«Հռոմի» երաժշտալեգեոնը


«Առնո Բաբաջանյան» համերգասրահում վաստակաշատ երաժիշտ¬մանկավարժ Գագիկ Հովունցի 80¬րդ տարեդարձը նշանավորող ստեղծագործական երեկոն կրկնակի ակնածանքով էր համակել հայ արդի ակադեմիական երաժշտարվեստի հանրաճանաչման անմխիթար ներկայով իրապես մտահոգված ունկնդիրներին£ 47 տարի մեր բարձրագույն երաժշտակրթարանում «հարմոնիա» ուսուցանող պրոֆեսորի ծանրակշիռ ավանդը արժևորվում էր երիտասարդների նախաձեռնությամբ` ազդարարելով Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների նորաստեղծ միավորման (ՀԵԿԿՄ°) վստահ մուտքը մեր խառնածին մշակութային առօրյա£ Նորարարական յուրաստեղծ գեղագիտության մնայուն երաժշտակտավներով անցյալ դարի 60-ականներից իր հաստատուն հետագիծը մեր մշակույթի տարեգրության մեջ մինչ օրս էլ խորացնող կոմպոզիտորը ներկայացվում էր սեփական երկացանկի հնչեցմամբ£ Առանց ծեքծեքուն ճառերի, գերադրական գնահատականների հեղեղի` Երևանի պետական կոնսերվատորիայի մոտ 2 տասնյակ սաներն ու շրջանավարտները հարաճուն ոգևորությամբ կատարում էին երբևէ անբուժելի փառատենչությամբ չհիվանդացած, պարգևները վերապահությամբ ընդունող ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պիեսները` ալտի, թավջութակի, հոբոյի, ֆլեյտայի, ջութակի և դաշնամուրի իրարահաջորդ զուգանվագներով£ Հատկանշական է, որ Զառա Աղաբեկյանի (ջութակ) և Աիդա Եսայանի (դաշնամուր) կատարմամբ հայ երաժշտասերներին առաջին անգամ էր մատուցվում «Memoirs»¬ը£ Հովունցի ստեղծագործական նախասիրությունները վեր հանելուն համընթաց երիտասարդական ավյունով ու տարաչափ վարպետությամբ ուրվագծվում են նաև «ԾօրսՌ Տ չՈՐՎՏվՌՌ» գրքույկում մեկտեղված փիլիսոփայական մտահանգումները£ Երաժշտական կենսազգացողության կիզակետային ամփոփման հասցվելով Արմեն Մանասյանի դաշնամուրային մենանվագով («Լադ-ակուստիկ հարմոնիա») և Ջեմմա Աբրահամյանի (ջութակ), Գառնիկ Ենգիբարյանի (թավջութակ) ու Էդգար Խաչատրյանի (դաշնամուր) եռանվագով£ «Առնո Բաբաջանյան» համերգասրահով ներկայիս հանրամատչելի երաժշտաքաոսի մոտալուտ ախտազերծման հույսի բարձրացած ալիքով, կարծես, բեմահարթակում հայտնվեց օրվա հերոսը` անկարող թաքցնել հոգեպարար զգացողությունները մատաղ երաժշտասերնդի մատուցած հարգանքի տուրքից իր բեղուն կենսագործունեությանը, որի մասին շատերը որոշակի պատկերացում էին կազմել հնարամտորեն մտահղացված «մուտքի խոսքից»` «Շողակաթ» հեռուստաընկերության «Նվիրյալ անձինք. Գագիկ Հովունց» նովելաշունչ ֆիլմի ցուցադրությունից£ ԵՊԿ «ավագանին» մեծ գոհունակությամբ է դրվատում ՀԵԿԿՄ խենթ նվիրումը արդի հայ երաժշտարվեստին ու ստեղծագործական մթնոլորտի առողջացմանը£ «Երաժիշտ» ներբուհական ամսաթերթի նորընծա համարը ստանալով ի լրումն երեկոյի` շատերն են խմբվում խանդավառ նախաձեռնողների շուրջ£ ՀԵԿԿՄ մունետիկ, երգիչ-կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի հուզառատ պարզաբանումներից