Հայաստանը հաստատակամություն է դրսևորում (համարժեք պատասխան)


Ընդհանրապես քաղաքականության մեջ ընդունված է, որ կարևոր հանդիպումներից, բանակցություններից առաջ կողմերն, այսպես ասած, հոգեբանական գրոհներ են իրականացնում` հուսալով, թե այդպիսով կամրապնդեն իրենց դիրքերը£ Նաև այդ կարգի անպտուղ ջանքերի շարքում կարելի է դասել ազատագրված Ղարաբաղը կայծակնային պատերազմի միջոցով հետ նվաճելու հնարավորության մասին Բաքվի սուլթանի ցնդաբանությունները£ Մեզանում հաճախ են դժգոհում, թե ինչո՞ւ պետականորեն համարժեք պատասխան չի տրվում Իլհամ Ալիևի հոխորտանքներին£ Բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերջերս կայացած զորավարժություններն ալիևյան փուչ երազանքները չիրականանալու սառը ջրով ցողեցին£ Անցած յոթնօրյակի վերջում Լիսաբոնում տեղի ունեցավ ՆԱՏՕ¬ի գագաթաժողովը£ Դրա շրջանակներում Միացյալ Նահանգների և Վրաստանի նախագահների հանդիպումը քաղաքագետների կարծիքով, Դմիտրի Մեդվեդևին հասցեագրված «մեսիջ» էր, թե Ամերիկան ոչ մի գնով չի զիջի իր դիրքերն Անդրկովկասում£ Բացի այս, այդ հանդիպման արդյունքում ծնվեց Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի գագաթաժողովի հայտարարությունը առ այն, թե գոյություն ունեցող հակամարտությունների լուծումը ՆԱՏՕ¬ն տեսնում է միայն տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի հիման վրա£ Հյուսիսատլանտյան դաշինքն այս հայտարարությամբ, փաստորեն հակասության մեջ է մտնում ԵԱՀԿ Մադրիդյան սկզբունքների հետ, որում, մասնավորապես, հավասարության նշան է դրվում տարածքային ամբողջականության պահպանման և ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչման սկզբունքների միջև£ Չմոռանանք` ՆԱՏՕ¬ում որոշիչ դեր ունեցող ԱՄՆ¬ը և Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են£ Ուրեմն, ինչպե՞ս կարող են այդ երկրներն առաջնորդվել միմյանց հակասող սկզբունքներով£ Ակներև է, որ հակամարտությունների մասին խնդրո առարկա հայտարարությունը վերաբերում է Վրաստան-Աբխազիա-Հարավային Օսիա¬Ռուսաստան հակամարտությանը£ Սակայն այն կարող է շահարկել նաև Ադրբեջանը` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում£ Ուստի, ի նշան բողոքի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չմասնակցեց լիսաբոնյան գագաթաժողովին, չնայած` մասնակցության հրավերը վաղուց ստացված էր£ Այսպիսով, Հայաստանը, ինչպես ասում են, շարունակում է պահպանել հաստատակամությունը` չանսալով աշխարհի հզորների կամայականություններին£ Այս ամենի համատեքստում օրերի հեռվից շատ ավելի խոսուն է հնչում հեյդարօղլու հոխորտանքներին ի պատասխան Ղարաբաղում Սերժ Սարգսյանի հայտարարությունը. - Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, բայց այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանել մեր հայրենիքը£ Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար և վերջինը£ 1994¬ին, երբ հայկական նոր կազմավորված զինված ուժերը հաղթում էին, իսկ ադրբեջանցի ելուզակները գլխապատառ փախչում էին, Բաքուն միջազգային հանրության միջոցով վախվորած զինադադար խնդրեց, և Հայկական բանակը կանգ առավ£ Չնայած` կարող էր մինչև Քուռ գետի մյուս ափը քշել քոչվոր փերեզակներին` ազատագրելով նաև մեր Գանձակը, նաև մեր Պարտավը, ազատագրելով Հայոց Արևելից կողմանց ողջ տարածքը£ Այսինքն, դեռ 94¬ին հայկական կողմը կատարեց փոխզիջման իր բաժինը և այլևս ոչինչ չունի զիջելու£ Հիմա հերթը Ադրբեջանինն է` ընդունել Արցախի ինքնորոշման իրավունքը` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը£ Հակառակ պարագայում կստացվի, որ Բաքուն սպառնում է տարածաշրջանի անվտանգութ յանը, հակառակ պարագայում Հայաստանը ստիպված կլինի պատերազմել` այս անգամ շատ ավելի հեռուն գնացող նպատակներ հետապնդելով£ Մեր օրերում պատերազմը կարող է տևական խաղաղություն բերել, եթե որպես պատերազմի նպատակ դրվի այն տարածքի քաղաքական ձևափոխումը, որտեղ գտնվում է Ադրբեջանը£ Այդ պետության գոյությունը ներկա ձևով միշտ սպառնալիք կլինի Հարավային Կովկասի խաղաղությանը£ Ադրբեջանի լիակատար կապիտուլյացիային դեմ չի լինի նաև Արևմուտքը£ Նրա պատկերացումներում աշխարհաքաղաքականության մեջ որոշակի ըմբռնում կա Ադրբեջանի տեղի ու դիրքի մասին£ Արևմուտքը կարող է համակերպվել Ադրբեջանի մասնատմանը, եթե Հայաստանը երաշխիքներ տա նավթի ու գազի մատակարարման ենթակառուց վածքներն անվնաս թողնելու վերաբերյալ£ Այդպես եղավ նաև ռուս-վրացական հակամարտության ժամանակ, երբ նավթամուղերի պաշտպանությունը դրվեց Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորո շումների մերձեցման հիմքում£ Պատերազմի արդյունքում Ադրբեջանի տարածքում բնակվող թալիշները հնարավորություն կունենան ստեղծելու հարևանների` Հայաստանի և Իրանի նկատմամբ բարեկամական հարաբերություն ունեցող իրենց պետությունը, լեզգիները կվերամիավորվեն Դաղստանին… Գուցե ա՞յս էր ակնարկում Սերժ Սարգսյանը` ասելով, թե «…մեր հարվածը պետք է լինի կործանարար և վերջինը»£ Հայտնի «խելոք» կենդանին պետք է լինել` Հայաստանի նախագահի այս պարզ ակնարկը չհասկանալու կամ, որ նույնն է, իրեն չհասկացողի տեղ դնելու համար£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