Արժե իմանալ Սնվեք լռության գրկում


Բժիշկները պարզել են, որ աղմուկը խանգարում է սննդի յուրացմանը£ Լռության մեջ մթերքներն ավելի ախորժելի են ու դյուրամարս£ Հետազոտողները մարդկանց առաջարկել են համտեսել քաղցր թխվածքաբլիթներ և աղի չիփսեր£ Փորձին մասնակցողներն այդ ընթացքում ականջակալներով մերթ աղմուկ են լսել, մերթ` լռություն (գրել է Միլիոն Մենյու. ռու¬ն)£ Եվ լռության մեջ կերած սնունդն անհամեմատ համեղ է թվացել բոլորին£ Բժիշկները եզրակացրել են, թե հենց աղմուկի պատճառով է, որ ինքնաթիռներում մատուցվող սնունդը, որպես կանոն, ոչ մեկին դուր չի գալիս£ Շարժիչների դղրդյունի պատճառով մթերքների համը պարզապես անտանելի է դառնում£