մանդատի համար պայքարելու երկարամյա փորձ ունի և միայն այս գումարման խորհրդարանում է (այն էլ ՀՀԿ ցուցակում հայտնվելու արդյունքում) տեղ հայթայթել, նման քայլի ինքն իր կամքով երբեք չէր գնա£ Ինչ խոսք, ցանկացած ոք ցանկացած երևույթ ու գործընթաց կարող է քննադատել, սակայն այս իմաստով հերթն ու խոսքը պետք է որ նման մարդկանց չհասներ£ Նախքան Ազգային ժողովում տեղի ունեցած սկանդալն էլ հայտնի է, որ ստուգող կառույցն ինքնամաքրման ճանապարհով է ընթանում. այնտեղ էլ բոլորի ոտքերն ամպոտ կարող են չլինել, ու գայթակղիչ առաջարկներին երբեմն չդիմացող ու բացահայտված աշխատակիցները հեռացվել են աշխատանքից£ Ասել է թե` «արդարության դրոշակակիր» ներկայանալու ցուցադրական քայլերի կարիքը բոլորովին էլ չկար` ժամանակավրեպ էր£ Մանավանդ, որ այդպես էլ անհայտ մնաց, թե ի վերջո, ինչ նպատակ է հետապնդում կամ ում պատվերն է կատարում Սպարտակ Մելիքյանը£ :

Հայաստանը հաստատակամություն է դրսևորում (համարժեք պատասխան)

Ընդհանրապես քաղաքականության մեջ ընդունված է, որ կարևոր հանդիպումներից, բանակցություններից առաջ կողմերն, այսպես ասած, հոգեբանական գրոհներ են իրականացնում` հուսալով, թե այդպիսով կամրապնդեն իրենց դիրքերը£ Նաև այդ կարգի անպտուղ ջանքերի շարքում կարելի է դասել ազատագրված Ղարաբաղը կայծակնային պատերազմի միջոցով հետ նվաճելու հնարավորության մասին Բաքվի սուլթանի ցնդաբանությունները£ Մեզանում հաճախ են դժգոհում, թե ինչո՞ւ պետականորեն համարժեք պատասխան չի տրվում Իլհամ Ալիևի հոխորտանքներին£ Բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերջերս կայացած զորավարժություններն ալիևյան փուչ երազանքները չիրականանալու սառը ջրով ցողեցին£ Անցած յոթնօրյակի վերջում Լիսաբոնում տեղի ունեցավ ՆԱՏՕ¬ի գագաթաժողովը£ Դրա շրջանակներում Միացյալ Նահանգների և Վրաստանի նախագահների հանդիպումը քաղաքագետների կարծիքով, Դմիտրի Մեդվեդևին հասցեագրված «մեսիջ» էր, թե Ամերիկան ոչ մի գնով չի զիջի իր դիրքերն Անդրկովկասում£ Բացի այս, այդ հանդիպման արդյունքում ծնվեց Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի գագաթաժողովի հայտարարությունը առ այն, թե գոյություն ունեցող հակամարտությունների լուծումը ՆԱՏՕ¬ն տեսնում է միայն տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի հիման վրա£ Հյուսիսատլանտյան դաշինքն այս հայտարարությամբ, փաստորեն հակասության մեջ է մտնում ԵԱՀԿ Մադրիդյան սկզբունքների հետ, որում, մասնավորապես, հավասարության նշան է դրվում տարածքային ամբողջականության պահպանման և ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչման սկզբունքների միջև£ Չմոռանանք` ՆԱՏՕ¬ում որոշիչ դեր ունեցող ԱՄՆ¬ը և Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են£ Ուրեմն, ինչպե՞ս կարող են այդ երկրներն առաջնորդվել միմյանց հակասող սկզբունքներով£ Ակներև է, որ հակամարտությունների մասին խնդրո առարկա հայտարարությունը վերաբերում է Վրաստան-Աբխազիա-Հարավային Օսիա¬Ռուսաստան հակամարտությանը£ Սակայն այն կարող է շահարկել նաև Ադրբեջանը` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում£ Ուստի, ի նշան բողոքի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չմասնակցեց լիսաբոնյան գագաթաժողովին, չնայած` մասնակցության հրավերը վաղուց ստացված էր£ Այսպիսով, Հայաստանը, ինչպես ասում են, շարունակում է պահպանել հաստատակամությունը` չանսալով աշխարհի հզորների կամայականություններին£ Այս ամենի համատեքստում օրերի հեռվից շատ ավելի խոսուն է հնչում հեյդարօղլու հոխորտանքներին ի պատասխան Ղարաբաղում Սերժ Սարգսյանի հայտարարությունը. - Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, բայց այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանել մեր հայրենիքը£ Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար և վերջինը£ 1994¬ին, երբ հայկական նոր կազմավորված զինված ուժերը հաղթում էին, իսկ ադրբեջանցի ելուզակները գլխապատառ փախչում էին, Բաքուն միջազգային հանրության միջոցով վախվորած զինադադար խնդրեց, և Հայկական բանակը կանգ առավ£ Չնայած` կարող էր մինչև Քուռ գետի մյուս ափը քշել քոչվոր փերեզակներին` ազատագրելով նաև մեր Գանձակը, նաև մեր Պարտավը, ազատագրելով Հայոց Արևելից կողմանց ողջ տարածքը£ Այսինքն, դեռ 94¬ին հայկական կողմը կատարեց փոխզիջման իր բաժինը և այլևս ոչինչ չունի զիջելու£ Հիմա հերթը Ադրբեջանինն է` ընդունել Արցախի ինքնորոշման իրավունքը` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը£ Հակառակ պարագայում կստացվի, որ Բաքուն սպառնում է տարածաշրջանի անվտանգութ յանը, հակառակ պարագայում Հայաստանը ստիպված կլինի պատերազմել` այս անգամ շատ ավելի հեռուն գնացող նպատակներ հետապնդելով£ Մեր օրերում պատերազմը կարող է տևական խաղաղություն բերել, եթե որպես պատերազմի նպատակ դրվի այն տարածքի քաղաքական ձևափոխումը, որտեղ գտնվում է Ադրբեջանը£ Այդ պետության գոյությունը ներկա ձևով միշտ սպառնալիք կլինի Հարավային Կովկասի խաղաղությանը£ Ադրբեջանի լիակատար կապիտուլյացիային դեմ չի լինի նաև Արևմուտքը£ Նրա պատկերացումներում աշխարհաքաղաքականության մեջ որոշակի ըմբռնում կա Ադրբեջանի տեղի ու դիրքի մասին£ Արևմուտքը կարող է համակերպվել Ադրբեջանի մասնատմանը, եթե Հայաստանը երաշխիքներ տա նավթի ու գազի մատակարարման ենթակառուց վածքներն անվնաս թողնելու վերաբերյալ£ Այդպես եղավ նաև ռուս-վրացական հակամարտության ժամանակ, երբ նավթամուղերի պաշտպանությունը դրվեց Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորո շումների մերձեցման հիմքում£ Պատերազմի արդյունքում Ադրբեջանի տարածքում բնակվող թալիշները հնարավորություն կունենան ստեղծելու հարևանների` Հայաստանի և Իրանի նկատմամբ բարեկամական հարաբերություն ունեցող իրենց պետությունը, լեզգիները կվերամիավորվեն Դաղստանին… Գուցե ա՞յս էր ակնարկում Սերժ Սարգսյանը` ասելով, թե «…մեր հարվածը պետք է լինի կործանարար և վերջինը»£ Հայտնի «խելոք» կենդանին պետք է լինել` Հայաստանի նախագահի այս պարզ ակնարկը չհասկանալու կամ, որ նույնն է, իրեն չհասկացողի տեղ դնելու համար£ :

Հա՞ որ....

