2013¬ին Արեգակն անակնկալ կմատուցի


Արեգակնային բռնկումները հավասարազոր են 100 ջրածնային ռումբի հզորության և կարող են «Կատրին» փոթորիկից 20 անգամ ավելի շատ կորուստներ պատճառել£ Դեռևս անցյալ տարի աստղագետներն անհանգստանում էին Արևի կասկածելի պասիվությունից£ - Լուսատուն նույնիսկ օգոստոսին (2009 թ.) կարծես անկենդան էր, և դա մեզ շատ էր անհանգստացնում,¬ ասում էր Սաքու Ցունետին` ճապոնացի աստղաֆիզիկոսը£ Նրա պնդմամբ` Արեգակի վրա խայտերի ու փայլատակումների քանակի փոփոխություն տեղի է ունենում մոտ 11 տարին մեկ, և արդեն 1 տարի առաջ երկնային լուսատուն պետք է մոտ լիներ արեգակնային առավելագույն ակտիվությանը£ - Այս տարեսկզբին Արևի վրա նույնիսկ խայտ հայտնվեց, որի մագնիսական դաշտի բևեռականությունը ցույց է տալիս, որ այն պատկանում է նոր` արեգակնային ակտիվության 24¬րդ բոլորաշրջանին,¬ բացատրել է Ցուենտին£¬ Ճիշտ է, որոշ ժամանակ անց դրան փոխարինել է ընթացիկ բոլորաշրջանի խայտը£ Դա ևս վկայում է, որ նոր բոլորապտույտը չի կարող սկսվել£ Դեռևս մեկ տարի առաջ գրեթե բոլոր մասնագետները հաջորդ առավելագույնը գուշակում էին 2011-2012 թթ.£ Բայց նոր տվյալներ են ի հայտ եկել արեգակնային հայտնության տարեթվի երկարաձգման մասին£ NASA¬ի մասնագետների կանխատեսումներով` Արեգակը երկարատև քնկոտությունից կարթնանա 2013 թ.£ Եվ «մագնիսական կատարյալ փոթորիկը» Երկրի վրա տեխնածին աղետի կհանգեցնի£ NASA¬ի` Արևի հետազոտություններով զբաղվող բաժնի պետ Ռիչարդ Ֆիշերի փաստմամբ` դեռևս ամռանը արևի մակերեսին շեշտակի աճում է ջերմաստիճանը£ - Մագնիսական փոթորիկները շարքից կհանեն հաղորդակցության և համակարգչային համակարգերը, կոչնչացնեն բջջային ու արբանյակային կապերը, կխաթարեն օդանավակայանների աշխատանքը,¬ «խոստացել» է Ֆիշերը£¬ Արեգակնային ակտիվության հետևանքով նույնիսկ բանկային համակարգը կարող է «անկողին մտնել»£