միանգամայն հավատընծա է դառնում, որ նրա շուրջ համախմբված հիմնադիր անդամները` դաշնակահար Արմեն Մանասյանը , երաժշտագետ Շուշան Հյուսնունցը և նախաձեռնության առաջամարտիկ¬կոմպոզիտորներ Անդրանիկ Ֆատալյանը, Քաջիկ Գրիգորյանն ու Գևորգ Բադալյանը լի են ստեղծագործական եռանդով ու մաքառման կամքով£ Մեկամյա դժվարին փորձաշրջան անցնելով տասնյակ համերգային, երաժշտակրթական ծրագրերի բարեհաջող կենսագործմամբ` ինքնարտահայտման ուրույն հնարքներ են գտել ոչ միայն իրենց, այլև հանրահռչակման կարոտ մի շարք հանիրավի ստվերված շնորհալիների համար£ Դեռևս ԵՊԿ ստեղծագործական բաժնում ուսանելիս հասարակության մեջ լուրջ երաժշտարվեստի ու արդի կոմպոզիտորների երբեմնի բարձր համարումը վերադարձնելու ուղիներ մտմտալով` նրանք ճշգրտել էին իրենց միավորող մարտավարության հիմնադրույթները£ Առաջին գործնական լուրջ ազդակը դաշնակահարուհի Էլեն Կիրակոսյանի մենահամերգն էր` Արսենի նորահնար դաշնամուրային շարքից, Անդրանիկի մեծակտավ սոնատից և Քաջիկի ի մի բերված ստեղծագործություններից կազմված երկացանկով£ Բուռն հետաքրքրությունն այս ազնիվ նախաձեռնության հանդեպ, փաստորեն, ծնունդ տվեց հաջորդ համերգին` համալրված կոմպոզիտոր-դաշնակահար Գևորգի երաժշտակտավներով£ Նախադեպը չունեցած 2 համերգները, ԵՊԿ մոտ 20 ուսանողների մասնակցությամբ, էլ ավելի սրեցին կարևորությունը գործունեության պաշտոնական վավերացման£ Եվ, հանրապետական ու միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Մանասյանի վճռորոշ օգնությամբ, Արսեն Բաբաջանյանն ի վերջո համարձակվեց հանձն առնել (պատահաբար չեն նրան բարեկամաբար «Հռոմ» մականվանել)£ Առավելապես ընտանեկան բյուջեին ապավինած` «Հռոմի» երաժշտալեգեոնը համերգ-հանդիպումներ է կայացնում Երևանի մի քանի մասնագիտական դպրոցներում` տպագիր տարածելով հեղինակած ստեղծագործությունների նոտաները, հնչեցնելով դրանք համատեղ ուժերով£ Տարիներ առաջ իրենց նյութական աջակցությունը մերժած գործարարներից մի քանիսի վստահությունը ձեռք բերելով` ՀԵԿԿՄ¬ն ի զորու եղավ պատշաճ դրսևորել կազմակերպչական ունակությունները Գագիկ Հովունցի 80-ամյա հոբելյանակատարությամբ£ ՀՀ մշակույթի նախարարության մասնակի աջակցությամբ շուտով կձեռնարկեն մարզային շրջագայություն` սկսելով Վանաձորի երաժշտական դպրոցից£ ՀԵԿԿՄ¬ն, ավելի կայուն լծակներ գտնելով, անկասկած կընդլայնի համախոհների երաժշտալեգեոնը` ի նպաստ երիտասարդական արարման ներշնչանքի քուրայի բորբոքման, որ մարեց Կամերային երաժշտության (ըստ էության` ԵՊԿ ստեղծագործական բաժնի 28 սաների) հանրապետական երիտասարդական փառատոնից (2008 թ.) հետո£ Պետական մշակութային մարտավարության երիտասարդական ուղղվածությունը, որ թափ է առնում վերջերս, բոլոր շնորհալիներին ստեղծագործական լիարժեքացման հույսեր է ներշնչում£ Նաև` «Հռոմի» ստվարացող երաժշտալեգեոնին£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