ՀԴՄ կտրոնների խաղարկության կարգը նորից է փոխվել, ու արդեն դժվար է վերհիշել, թե ընդամենը երկու տարվա ընթացքում կտրոնների խաղարկության քանի տարբերակ է հրամցվել ու շատ չանցած` անարդյունավետ հայտարարվել£ Պետեկամուտների կոմիտեն խոստովանում է, թե փոփոխվող տարբերակները գործի դնելուց հետո շատ արագ պարզվում է, որ կեղծիքներ էլի կան, և դրամական պարգևների մի մասը բաժին է հասնում զարտուղի ճանապարհներով կտրոնների հսկայական խմբաքանակներ ներկայացնող քաղաքացիներին£ Մյուս կողմից, սակայն, տրամադրվող պարգևավճարների ծավալն է զգալիորեն նվազեցվել£ Վերջին որոշմամբ (այն էլ` նախատոնական մեծ առևտրից առաջ ) անցյալում մնաց նաև բոնուսների տրամադրման գործընթացը, և հիմա կտրոն կուտակող քաղաքացիներն ինչ¬որ ձեռքբերում կարող են ունենալ միայն վիճակահանության թվերի համընկնման դեպքում£ Իհարկե, շատ շուտով կգովազդվի նաև մեքենա շահելու` լոտո հիշեցնող նորամուծությունը£ Սակայն հարկ է նկատել, որ նման հնարավորությունն այս դեպքում նույնպես հրաշքին հավասարազոր կարելի է համարել, քանի որ նման հաջողության արժանանալու համար այնքան շատ թվեր պետք է համընկնեն, ինչը ցանկացած պարագայում անհնար է պատկերացնել… Համենայն դեպս, ՀԴՄ կտրոնների երկամյա խաղարկությունների ընթացքում նման համընկնում դեռևս չի արձանագրվել£ ՀԱՎԱՆԱԲԱՐ կտրոնների բերելիք հաջողություններից հույսը կտրելով, Պետեկամուտների կոմիտեն հավաքագրումների ցուցանիշները բարելավելու նորանոր եղանակներ է մոգոնում£ Այս օրերին հարկայինի աշխատակիցները զանգահարում են տնտեսվարողներին` առաջարկելով, իսկ երբմեն էլ պահանջելով իրենց ներկայացվող հաշվետվություններում աշխատակիցներին վճարվող գումարների ավելի բարձր թիվ արձանագրել£ Իրականում, իհարկե, ոչինչ չի փոխվում, և ՊԵԿ¬ն այս դեպքում բոլորովին էլ մարդկանց վարձատրության չափով չի մտահոգվում… Խնդիրն այն է, որ ավելի բարձր սոցվճարներ հավաքագրելու ավելի հարմար եղանակ այստեղ չեն գտել£ Իսկ նման պայման առաջադրվում է հատկապես փոքր և միջին բիզնեսին£ Փորձը ցույց է տվել, որ վերջիններս նման դեպքերում ավելի անպաշտպան են և ստիպված են կա°մ աշխատակիցներին կրճատել, կա°մ բախտի քմահաճույքին ապավինել£ ԲՋՋԱՅԻՆ կապի օպերատորները բարձր վճարումների արդյունքում հարկայինի հետ խնդիրներ թեև չեն ունենում, սակայն այս ոլորտում աստիճանաբար սրվող մրցակցությունը ոչ պակաս անցանկալի դրսևորումներով է սկսել առանձնանալ£ Նախորդ շաբաթ օպերատորներից մեկը մրցակցի բաժանորդներին անհասկանալի բովանդակությամբ հաղորդագրություններ ուղարկեց, ու անկախ իր կամքից` հակաքարոզչության զոհ դարձած կազմակերպությունը ստիպված եղավ իր բաժանորդներին պարզաբանումներ հղել` տեղի ունեցածը հերքելու նպատակով£ Կասկածից վեր է, որ առաջիկա ամսին այսպես կոչված տոնական ակցիաների շրջանակներում բջջային կապի և ինտերնետ ծառայությունների սակագների անկում է արձանագրվելու£ Իսկ նման չհիմնավորված գրոհները փաստորեն վկայում են, որ այս ոլորտում նույնպես առաջիկայում անհանդուրժողականության նորանոր դրսևորումներ են արձանագրվելու£ :

ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ԱՐԴԵՆ տևական ժամանակ Հայաստանում խնդիրներն ավելանում ու ավելանում են£ Բայց դրանք գրեթե չեն լուծվում, այլ փոխվում են: Չլուծված հին խնդիրները ձևափոխվում և վերածվում են այլ հիմնահարցերի, որոնց քանակական կուտակումից ծնվում են նոր` որակապես այլ խնդիրներ:

ԱԶԱ՞Տ Է ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ասում ենք չորրորդ իշխանություն ու դեռևս սովորույթի մղումով հավատում նրա «մոգական» ուժին: Չորրորդ` այսինքն իշխանություն, որը լծակներ չունի, բայց ունի կամ կարող է ունենալ ընդգրկուն լսարան` վերջինիս տրամադրություններն արտահայտելով, դժգոհություններն ու դրական վերաբերմունքը ներկայացնելով և իշխանություններին հուշելով կամ մղելով` նրանց անհանգստացնող խնդիրներին լուծումներ գտնելու:

ՄԻՋՕՐԵԱԿԱՆ

«Գորբի¬80» ԽՍՀՄ 1¬ին ու վերջին նախագահը նախապատրաստվում է` առանձնակի շուքով նշել իր ծննդյան 80-ամյա հոբելյանը£ Ինչպես տեղեկացրել է բրիտանական The Times¬ը` տոմսերն արդեն վաճառվում են. ամենաէժանը` 25, իսկ ամենաթանկը` օլիգարխների համար` 100.000 ֆունտ£ Խոստացվել է նշանավոր անձանց` Բրիտանիայի ու Ֆրանսիայի վարչապետերի, Գերմանիայի կանցլերի, փոփ¬աստղերի, ճանաչված արտիստների մասնակցությունը£ Հոբելյանական հանդեսը կայանալու է Ալբերտ-հոլում£ Մինչ «Գորբի-80» տոնակատարությունը, դեռ 4 ամիս կա, ինչը նշանակում է, որ հանրահայտ մասնակիցների քանակը մեծանալու է£ Արդեն փաթեթավորվում են «աշխարհը փոխող մարդու» պատվին պատրաստված հուշանվերները£ Հաշվարկվել է, որ մինչ հանդիսության օրը` 2011¬ի մարտի 3¬ը, հավաքված կլինի 5 միլիոն ֆունտ` ռուսական ու բրիտանական բարեգործական այն կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմամբ£ Ինչպես մամուլն է նշել` Լենինի զմռսված աճյունը պետք է շուռումուռ գա դամբարանում£ Ինչպիսի¯ հեգնանք. խորհրդային կայսրությունը փլուզողին արհամարհում են Մոսկվայում և մեծարում Լոնդոնում£ Այստեղ նրան համարում են հանուն ժողովրդավարության, բնապահպանության, զինաթափման և խաղաղության պայքարող մարտիկ£ Վերջերս էլ նա Պուտինին է նախազգուշացրել` ազատությունները ճնշելու համար£ Եվրագոտին կփլուզվի, եթե... Եվրագոտին չի գոյատևի, եթե չկարողանա հաղթահարել մի շարք երկրների պարտքային ճգնաժամը£ Այս մասին հայտարարել է ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյը (տեղեկացրել է AFP¬ն)£ ¬ Մենք բոլորս պետք է աշխատենք, որպեսզի եվրագոտին ապրի, քանի որ դրա անկմամբ կփլուզվի և ամբողջ Եվրամիությունը,¬ ասել է ԵՄ ղեկավարը£¬ Բայց ես վստահ եմ, որ մենք կապրենք£ Հիշեցնենք, որ Եվրոպական գոտում ԵՄ 16 պետություններ են ընդգրկվում£ Իսկ 17¬րդը` Էստոնիան, արժութային այդ միությանը կմիանա 2011 թ. հունվարի 1¬ից£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Անձը ծախողի հոգեբանություն Հարցնես ՎԱՆյանին, կասի` ՎԱՆՆ էլ թուրքերի բնօրրան է£ Պատվիրատուի քողն ընկավ ՀՀ¬ում Անգլիայի դեսպանատունը ափսոսանք հայտնեց Վանյանի ադրբեջանամետ նախաձեռնության ձախողման առիթով£ Եվ վերջինիս անվանեց «կարմրաչ աղբահան»` Թոմաս Էլիոթի խոսքերով. - Ո՞ւր է իմ գնած քաղցրավենիքը, Որ պիտ ուտեինք քողի ետևում£ Սողում են կարմրաչ աղբահանները Լոնդոնի տխուր արվարձաններում£ Զգուշանալ վայ-պացիֆիստներից Բնական է, որ իրեն քննադատողներին «ուռա¬պատրիոտիստներ» պետք է անվաներ դրսի պատվերով «վայ¬պացիֆիստ» դարձած ուռա¯-ադրբեջանալեզ Վանյանը£ Ալիևը կարիք ունի «կապիտալ վերանորոգման» ՀՀ նախագահն արցախյան իր ելույթով Ալիևի «պորտը «ՏԵՂԸ» դրեց»£ Իսկ «տեղը» կորցրած ուղեղի և մարմնի այլ մասերի ճիշտ ՏԵՂադրումը միջազգային հանրության պարտականությունն է£ Երբ հոխորտանքը վիճակին համարժեք չէ Ըստ ադրբեջանական տեղեկատվության, ՀՀ նախագահի ելույթից հետո Ալիևի խորհրդականները վերջինիս խորհուրդ են տվել. Աստանա մեկնելուց առաջ պամպերս հագնել£ Դիագնոզը ճիշտ է` բուժողը չկա Առաջարկ-հորդոր ՀՀ վարչապետին Իսկապես որ ուղղամիտ ու շիտակ մարդ է մեր վարչապետը£ Նա համարձակորեն ու հրապարակայնորեն մատնանշում է պետության բոլոր ոլորտներում առկա ծանր և խորը խոցերը£ Բայց դրանք վերացնելու համար հմուտ վիրաբույժ է պետք£ Իսկ նա առայժմ մնում է ընդամենը տաղանդավոր դիագնոստիկ£ «Վիրաբույժներ» ընդգրկեք գործադիրում, պարոն վարչապետ£ Ա¯յ քեզ բան... Ըստ վարչապետի` շատ մասնավոր ԲՈՒՀ¬եր գիտելիքներ տալու փոխարեն, պարզապես դիպլոմ են վաճառում£ Իսկ ինչու են դրանք մինչ այսօր (արդեն 20 տարի) անարգել գործում£ Թե՞ դա էլ կհամարվի հարված ազատ տնտեսական հարաբերություններին ու ժողովրդավարությանը£ ԵԽ¬ն էլ մեզնից կնեղանա՞£ Յուրաքանչյուրն իր «գործն» է անում Ըստ շրջանառվող լուրերի` ՀԱԿ¬ը հրատարակման է նախապատրաստում «Հակահայկական դասուսույց` հարևան պետությունների համար» և «Հակահայ քարոզչության ռազմավարությունը» թեմաներով աշխատությունները£ Դավաճանական և լկտի շրջադարձություն երկու տառի փոփոխությամբ Լ. Տեր¬Պետրոսյանն իր քաղաքական գործունեությունը սկսեց «Ղարաբաղը մերն է» կարգախոսով, սակայն շուտով «Ղարաբա°ղն էլ, մե°րն էլ...» «գաղափարը» բուն դրեց նրա մաղձոտ ուղեղում, և «դուրս չի գալիս» մինչ այսօր£ Գաղտնի ցուցակն ավելի վտանգավոր է Եթե Թուրքիան Հայաստանին հանել է իրեն թշնամի պետությունների ցանկից, պետք է ավելի զգոն լինել£ Քանզի թուրքերը ոչ թե հասարակ, այլ ամենաոխերիմ թշնամիների գաղտնի ցուցակ էլ հաստատ կունենան£ «Ցեղողը» ցեխողին չի հասկանա Պարզ է, որ ՀԱԿ¬ի նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը չէր ընդունելու Նժդեհի խոսքերը, որ «Ժողովրդին պետք է ցեղել»£ Բայց ոչ վաղ անցյալում ինչո՞ւ էր կանգնում պետություն «ցեխել»¬ը նպատակ դարձրած Լևոնի կողքին£ Իշխան Զաքարյանը` Սպարտակ Մելիքյանին Պարզվեց, որ քո մեջ ոչ ՍՊԱՐՏԱԿություն կա, ոչ` ՄԵԼԻՔություն£ :

