Հա՞ որ....


ՀԴՄ կտրոնների խաղարկության կարգը նորից է փոխվել, ու արդեն դժվար է վերհիշել, թե ընդամենը երկու տարվա ընթացքում կտրոնների խաղարկության քանի տարբերակ է հրամցվել ու շատ չանցած` անարդյունավետ հայտարարվել£ Պետեկամուտների կոմիտեն խոստովանում է, թե փոփոխվող տարբերակները գործի դնելուց հետո շատ արագ պարզվում է, որ կեղծիքներ էլի կան, և դրամական պարգևների մի մասը բաժին է հասնում զարտուղի ճանապարհներով կտրոնների հսկայական խմբաքանակներ ներկայացնող քաղաքացիներին£ Մյուս կողմից, սակայն, տրամադրվող պարգևավճարների ծավալն է զգալիորեն նվազեցվել£ Վերջին որոշմամբ (այն էլ` նախատոնական մեծ առևտրից առաջ ) անցյալում մնաց նաև բոնուսների տրամադրման գործընթացը, և հիմա կտրոն կուտակող քաղաքացիներն ինչ¬որ ձեռքբերում կարող են ունենալ միայն վիճակահանության թվերի համընկնման դեպքում£ Իհարկե, շատ շուտով կգովազդվի նաև մեքենա շահելու` լոտո հիշեցնող նորամուծությունը£ Սակայն հարկ է նկատել, որ նման հնարավորությունն այս դեպքում նույնպես հրաշքին հավասարազոր կարելի է համարել, քանի որ նման հաջողության արժանանալու համար այնքան շատ թվեր պետք է համընկնեն, ինչը ցանկացած պարագայում անհնար է պատկերացնել… Համենայն դեպս, ՀԴՄ կտրոնների երկամյա խաղարկությունների ընթացքում նման համընկնում դեռևս չի արձանագրվել£ ՀԱՎԱՆԱԲԱՐ կտրոնների բերելիք հաջողություններից հույսը կտրելով, Պետեկամուտների կոմիտեն հավաքագրումների ցուցանիշները բարելավելու նորանոր եղանակներ է մոգոնում£ Այս օրերին հարկայինի աշխատակիցները զանգահարում են տնտեսվարողներին` առաջարկելով, իսկ երբմեն էլ պահանջելով իրենց ներկայացվող հաշվետվություններում աշխատակիցներին վճարվող գումարների ավելի բարձր թիվ արձանագրել£ Իրականում, իհարկե, ոչինչ չի փոխվում, և ՊԵԿ¬ն այս դեպքում բոլորովին էլ մարդկանց վարձատրության չափով չի մտահոգվում… Խնդիրն այն է, որ ավելի բարձր սոցվճարներ հավաքագրելու ավելի հարմար եղանակ այստեղ չեն գտել£ Իսկ նման պայման առաջադրվում է հատկապես փոքր և միջին բիզնեսին£ Փորձը ցույց է տվել, որ վերջիններս նման դեպքերում ավելի անպաշտպան են և ստիպված են կա°մ աշխատակիցներին կրճատել, կա°մ բախտի քմահաճույքին ապավինել£ ԲՋՋԱՅԻՆ կապի օպերատորները բարձր վճարումների արդյունքում հարկայինի հետ խնդիրներ թեև չեն ունենում, սակայն այս ոլորտում աստիճանաբար սրվող մրցակցությունը ոչ պակաս անցանկալի դրսևորումներով է սկսել առանձնանալ£ Նախորդ շաբաթ օպերատորներից մեկը մրցակցի բաժանորդներին անհասկանալի բովանդակությամբ հաղորդագրություններ ուղարկեց, ու անկախ իր կամքից` հակաքարոզչության զոհ դարձած կազմակերպությունը ստիպված եղավ իր բաժանորդներին պարզաբանումներ հղել` տեղի ունեցածը հերքելու նպատակով£ Կասկածից վեր է, որ առաջիկա ամսին այսպես կոչված տոնական ակցիաների շրջանակներում բջջային կապի և ինտերնետ ծառայությունների սակագների անկում է արձանագրվելու£ Իսկ նման չհիմնավորված գրոհները փաստորեն վկայում են, որ այս ոլորտում նույնպես առաջիկայում անհանդուրժողականության նորանոր դրսևորումներ են արձանագրվելու£