ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Անձը ծախողի հոգեբանություն Հարցնես ՎԱՆյանին, կասի` ՎԱՆՆ էլ թուրքերի բնօրրան է£ Պատվիրատուի քողն ընկավ ՀՀ¬ում Անգլիայի դեսպանատունը ափսոսանք հայտնեց Վանյանի ադրբեջանամետ նախաձեռնության ձախողման առիթով£ Եվ վերջինիս անվանեց «կարմրաչ աղբահան»` Թոմաս Էլիոթի խոսքերով. - Ո՞ւր է իմ գնած քաղցրավենիքը, Որ պիտ ուտեինք քողի ետևում£ Սողում են կարմրաչ աղբահանները Լոնդոնի տխուր արվարձաններում£ Զգուշանալ վայ-պացիֆիստներից Բնական է, որ իրեն քննադատողներին «ուռա¬պատրիոտիստներ» պետք է անվաներ դրսի պատվերով «վայ¬պացիֆիստ» դարձած ուռա¯-ադրբեջանալեզ Վանյանը£ Ալիևը կարիք ունի «կապիտալ վերանորոգման» ՀՀ նախագահն արցախյան իր ելույթով Ալիևի «պորտը «ՏԵՂԸ» դրեց»£ Իսկ «տեղը» կորցրած ուղեղի և մարմնի այլ մասերի ճիշտ ՏԵՂադրումը միջազգային հանրության պարտականությունն է£ Երբ հոխորտանքը վիճակին համարժեք չէ Ըստ ադրբեջանական տեղեկատվության, ՀՀ նախագահի ելույթից հետո Ալիևի խորհրդականները վերջինիս խորհուրդ են տվել. Աստանա մեկնելուց առաջ պամպերս հագնել£ Դիագնոզը ճիշտ է` բուժողը չկա Առաջարկ-հորդոր ՀՀ վարչապետին Իսկապես որ ուղղամիտ ու շիտակ մարդ է մեր վարչապետը£ Նա համարձակորեն ու հրապարակայնորեն մատնանշում է պետության բոլոր ոլորտներում առկա ծանր և խորը խոցերը£ Բայց դրանք վերացնելու համար հմուտ վիրաբույժ է պետք£ Իսկ նա առայժմ մնում է ընդամենը տաղանդավոր դիագնոստիկ£ «Վիրաբույժներ» ընդգրկեք գործադիրում, պարոն վարչապետ£ Ա¯յ քեզ բան... Ըստ վարչապետի` շատ մասնավոր ԲՈՒՀ¬եր գիտելիքներ տալու փոխարեն, պարզապես դիպլոմ են վաճառում£ Իսկ ինչու են դրանք մինչ այսօր (արդեն 20 տարի) անարգել գործում£ Թե՞ դա էլ կհամարվի հարված ազատ տնտեսական հարաբերություններին ու ժողովրդավարությանը£ ԵԽ¬ն էլ մեզնից կնեղանա՞£ Յուրաքանչյուրն իր «գործն» է անում Ըստ շրջանառվող լուրերի` ՀԱԿ¬ը հրատարակման է նախապատրաստում «Հակահայկական դասուսույց` հարևան պետությունների համար» և «Հակահայ քարոզչության ռազմավարությունը» թեմաներով աշխատությունները£ Դավաճանական և լկտի շրջադարձություն երկու տառի փոփոխությամբ Լ. Տեր¬Պետրոսյանն իր քաղաքական գործունեությունը սկսեց «Ղարաբաղը մերն է» կարգախոսով, սակայն շուտով «Ղարաբա°ղն էլ, մե°րն էլ...» «գաղափարը» բուն դրեց նրա մաղձոտ ուղեղում, և «դուրս չի գալիս» մինչ այսօր£ Գաղտնի ցուցակն ավելի վտանգավոր է Եթե Թուրքիան Հայաստանին հանել է իրեն թշնամի պետությունների ցանկից, պետք է ավելի զգոն լինել£ Քանզի թուրքերը ոչ թե հասարակ, այլ ամենաոխերիմ թշնամիների գաղտնի ցուցակ էլ հաստատ կունենան£ «Ցեղողը» ցեխողին չի հասկանա Պարզ է, որ ՀԱԿ¬ի նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը չէր ընդունելու Նժդեհի խոսքերը, որ «Ժողովրդին պետք է ցեղել»£ Բայց ոչ վաղ անցյալում ինչո՞ւ էր կանգնում պետություն «ցեխել»¬ը նպատակ դարձրած Լևոնի կողքին£ Իշխան Զաքարյանը` Սպարտակ Մելիքյանին Պարզվեց, որ քո մեջ ոչ ՍՊԱՐՏԱԿություն կա, ոչ` ՄԵԼԻՔություն£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