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնական այցը Սլովակիա

Սլովակիայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարների միջև քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ ՊՆ տեսչական խմբի այցը Թուրքիա

Երկուշաբթի օրը Թուրքիայի Հանրապետություն մեկնեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեսչական խումբը` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում տեսչություն անցկացնելու նպատակով: Տեսչությունը նպատակ է հետապնդում հայտարարված վայրում` Բայազետ քաղաքում տեղակայված զորամասում, ստուգել ԵՍԶՈՒ պայմանագրով սահմանված սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակական սահմանափակումների պահպանումը:

Թափանցիկությունը բարձիթողիություն չէ°

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ պարզաբանումները Սիվիլիտաս հիմնադրամի կողմից նոյեմբերի 15-ին բանակի թեմայով կազմակերպված քննարկման առնչությամբ - ՀՀ պաշտպանության նախարարությունը վարում է թափանցիկ պաշտպանական քաղաքականություն:

Հայտարարություն Ազգին պատերազմին նախապատրաստելը ավելի քան արդիական է

Հայ Արիական Միաբանությունը հետևելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանի ու Արցախի, Հայոց պատմության ու տարածքների նկատմամբ վերջին ժամանակներս պարբերաբար արվող հայտարարություններին և տեսակետներին, հանգել է այն եզրակացության, որ հայությունը գործ ունի արհեստականորեն ստեղծված Ադրբեջան պետության հիվանդ երևակայությամբ ու անգետ մի ղեկավարի հետ, ով կարող է նաև իր անճար ու անխելք վիճակից պատերազմ հրահրել:

Ահաբեկիչների «արտահանում» Եվրոպա

Վկայակոչելով արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունները, հնդկական տեղեկատվական գործակալություններից մեկը գրել է, որ միջազգային ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորումը մտադիր է գրոհայիններ ուղարկել Եվրոպա` Արաբական Էմիրությունների և Հնդկաստանի տարածքներով£ Լրագրողները նշել են, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները գերմանացի իրենց գործընկերներին տեղեկացրել են, որ 2 կամ 4 ահաբեկիչներից բաղկացած մի խումբ մտադիր է տեղակայվել Գերմանիայում ու հավանաբար նաև Մեծ Բրիտանիայում£ Ենթադրվում է, որ այդ խմբի նպատակը Ծննդյան արձակուրդների ժամանակ ահաբեկչություններ կազմակերպելն է£ Հնդկաստանցի լրագրողների տվյալներով` Եվրոպա տեղափոխվելու մտադրություն ունեցող ահաբեկիչները կարող է կապեր ունենան այն խմբավորման հետ, որը ստանձնեց փետրվար ամսին Փունա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը£ Այն ժամանակ պայթեցվել էր նախաճաշարան, որտեղ սովորաբար հավաքվում էին երիտասարդությունն ու արտասահմանցի հյուրերը£ Արդյունքում զոհվել էր 15 մարդ, այդ թվում և` օտարերկրացիներ£ ԶԼՄ¬ները հավաստում են, որ գերմանական ոստիկանությունը մանրակրկիտ ուսումնասիրում է Հնդկաստանից, Արաբական Միացյալ Էմիրաթներից, ինչպես և Պակիստանից ստացվող բոլոր վիզաները£ :

«ՊԵԼԵ» անունը հայկական է

Հիմնավոր վարկածի իրավունքով Ս. թ. հոկտեմբերի 21-ին (որոշ տվյալներով` 23-ին) լրացավ Պելե մականունով հայտնի «ֆուտբոլի արքայի»` էդսոն Արանտես դու Նաշիմենտուի ծննդյան 70-ամյակը, ով տակավին 25 տարեկանում արժանացավ իրեն նվիրված թանգարանի, իսկ 29 տարեկանում (1969 թ., երբ խփեց 1000-րդ պաշտոնական գոլը) պետականորեն հռչակվեց հայրենի Բրազիլիայի «ազգային հարստություն»:

Բրեգովիչյան արբեցնող «Ալկոհոլը»

