Բասկովն արտագաղթում է Իտալիա


Այս թեման շրջանառվել սկսեց այն պահից, երբ մոսկովյան խոշոր գործարարներից մեկի ծննդյան օրն արտիստը խոսել էր իր առաջիկա ծրագրերից£ Նա պատմել էր, որ Ռուսաստանում Իտալիայի դեսպան Վիտորիո Կլաուդիո Սուրդոյից առաջարկություն է ստացել, ինչից անկարելի է հրաժարվել£ - Տեսնո՞ւմ եք, թե որքան բարձր են ինձ գնահատել£ Մեկնո°ւմ եմ,¬ հայտարարել էր Նիկոլայ Բասկովը£ Թե հատկապես ինչն էր դեսպանին մղել այդ քայլին` հայտնի չէ, սակայն ասում են, որ դասական երաժշտության իտալացի երկրպագուներն, իսկապես, բարձր են գնահատում Բասկովին£ Բնականաբար` նա ցանկալի հյուր է Իտալիայում£ Ըստ շրջող լուրերի` երգիչն արդեն բանակցում է անշարժ գույքի գործակալություններից մեկի հետ` ծովափին տուն գնելու համար£ Հայտնի չէ, սակայն, թե այս փաստին ինչպես է վերաբերվում նրա կինը` Օքսանա Ֆեոդորովան£