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական XI փառատոնի (նախագահ` Ստեփան Ռոստոմյան) շրջանակներում առաջին անգամ Հայաստանում իր «Հարսանեկան և թաղման նվագախմբով» մենահամերգից առաջ աշխարհահռչակ Գորան Բրեգովիչն ամենքիս զարմացրեց իրեն մեծ համբավ բերած կինոերաժշտությանը տված սեփական գնահատականով` համեմված պատկերավոր ալեգորիայով£ Նկատի առնելով Էմիր Կուստուրիցայի «Գնչուների ժամանակը» (1988 թ.) ֆիլմից մինչ Ջան Դյունդարի «Մուստաֆան» (2008 թ.) Բրեգովիչի բեղուն գործունեությունը կինոյում` փորձեցինք իր անմիջական խոսքով հավաստիանալ, թե ինչ հետագիծ է թողել նրա երաժշտական տարեգրության մեջ բախտակից հայրենակցի` յուրատիպ կինոաշխարհով շատերին հմայած Էմիր Կուստուրիցայի հետ համաստեղծագործությունը£ «10 տարի կապ չունեմ ֆիլմերի հետ,¬ «Ավանգարդ»¬ի հարցերին անակնկալ պատասխաններ տվեց Գորան Բրեգովիչը` «Մուստաֆա»¬ի առիթով ծագած քաղաքական լրագրահարցասիրությունը զուսպ բավարարելուց հետո£ - Ընկերային համերաշխությամբ են գրվել ամենահաջողված լեյտմոտիվներս ու երգերս, որոնց աննախադեպ մասսայականությանն անսալով` ընդգրկել եմ աշխարհապտույտ համերգային շրջագայություններիս երկացանկում£ Իմ գլխում ուրիշ երաժշտություն է շարունակ հնչում£ Հիմա` տարբեր ժողովուրդ ների մշակույթների ու երաժշտական ժանրերի սինթեզով հոգուս եղածին ուրույն երանգավորում տվող երգեր ու մեղեդիներ» £ Սա այն դեպքում, երբ Բրեգովիչի պարզ արտահայտչականությամբ ունկ շոյող երաժշտահենքերով «Ոսկե արմավենու ճյուղ»¬եր են «սփռվել» նաև Պատրիս Շերոյի «Մարգո թագուհու» (1994 թ.), Էմիր Կուստուրիցայի «Ընդհատակի» (1995 թ.) վրա Կաննի հեղինակավոր կինոփառատոնում£ Սա այն դեպքում, երբ 1995¬ից գլխավորապես տարվելով իր երաժշտության կատարմամբ` Բրեգովիչն, էթնիկ ու ռոք մեղեդիների ինքնահատուկ համադրությամբ, երաժշտասեր ների շուրթերին «դաջել» է տարատեսակ տրամադրությունների ներդաշնակ մեկտեղմամբ առանձնակի գրավիչ բազմաթիվ տխրազվարթ ստեղծագործություններ. 24 ֆիլմերի համար գրված երգերից ու մեղեդիներից շատերը «հիթեր» են դարձել£ Փաստորեն, արվեստագիտական յուրօրինակ հաջողակ արկածախնդրության արժևորում է տալիս միջազգային համբավն ապահոված կինոգործունեութ յանը ինքը` ռոք երաժիշտ Բրեգովիչը£ Մինչդեռ իրականում, կարճատև ընդմիջումից հետո, շարունակել է համագործակցել Նանա Ջորջաձեի («Սիրահարված խոհարարի հազար ու մեկ բաղադրատոմսը»- 1997 թ., «Ամառը կամ 27 բաց թողնված համբույրը» ¬2001 թ., ), Ունի Շտրաումեի («Երաժշտություն հարսանիքների ու թաղումների համար»-2002 թ.) հետ£ Վերջինում հանդես է եկել նաև որպես գլխավոր դերակատար (Բոգդան), ինչպես և մի քանի տարի անց իտալական «Լքման օրեր»¬ում (Դանիել ¬ 2005 թ., բեմադրիչ` Ռոբերտո Ֆաենզա)£ Ասենք, երբ մտովի հպանցիկ թերթում ես Սարաևոյում 1950¬ին ծնված, իրեն հարավսլավացի համարող, թրքուհի Ջենան Սուջուկի պարգևած 3 դուստրերով երջանիկ սերբախորվաթ Բրեգովիչի անցած կյանքի բազմերանգ ուղին, անզեն աչքով նկատում ես շրջադարձային հանգրվանների առերևույթ հակասականությունը£ Երաժշտական դպրոցի ջութակի դասարանից հեռացվելով «տաղանդի բացակայության» պատճառով` մինչ կիթառ ունենալն ընկերներից է նվագելու ինչ¬ինչ հմտություններ ձեռք բերում£ Արվեստի դպրոցից մոր կամքով վարորդական տեղափոխվելով` տեղի «Իզոխիպսե» խմբում է հանդես եկել մինչ դպրոցական «Մերսեդեսը» ջարդուխուրդ անելը£ Ընդունվելով ապա գիմնազիա` շարունակում է երգել ու բաս¬կիթառ հնչեցնել գիմնազիստների «Բեշտիժե» խմբում£ 16 տարեկանում լքվելով մորից` 4 տարի գոյությունը պահպանում է Կոնիցեի ռեստորանում ժողովրդական երգեր նվագելով, լրագրավաճառությամբ ու շինարարական աշխատանքով£ Ոչ մի վայրկյան այլևս չի բաժանվում կիթառից£ Ժելկո Բեբեկի հրավերով միանում է «Կոդեքսին»£ Անցնում սոլո-կիթառին` 70-ականների «Led Zeppelin» ու «Black Sabbath» երաժշտակուռքերով հրապուրված£ Մոր քմայքով Նեապոլից տուն է վերադառնում£ Կարճ ժամանակ փիլիսոփայություն և սոցիոլոգիա ուսանելուց ձանձրանալով` Ռեջիչի հետ սկսում նվագել «Ժուտրո» խմբում, որը, 1974¬ից «Բիժելո Դուգմե» («Սպիտակ կոճակ») վերանվանվելով, խթանում է Գորանի ստեղծագործական վերելքը£ Ծնունդ են առնում բալկանյան ու գնչուական ավանդական երաժշտությանը համակցված ռոք-ն¬ռոլի արտասովոր ռիթմերով առլեցուն մեղեդիներ, որոնք 15 տարի շարունակ երիտասարդության կուռքերից են դարձնում «Սպիտակ կոճակին» մարաթոնյան աշխարհապտույտով£ Բրեգովիչը հեղինակություն է վայելում նաև որպես ինքնատիպ երգահան£ 1997¬ի հունիսից իր «Հարսանիքի և թաղման նվագախմբի» անշփոթելի երկացանկի արտառոց թվացող երաժշտաոճին պարզ հիմնավորում է տալիս Գորան Բրեգովիչը. «Թաղման թափորին նվագակցող նույն երաժիշտները չե՞ն, որ հարսանեկան խնջույքներն են ծաղկացնում զվարթ ռիմթերով£ Երբ հուղարկավորությունից հետո մեզանում սկսում են հիշել, ամբողջացնել հանգուցյալի մարդկային նկարագիրը, մտաբերում են նրա սիրած երաժշտությունը£ Այդպիսով ինքնաբուխ մեկտեղվում են տխրությունն ու ուրախությունը£ Հենց այդ հարափոփոխ տրամադրություններն են արտահայտվում մեր նվագախմբի բազում համարձակ համերգային ծրագրերում` հայտնի ֆիլմերից սիրված «Էդերլիզի», «Մահվան մեքենայի մեջ», «Կալաշնիկով» և այլ երգերին իմ «Պատարագի» ու առաջին` «Կարմենը` երջանիկ ավարտով» օպերայի (2004 թ.) դրվագների մեջընդմեջ կատարումները մատուցելով»£ Նախադեպը չունեցած «Սիրտս հանդուրժող է դարձել» նախագիծը, որ կյանքի կոչվեց Փարիզին մերձակա Սեն Դընի վանքում, «Բախից Բրեգովիչ» խորագրով անցկացվող հոգևոր երաժշտութ յան փառատոնի շրջանակներում 2002¬ին, տարբեր կրոններ դավանող մարդկանց հոգևոր միասնության հզոր ներուժով փայլեց Հռոմում, Բիլբաոյի Գուգենհայմ թանգարանում և Ֆեսի Հոգևոր արվեստի փառատոնում£ Բազմաշերտ կենսափորձով ու ստեղծագործական հետաքրքրություններով համաշխարհային համերգասրահում հաստատուն տեղ նվաճած երգահանի յուրաոճ երաժշտութ յան նկատմամբ մինչ օրս չմարող ակնածանքը վկայում է տարեկան թողարկված 5 մլն ձայներիզի սպառման խոսուն փաստը£ Նույն խանդավառությամբ են ընդունվել 1974-ից մինչև օրս թողարկված 19 երաժշտական ալբոմները£ Առաջին անգամ մեր հողում ոտք դրած բրեգովիչյան հանրահայտ երաժշտախումբը հայ երկրպագուների համար հավատընծա դարձրեց իր պրոֆեսիոնալ բարձր նկարագիրը մեն մի «Ալկոհոլ»¬ով, որ Երևանում հանգրվանել էր Նյու Յորքից, Փարիզից ու Լոնդոնից հետո£ Մարզահամերգայինի բեմահարթակում միմյանց լրացնելով ու հարստացնելով հնչեցին դասական լարային նվագարանները, տղամարդկանց սգահանդերձ երգչախմբի կատարումներն հնարամտորեն ընդմիջեցին բուլղարուհիների ազգագրական դուետը, ապա համերգասրահում անսպասելի հայտնված փողայինները£ Բեմական հմայքով, տարբեր նվագարաններով ու զուլալ մեներգով Ալեն Ադեմովիչի շիկացրած համերգասրահը ցնծությամբ է ընդունում Բալկանների «Ջագերին»£ Ճերմակահանդերձ Գորան Բրեգովիչի «գլխավոր դիրիժորությամբ» ոչ միայն ներդաշնակ զուգակցվեցին դասական ու ազգագրական տարաբնույթ ելևէջները` վերածվելով տարբեր ժողովուրդների մշակութային աշխույժ երաժշտազրույցի, այլև խորագիտորեն «սանձահարվեց» հավաքական ունկնդիրը£ Դիսկոտեկային ակտիվությանը հագուրդ տալով պարային ռիթմերի առատությամբ` «Հարսանիքի և թաղման նվագախումբը» ի զորու եղավ ցատկատենչ երիտասարդությանը հանդարտեցնել` կենտրոնացնելով ուշադրությունը էպիկական շնչով հոգին մաքրագործող տիեզերական մեղեդիների լիավյուն ընկալման վրա£ Եվ միահյուսվեցին տրտմեցնող խոհն ու կենսախինդ զվարթությունը` դժվարությամբ պահպանելով համամասնությունը հօգուտ բրեգովիչյան ինքնատիպ երաժշտարվեստի անվրեպ արժևորման£ Հանդիսատեսային ջերմ համառությամբ` ծրագրվածից ավելի երկար հորդելով դեպի անհագուրդ սրահ£ :

«Հռոմի» երաժշտալեգեոնը

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում վաստակաշատ երաժիշտ¬մանկավարժ Գագիկ Հովունցի 80¬րդ տարեդարձը նշանավորող ստեղծագործական երեկոն կրկնակի ակնածանքով էր համակել հայ արդի ակադեմիական երաժշտարվեստի հանրաճանաչման անմխիթար ներկայով իրապես մտահոգված ունկնդիրներին£ 47 տարի մեր բարձրագույն երաժշտակրթարանում «հարմոնիա» ուսուցանող պրոֆեսորի ծանրակշիռ ավանդը արժևորվում էր երիտասարդների նախաձեռնությամբ` ազդարարելով Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների նորաստեղծ միավորման (ՀԵԿԿՄ°) վստահ մուտքը մեր խառնածին մշակութային առօրյա£ Նորարարական յուրաստեղծ գեղագիտության մնայուն երաժշտակտավներով անցյալ դարի 60-ականներից իր հաստատուն հետագիծը մեր մշակույթի տարեգրության մեջ մինչ օրս էլ խորացնող կոմպոզիտորը ներկայացվում էր սեփական երկացանկի հնչեցմամբ£ Առանց ծեքծեքուն ճառերի, գերադրական գնահատականների հեղեղի` Երևանի պետական կոնսերվատորիայի մոտ 2 տասնյակ սաներն ու շրջանավարտները հարաճուն ոգևորությամբ կատարում էին երբևէ անբուժելի փառատենչությամբ չհիվանդացած, պարգևները վերապահությամբ ընդունող ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պիեսները` ալտի, թավջութակի, հոբոյի, ֆլեյտայի, ջութակի և դաշնամուրի իրարահաջորդ զուգանվագներով£ Հատկանշական է, որ Զառա Աղաբեկյանի (ջութակ) և Աիդա Եսայանի (դաշնամուր) կատարմամբ հայ երաժշտասերներին առաջին անգամ էր մատուցվում «Memoirs»¬ը£ Հովունցի ստեղծագործական նախասիրությունները վեր հանելուն համընթաց երիտասարդական ավյունով ու տարաչափ վարպետությամբ ուրվագծվում են նաև «ԾօրսՌ Տ չՈՐՎՏվՌՌ» գրքույկում մեկտեղված փիլիսոփայական մտահանգումները£ Երաժշտական կենսազգացողության կիզակետային ամփոփման հասցվելով Արմեն Մանասյանի դաշնամուրային մենանվագով («Լադ-ակուստիկ հարմոնիա») և Ջեմմա Աբրահամյանի (ջութակ), Գառնիկ Ենգիբարյանի (թավջութակ) ու Էդգար Խաչատրյանի (դաշնամուր) եռանվագով£ «Առնո Բաբաջանյան» համերգասրահով ներկայիս հանրամատչելի երաժշտաքաոսի մոտալուտ ախտազերծման հույսի բարձրացած ալիքով, կարծես, բեմահարթակում հայտնվեց օրվա հերոսը` անկարող թաքցնել հոգեպարար զգացողությունները մատաղ երաժշտասերնդի մատուցած հարգանքի տուրքից իր բեղուն կենսագործունեությանը, որի մասին շատերը որոշակի պատկերացում էին կազմել հնարամտորեն մտահղացված «մուտքի խոսքից»` «Շողակաթ» հեռուստաընկերության «Նվիրյալ անձինք. Գագիկ Հովունց» նովելաշունչ ֆիլմի ցուցադրությունից£ ԵՊԿ «ավագանին» մեծ գոհունակությամբ է դրվատում ՀԵԿԿՄ խենթ նվիրումը արդի հայ երաժշտարվեստին ու ստեղծագործական մթնոլորտի առողջացմանը£ «Երաժիշտ» ներբուհական ամսաթերթի նորընծա համարը ստանալով ի լրումն երեկոյի` շատերն են խմբվում խանդավառ նախաձեռնողների շուրջ£ ՀԵԿԿՄ մունետիկ, երգիչ-կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի հուզառատ պարզաբանումներից միանգամայն հավատընծա է դառնում, որ նրա շուրջ համախմբված հիմնադիր անդամները` դաշնակահար Արմեն Մանասյանը , երաժշտագետ Շուշան Հյուսնունցը և նախաձեռնության առաջամարտիկ¬կոմպոզիտորներ Անդրանիկ Ֆատալյանը, Քաջիկ Գրիգորյանն ու Գևորգ Բադալյանը լի են ստեղծագործական եռանդով ու մաքառման կամքով£ Մեկամյա դժվարին փորձաշրջան անցնելով տասնյակ համերգային, երաժշտակրթական ծրագրերի բարեհաջող կենսագործմամբ` ինքնարտահայտման ուրույն հնարքներ են գտել ոչ միայն իրենց, այլև հանրահռչակման կարոտ մի շարք հանիրավի ստվերված շնորհալիների համար£ Դեռևս ԵՊԿ ստեղծագործական բաժնում ուսանելիս հասարակության մեջ լուրջ երաժշտարվեստի ու արդի կոմպոզիտորների երբեմնի բարձր համարումը վերադարձնելու ուղիներ մտմտալով` նրանք ճշգրտել էին իրենց միավորող մարտավարության հիմնադրույթները£ Առաջին գործնական լուրջ ազդակը դաշնակահարուհի Էլեն Կիրակոսյանի մենահամերգն էր` Արսենի նորահնար դաշնամուրային շարքից, Անդրանիկի մեծակտավ սոնատից և Քաջիկի ի մի բերված ստեղծագործություններից կազմված երկացանկով£ Բուռն հետաքրքրությունն այս ազնիվ նախաձեռնության հանդեպ, փաստորեն, ծնունդ տվեց հաջորդ համերգին` համալրված կոմպոզիտոր-դաշնակահար Գևորգի երաժշտակտավներով£ Նախադեպը չունեցած 2 համերգները, ԵՊԿ մոտ 20 ուսանողների մասնակցությամբ, էլ ավելի սրեցին կարևորությունը գործունեության պաշտոնական վավերացման£ Եվ, հանրապետական ու միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Մանասյանի վճռորոշ օգնությամբ, Արսեն Բաբաջանյանն ի վերջո համարձակվեց հանձն առնել (պատահաբար չեն նրան բարեկամաբար «Հռոմ» մականվանել)£ Առավելապես ընտանեկան բյուջեին ապավինած` «Հռոմի» երաժշտալեգեոնը համերգ-հանդիպումներ է կայացնում Երևանի մի քանի մասնագիտական դպրոցներում` տպագիր տարածելով հեղինակած ստեղծագործությունների նոտաները, հնչեցնելով դրանք համատեղ ուժերով£ Տարիներ առաջ իրենց նյութական աջակցությունը մերժած գործարարներից մի քանիսի վստահությունը ձեռք բերելով` ՀԵԿԿՄ¬ն ի զորու եղավ պատշաճ դրսևորել կազմակերպչական ունակությունները Գագիկ Հովունցի 80-ամյա հոբելյանակատարությամբ£ ՀՀ մշակույթի նախարարության մասնակի աջակցությամբ շուտով կձեռնարկեն մարզային շրջագայություն` սկսելով Վանաձորի երաժշտական դպրոցից£ ՀԵԿԿՄ¬ն, ավելի կայուն լծակներ գտնելով, անկասկած կընդլայնի համախոհների երաժշտալեգեոնը` ի նպաստ երիտասարդական արարման ներշնչանքի քուրայի բորբոքման, որ մարեց Կամերային երաժշտության (ըստ էության` ԵՊԿ ստեղծագործական բաժնի 28 սաների) հանրապետական երիտասարդական փառատոնից (2008 թ.) հետո£ Պետական մշակութային մարտավարության երիտասարդական ուղղվածությունը, որ թափ է առնում վերջերս, բոլոր շնորհալիներին ստեղծագործական լիարժեքացման հույսեր է ներշնչում£ Նաև` «Հռոմի» ստվարացող երաժշտալեգեոնին£ :

Կուզենայի՞ք անկեղծանալ Շուշան ՊԵՏՐՈՍՅԱՆ. երգչուհի

Ամենադժվարը ապաշնորհությանն ու անդեմությանը դիմանալն է, լռելն ու հանդուրժելը… Շուշան Պետրոսյանն իր մեծ տաղանդի, հզոր ձայնի, ինքնատիպ երգերի, վառ անհատականության շնորհիվ արդի հայ երգարվեստի գագաթներից է£ Գնահատելի է նրա անկեղծությունը, մեծ սերն ու անմնացորդ նվիրումն իր երգին£ Շուշանի` սրտի դողով կատարած գողտրիկ երգերի ելևէջները, հզոր ձայնը պարուրում են մեր հոգիները` փոխանցելով իսկական երգի ուժը, հմայքը և ստիպում խորհել£ - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Դժվար է անտարբեր լինել ստի, տգիտության, անարդարության նկատմամբ ու նաև դժվար է դրանց դեմ կռիվ տալը` իմ բնավորության համաձայն£ Ամենադժվարը ապաշնորհությանն ու անդեմությանը դիմանալն է, լռելն ու հանդուրժելը£ - Եթե ոչ, հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ Հայի տեսակը` ըստ Ձեզ£ - Երբեք լրջորեն չեմ մտածել այդ հարցի շուրջ£ Եղել են պահեր, երբ մտածել եմ, որ կուզեի լինել հյուսիսային ազգերից որևէ մեկի ներկայացուցիչ` հային ոչ բնորոշ խառնվածքով, երբեմն էլ` հրեա£ Բայց դրանք, պահի ազդեցությամբ թելադրված, անցողիկ մտքեր են եղել£ Հայի տեսակը, իմ կարծիքով, ամենաբարդ մարդկային տեսակն է` հավանաբար պայմանավորված կրած փորձություններով£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Ոչինչ չունեմ ասելու£ Առհասարակ երբեք հետ չեմ նայում£ Եթե անցյալում ինչ¬որ բանի մասին խոսելու անհրաժեշտություն չի եղել, հիմա էլ կարիք չկա բարձրաձայնելու£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Տիեզերքը, օվկիանոսը, մարդը£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - Սիրում եմ նուրբ հումոր£ Զավեշտալի դեպքերը շատ¬շատ են, դժվարանում եմ հիշել£ Անկեղծ կլինեմ, երբեք չեմ սիրել այս հարցին պատասխանել£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Ամենապայծառ հուշերիս մեջ մեր տունն է, մայրս, հայրս, իմ մե¯ծ¬մե¯ծ տոնածառը, մեր հյուրերը£ Հաճախ էին մեր տանը հյուրընկալվում մեծ արվեստագետներ, իսկական մտավորականներ£ Ես էլ նրանց համար պարում էի£ :

ԱՍՏՎԱԾԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆՆ` Ի ԾՆԵ

Գիտական ու մտավորական շրջանակներում կատարյալ շփոթմունք է առաջացրել բրիտանական Բրիստոլի համալսարանի հետազոտողների հայտնագործությունը£ Բացահայտվել է, որ ժամանակակից մարդը ծնվում է Աստծո հավատով£ - Մենք պարզել ենք, որ երեխայի մտածողությունը ներառում է ներըմբռնողական (ինտուիտիվ) հավատ` առ գերբնականը,¬ հայտարարել է հետազոտությունների ղեկավար, պրոֆեսոր Բրյուս Հուդը£ Համաշխարհային խոշոր աստվածաբաններն ու փիլիսոփաները դարերի ընթացքում տքնել են ապացուցել կամ հերքել Բարձրյալի գոյությունը£ Սակայն սովորական տրամաբանությունն ի զորու չի եղել` պատասխանելու այդ հարցին, որը ժամանակակից գիտությունն անհամաչափելի է համարում£ Այսուհանդերձ, Բրիստոլի գիտական խմբի նորագույն ուսումնասիրությունները հիմնավորում են, որ առանց Աստծո հավատի` ո°չ բանական արարածները, ո°չ հասարակությունները չէին կարող լույս աշխարհ գալ£ :

Տիեզերքի 5 %¬ն է տեսանելի

Գերմանացի, ամերիկացի, մեծ բրիտանացի և կանադացի գիտնականների Vigro միավորումը Մաքս Պլանկի անվան ինստիտուտում գտնվող` Եվրոպայի ամենախոշոր սուպերհամակարգչով մշակել է ողջ աշխարհի աստղադիտարանների հավաքած տվյալները և ստեղծել Տիեզերքի աստիճանական զարգացման առավել ամբողջական մաթեմատիկական մոդելը£ Որպեսզի համակարգիչն էլ «չշեղվի», անջատվել է դրա մյուս բոլոր ծրագրերը£ Վերարտադրվել է 20 միլիոն կաթնածիրների (գալակտիկա) գոյությունը, հսկվել է առեղծվածային խավար նյութի 10 միլիարդ մասնիկների շարժման ուղղությունը. ընդհանուր առմամբ 500 տրիլիոն մաթեմատիկական գործողություններ են կատարվել£ Ու այդ ամենի գլխավոր արդյունքն այն եզրահանգումն է, որ Տիեզերքի ընդամենը 5 %¬ն է բաղկացած սովորական տեսանելի նյութերից. մնացյալն առեղծվածային խավար փոխարինորդներ են£ Էյնշտեյնի ամենանշանավոր հարցի էությունը հետևյալն է` Աստված ունե՞ր ինչ¬որ ընտրություն, երբ արարում էր Տիեզերքը, թե՞ համաշխարհային օրենքներն ու խոշոր անհատներն են իրադարձությունների կանխորոշում հորինել£ Նշանավոր շատ մտածողներ տքնել են` գուշակել Արարչի ծրագիրը կամ էլ ընդհակառակը` Տիեզերքում տեղ չթողնել Աստծո համար£ Պետք է խոստովանել, որ գիտնականներին ու աստվածաբաններին իրար հետ ամենից ավելի գժտեցրել է աստղագիտությունը£ Նրանց վեճերի արժեքը Գալիլեո Գալիլեյի և Ջորդանո Բրունոյի կյանքերն էին£ Պատմության հեգնանքն այն է, որ աստղագիտությունն այսօր նպաստո°ւմ է գիտության ու կրոնի մերձեցմանը£ Աշխարհի ծագման ու կառուցման գիտությունը պնդում է, որ Տիեզերքը ծագել է 14 միլիարդ տարի առաջ` անչափ փոքրածավալ, չափազանց կարծր ու անսահման շիկացած կետից£ Այս վարկածը կոչվում է Մեծ պայթյունի տեսություն£ Մինչ այդ պահը չի եղել ո°չ ժամանակ, ո°չ նյութ£ Մեծ պայթյունն ընդունում են և° հավատացյալ աստղագետները, և° անհույս անաստվածները£ Բելգիացի հոգևորական, աստղագետ և Պապի գիտությունների ակադեմիայի նախագահ Ժորժ Լեմեթրը տեսություն է ձևակերպել. Մեծ պայթյունը մանրամասն կրկնում է Աստվածաշնչում նկարագրված աշխարհի արարման պատկերը£ Վատիկանի գլխավոր աստղագետ, ճիզվիտ Ջորջ Քոյնը պաշտպանել է Տիեզերքի աստիճանական զարգացման տեսությունը և կոչ է արել դպրոցներում չդասավանդել այն ուսմունքն, ըստ որի Աստված է աշխարհի նախագծողն ու ճարտարապետը£ Մ. Պլանկի անվան ինստիտուտի սուպերհամակարգչին, հավանաբար, նոր խնդիր կառաջադրվի` ճշտել Գրինվիչի աստղադիտարանի տնօրեն Մարտին Ռիսի աղմկահարույց այն տեսությունը, թե իրբ ժամանակակից քաղաքակրթության գոյությունը մինչև հաջորդ հարյուրամյակ (22¬րդ դար) հնարավոր է կիսով չափ£ Պատճառը հանելուկային խավար փոխարինորդներն են, որոնց ազդեցությամբ գալակտիկաներն անվերջ ցրվում¬տարածվում են£ :

Տիեզերքի ձևավորման փուլերը

14 միլիարդ տարի առաջ ¬ տեղի է ունեցել Մեծ պայթյունը, որից ծնունդ է առել Տիեզերքը£ 13,999 տարի առաջ ¬ վերադասավորումների դարաշրջան էր, երբ ճառագայթումն արտահոսում-զատվում էր նյութերից£ Հենց այդ ճառագայթումներն անվանվում են մնացուկային և մինչ դրանց արտազատումը ոչինչ տեսանելի չէ£ 13,999-13 միլիարդ տարի առաջ ¬ «խավար դարաշրջան», որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ. այդ ընթացքում ձևավորվել են գալակտիկաներն ու գալակտիկական կուտակումները£ 13 մլրդ տարի առաջ ¬ հայտնվել են 1¬ին սերնդի աստղերը, որոնք ծանր տարրերի բացակայության պատճառով դեռ չէին կարող մոլորակ համարվել£ 4,5 միլիարդ տարի առաջ ¬ մեր Արեգակնային համակարգի ծնունդը` 3¬րդ սերնդի աստղ Արևի հետ մեկտեղ£ 3 մլրդ տարի առաջ ¬ սահմանափակ միացությունների հայտնվելը Երկրի վրա£ 40 հազար տարի առաջ ¬ ժամանակակից մարդու հայտնվելը Երկրի վրա£ Եթե Տիեզերքի ողջ պատմությունը պատկերացնենք դիցուք 100 մետրանոց երկարությամբ մի տարածություն, ապա մարդկային քաղաքակրթության տևողությունը հավասար կլինի 33 միլիմետրի£ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ * Ճգնավոր Գրեգոր ՄԵՆԴԵԼ. ժառանգականության հիմնադիր * Չարլզ ԴԱՐՎԻՆ. աստիճանական զարգացման (էվոլյուցիայի) տեսության հիմնադիր * Ալբերտ ԷՅՆՇՏԵՅՆ. հարաբերականության տեսության հիմնադիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր * Նիլս ԲՈՐ. ատոմի կառուցվածքն ստեղծող, Նոբելյան մրցանակի դափնեկիր * Մաքս ՊԼԱՆԿ. քվանտային ֆիզիկայի հիմնադիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր * Անդրեյ ՏՈՒՊՈԼԵՎ. ակադեմիկոս, խորհրդային նշանավոր ավիակոնստրուկտոր£ :

Արժե իմանալ Սնվեք լռության գրկում

Բժիշկները պարզել են, որ աղմուկը խանգարում է սննդի յուրացմանը£ Լռության մեջ մթերքներն ավելի ախորժելի են ու դյուրամարս£ Հետազոտողները մարդկանց առաջարկել են համտեսել քաղցր թխվածքաբլիթներ և աղի չիփսեր£ Փորձին մասնակցողներն այդ ընթացքում ականջակալներով մերթ աղմուկ են լսել, մերթ` լռություն (գրել է Միլիոն Մենյու. ռու¬ն)£ Եվ լռության մեջ կերած սնունդն անհամեմատ համեղ է թվացել բոլորին£ Բժիշկները եզրակացրել են, թե հենց աղմուկի պատճառով է, որ ինքնաթիռներում մատուցվող սնունդը, որպես կանոն, ոչ մեկին դուր չի գալիս£ Շարժիչների դղրդյունի պատճառով մթերքների համը պարզապես անտանելի է դառնում£ :

Ձուն էլ չարիք է

Հետաքրքիր է` այս տեղեկատվությունը կզսպի ձու արտադրողների ախորժակը, որպեսզի գների նոր թռիչք չմոգոնեն£ Սպառողին, այնուամենայնիվ, տեղեկացնենք, որ կանադացի դիետոլոգները հաշվարկել են, որ առողջության համար ընդամենը 1 ձվի դեղնուցն ավելի մեծ վտանգ է պարունակում, քան ամենավատորակ այլ սննդատեսակը£ Դրանում խոլեստերինի պարունակությունը տատանվում է 215-275 միլիգրամի սահմաններում (պայմանավորված դեղնուցի չափից)£ Մինչդեռ սրտանոթային հիվանդություններից պաշտպանվելու համար, սրտաբանները խորհուրդ են տալիս, որ խոլեստերինի օրական քանակը չպետք է գերազանցի 200 մգ¬ը£ Մասնագետներն ահազանգ են հնչեցնում. ձվի, հավի և ընդհանրապես փետրավորների մսի օգտագործման ծավալները զգալիորեն մեծացել են£ - Մենք կցանկանայինք ցրել ձևավորված մոլորությունը. ձուն չի կարելի ո°չ դիետիկ, ո°չ միանշանակ օգտակար սննդատեսակ համարել,¬ ասել է պրոֆեսոր Դևիդ Սպենսը` Արևմտյան Օնտարիոյի համալսարանից£ Սպենսի գլխավորությամբ մասնագետների մի խումբ ծավալուն ուսումնասիրություններ է կատարել, թե տարբեր հիվանդություններ ինչպես են զարգանում` պայմանավորված հիվանդների կողմից օգտագործվող ձվի քանակով£ - Մենք հայտնաբերեցինք սրտանոթների կարծրացման (աթերոսկլերոզ) երևույթների, սրտի և ուղեղի կաթվածների կայուն աճ,¬ պնդում է պրոֆեսորը£¬ Խնդիրն այն է, որ ամեն օր ձու ուտել կարող են միայն շատ առողջ մարդիկ£ Ավելի լավ է սահմանափակել ձվի օգտագործումը և շաբաթական օգտագործել 2-3 անգամ£ - Ինչ վերաբերում է արդեն սրտանոթային հիվանդություններով տառապողներին, նույնիսկ շաբաթը 1 անգամ էլ խորհուրդ չէինք տա` չնայած վաճառակետերի բոլոր գովազդային խայծերին,¬ պատմել է Տորոնտոյի Սբ. Մայքլ հիվանդանոցի փորձագետ, բժիշկ Դևիդ Ջենկինսը£ :

2013¬ին Արեգակն անակնկալ կմատուցի

Արեգակնային բռնկումները հավասարազոր են 100 ջրածնային ռումբի հզորության և կարող են «Կատրին» փոթորիկից 20 անգամ ավելի շատ կորուստներ պատճառել£ Դեռևս անցյալ տարի աստղագետներն անհանգստանում էին Արևի կասկածելի պասիվությունից£ - Լուսատուն նույնիսկ օգոստոսին (2009 թ.) կարծես անկենդան էր, և դա մեզ շատ էր անհանգստացնում,¬ ասում էր Սաքու Ցունետին` ճապոնացի աստղաֆիզիկոսը£ Նրա պնդմամբ` Արեգակի վրա խայտերի ու փայլատակումների քանակի փոփոխություն տեղի է ունենում մոտ 11 տարին մեկ, և արդեն 1 տարի առաջ երկնային լուսատուն պետք է մոտ լիներ արեգակնային առավելագույն ակտիվությանը£ - Այս տարեսկզբին Արևի վրա նույնիսկ խայտ հայտնվեց, որի մագնիսական դաշտի բևեռականությունը ցույց է տալիս, որ այն պատկանում է նոր` արեգակնային ակտիվության 24¬րդ բոլորաշրջանին,¬ բացատրել է Ցուենտին£¬ Ճիշտ է, որոշ ժամանակ անց դրան փոխարինել է ընթացիկ բոլորաշրջանի խայտը£ Դա ևս վկայում է, որ նոր բոլորապտույտը չի կարող սկսվել£ Դեռևս մեկ տարի առաջ գրեթե բոլոր մասնագետները հաջորդ առավելագույնը գուշակում էին 2011-2012 թթ.£ Բայց նոր տվյալներ են ի հայտ եկել արեգակնային հայտնության տարեթվի երկարաձգման մասին£ NASA¬ի մասնագետների կանխատեսումներով` Արեգակը երկարատև քնկոտությունից կարթնանա 2013 թ.£ Եվ «մագնիսական կատարյալ փոթորիկը» Երկրի վրա տեխնածին աղետի կհանգեցնի£ NASA¬ի` Արևի հետազոտություններով զբաղվող բաժնի պետ Ռիչարդ Ֆիշերի փաստմամբ` դեռևս ամռանը արևի մակերեսին շեշտակի աճում է ջերմաստիճանը£ - Մագնիսական փոթորիկները շարքից կհանեն հաղորդակցության և համակարգչային համակարգերը, կոչնչացնեն բջջային ու արբանյակային կապերը, կխաթարեն օդանավակայանների աշխատանքը,¬ «խոստացել» է Ֆիշերը£¬ Արեգակնային ակտիվության հետևանքով նույնիսկ բանկային համակարգը կարող է «անկողին մտնել»£ :

Քաղաք-հսկաներին կործանում են կանխասել

Ու մռայլ այդ կանխասացությունը հիմնազուրկ չէ£ Այո, գիտնականները գտնում են, որ ոչ շատ հեռու ապագայում հսկա քաղաքները (մեգապոլիսները) պիտանի չեն լինի մարդկանց£ 23¬րդ դարավերջին աշխարհի խոշորագույն քաղաքները` Թել¬Ավիվն ու Շանհայը, Դելին ու Հյուստոնը, Սիդնեյը, Ռիո¬դե¬Ժանեյրոն և նմանատիպ ուրիշ հսկաներ կդադարեն գոյություն ունենալ£ Մարդիկ ստիպված կլինեն հեռանալ այդ տարածքներից` անտանելի դարձող կլիմայական պայմանների պատճառով. տարվա կեսն այդ վայրերում սպանող շոգ կլինի, որոշներում էլ` տապը կուղեկցվի անտանելի խոնավությամբ£ Կլիմայի ավստրալիացի մասնագետները կարծում են, որ այդ քաղաքներում պարզապես անհնար կլինի շնչել£ Նրանց այս եզրահանգումները հիմնավորվում են մոլորակի կլիմայի աննախադեպ ու արագընթաց փոփոխություններով և տարեկան միջին ջերմաստիճանի բարձրացմամբ£ Հարավային Ուելսի համալսարանի` մթնոլորտային երևույթների մասնագետ Սթիվեն Շերվուդի դիտարկմամբ` - Բնականաբար, բոլորը գիտեն, որ ապագայում Երկիրն ավելի շոգ կլինի, և տարածքների մեծ մասը պիտանի չի լինի ապրելու համար£ Սակայն նույնիսկ ես եմ ցնցված. նոր հաշվարկները ցուցանել են, որ մինչ այդ պահը 300 տարուց էլ քիչ է մնացել£ Արդեն իսկ այսօր, փաստորեն, Եվրոպայում և ԱՄն¬ում ամեն ամառ հետզհետե ավելի անբնական տապեր են արձանագրվում£ Ու եթե նույնիսկ օդի խոնավության մակարդակը չի գերազանցում նորմալ ցուցանիշները, միևնույն է` մահացության բարձր տոկոս է արձանագրվում£ Այդպիսի ժամանակահատվածներում եղանակային քմահաճություններին չեն դիմանում անգամ առողջ ու մարզված մարդկանց օրգանիզմները£ Դե, իսկ ռիսկային խմբերի համար (տարեցներ, երեխաներ, խրոնիկ հիվանդություններով տառապողներ) բարձր ջերմաստիճանը պարզապես մահացու վտանգավոր է£ Օրինակ, 2003 թ. միայն Ֆրանսիայում աղետային տապից մահացել է 14.800 մարդ£ 2010¬ի ամառն էլ Մոսկվան դեռ երկար կհիշի. պաշտոնական տվյալներով` հուլիս ամսին մահացությունն աճել է 75 %¬ով (ոչ պաշտոնական թվերով, ասում են` 4-5 անգամ ավելի շատ)£ Ի դեպ, Շերվուդը նաև նշել է, որ եթե գոնե մինչև 2100 թվականը դեպի մթնոլորտ արտանետումները նվազեն 90 %¬ով և էներգիա ստացվի միայն վերականգնվող աղբյուրներից, ապա մեգապոլիսների կործանման տարեթիվը գուցե և սրբագրվի£ :

Ծխող մայրերը հանցագործներ են ծնում

Օրական 20 և ավելի սիգարետ ծխող ապագա մայրերը, պարզվում է, իրենց զավակներին` դեռ չծնված, հանցագործ են դարձնում£ Ամերիկացի մասնագետների հետազոտություներն հիմնավորել են, որ բազմակի օրինախախտ դառնալու հավանականությունն այդպիսի երեխաների դեպքում կազմում է 30 %£ Այսպիսի վիճակագրությունը 1959-1966 թթ. ծնված 4 հազար երեխաների հետազոտման արդյունք է£ Նրանց մայրերին տրված բազմաթիվ հարցերի շարքում եղել է նաև ծխախոտի հետ ունեցած առնչությունները£ 1999-2000 թթ. այդ երեխաները եղել են առնվազն 33 տարեկան£ Եվ նրանց քրեական հակումների ուսումնասիրություններն անհերքելիորեն ապացուցել են, որ նիկոտինն ազդում է պտղի զարգացման վրա£ Նույնքան հաստատուն ապացույցներ, սակայն, չի հաջողվել ստանալ առ այն, որ կանանց ծխելն ուղղակիորեն նպաստում է երեխաների հիմար արարքներին£ Այնուամենայնիվ` այդ կապը տեսանելի է (տեղեկացրել է medi/hforum.ru¬ն)£ :

Պրիմադոնային «քցել» են

Շոուբիզնեսում իր ներկայությունը «սառեցնելուց» հետո էլ չի սառում հետաքրքրությունը Ալլա Պուգաչովայի հանդեպ£ Բեմական բարձունքները նրան ճախրանքի թևեր էին պարգևում, բայց ահա դատական քաշքշուկները… Բանկիր Ռաֆանովիչի դեմ քրեական գործ է հարուցված. դատարանը պարզել է, որ նա անձամբ Պուգաչովային պարտք է 4 միլիոն 380 հազար ԱՄՆ դոլար£ Ինչպես պարզել է MK¬ն` քրգործը հարուցվել է կեղծ սնանկության փաստով, և դրանում ընդգրկված է նաև Ռաֆանովիչի կինը` Լյուբչևսկայան£ Երկու հետապնդվողներն էլ ոնց որ` Ռուսաստանում չեն, թեև իրենց ֆինանսները փրկելու ուղղությամբ ակտիվ գործունեություն չեն էլ ծավալել£ Նրանք հիմա գրանցվել են Տվերսկայա մարզի ինչ¬որ ավերակ տանը, որտեղ էլի մի քանի մարդ է գրանցված£ Այսինքն, այնքան է վատթարացել իրենց վիճակը, որ Մոսկվայի կենտրոնում ունեցած բնակարանը փոխանակել են գյուղական մի ավերակի հետ£ Նպատակը հասկանալի է` դատական ատյաններին ապացուցել են, որ իրենցից ոչինչ առգրավել չեն կարող£ Ռաֆանովիչի գործը նախ քննվել է որպես քաղաքացիական հայց£ Եվ նա Պուգաչովային 2 «հաղթաթուղթ» է ներկայացրել£ Նախ` ինքը պատրաստ է վճարել, բայց սնանկ է` չի կարող£ Բացի այդ, դատարանը չի կարող իրեն պարտավորեցնել` վճարելու միայն 1 պարտատիրոջ. - Դուք այստեղ միակը չեք£ Հե°րթ կանգնեք,¬ հայտարարել է ճարպիկ բանկիրը£ Իրավապահները չեն բացառում, որ Ռաֆանովիչը կարող էր նաև փոքրիկ կաշառքով ոմանց ընդգրկել «պարտատերերի» ցուցակում£ Ինչևէ, անցյալ շաբաթ հարուցված քրգործը հույսեր է ներշնչել Պուգաչովայի փաստաբաններին£ Բա չասե՞ս` լավ չէ՞ր փողերդ բարձիդ տակ պահեիր և հուսալի պահակախումբ վարձեիր£ :

Բասկովն արտագաղթում է Իտալիա

Այս թեման շրջանառվել սկսեց այն պահից, երբ մոսկովյան խոշոր գործարարներից մեկի ծննդյան օրն արտիստը խոսել էր իր առաջիկա ծրագրերից£ Նա պատմել էր, որ Ռուսաստանում Իտալիայի դեսպան Վիտորիո Կլաուդիո Սուրդոյից առաջարկություն է ստացել, ինչից անկարելի է հրաժարվել£ - Տեսնո՞ւմ եք, թե որքան բարձր են ինձ գնահատել£ Մեկնո°ւմ եմ,¬ հայտարարել էր Նիկոլայ Բասկովը£ Թե հատկապես ինչն էր դեսպանին մղել այդ քայլին` հայտնի չէ, սակայն ասում են, որ դասական երաժշտության իտալացի երկրպագուներն, իսկապես, բարձր են գնահատում Բասկովին£ Բնականաբար` նա ցանկալի հյուր է Իտալիայում£ Ըստ շրջող լուրերի` երգիչն արդեն բանակցում է անշարժ գույքի գործակալություններից մեկի հետ` ծովափին տուն գնելու համար£ Հայտնի չէ, սակայն, թե այս փաստին ինչպես է վերաբերվում նրա կինը` Օքսանա Ֆեոդորովան£ :

46 միլիոն` վարդագույն ադամանդին

Ժնևում կայացած աճուրդում այդ ադամանդն իսկապես գնային ռեկորդ է սահմանել£ Դրա նոր տերը` ոսկերիչ Լորենս Գրաֆը վարդագույն քարի համար վճարել է 45,44 միլիոն շվեյցարական ֆրանկ (45,75 միլիոն դոլար)£ 24,78 կարատանոց վարդագույն ադամանդի նախաաճուրդային գին սահմանված է եղել 27-38 միլիոն շվեյցարական ֆրանկ£ Մինչ այս ամենաբարձր գնով 2008¬ին վաճառվել էր 35,56 կարատանոց երկնագույն մի ադամանդ` 24,3 միլիոն դոլարով£ Վարդագույնը, փաստորեն, կրկնապատկեց այդ «ռեկորդը»£ :