Կուզենայի՞ք անկեղծանալ Շուշան ՊԵՏՐՈՍՅԱՆ. երգչուհի


Ամենադժվարը ապաշնորհությանն ու անդեմությանը դիմանալն է, լռելն ու հանդուրժելը… Շուշան Պետրոսյանն իր մեծ տաղանդի, հզոր ձայնի, ինքնատիպ երգերի, վառ անհատականության շնորհիվ արդի հայ երգարվեստի գագաթներից է£ Գնահատելի է նրա անկեղծությունը, մեծ սերն ու անմնացորդ նվիրումն իր երգին£ Շուշանի` սրտի դողով կատարած գողտրիկ երգերի ելևէջները, հզոր ձայնը պարուրում են մեր հոգիները` փոխանցելով իսկական երգի ուժը, հմայքը և ստիպում խորհել£ - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Դժվար է անտարբեր լինել ստի, տգիտության, անարդարության նկատմամբ ու նաև դժվար է դրանց դեմ կռիվ տալը` իմ բնավորության համաձայն£ Ամենադժվարը ապաշնորհությանն ու անդեմությանը դիմանալն է, լռելն ու հանդուրժելը£ - Եթե ոչ, հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ Հայի տեսակը` ըստ Ձեզ£ - Երբեք լրջորեն չեմ մտածել այդ հարցի շուրջ£ Եղել են պահեր, երբ մտածել եմ, որ կուզեի լինել հյուսիսային ազգերից որևէ մեկի ներկայացուցիչ` հային ոչ բնորոշ խառնվածքով, երբեմն էլ` հրեա£ Բայց դրանք, պահի ազդեցությամբ թելադրված, անցողիկ մտքեր են եղել£ Հայի տեսակը, իմ կարծիքով, ամենաբարդ մարդկային տեսակն է` հավանաբար պայմանավորված կրած փորձություններով£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Ոչինչ չունեմ ասելու£ Առհասարակ երբեք հետ չեմ նայում£ Եթե անցյալում ինչ¬որ բանի մասին խոսելու անհրաժեշտություն չի եղել, հիմա էլ կարիք չկա բարձրաձայնելու£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Տիեզերքը, օվկիանոսը, մարդը£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - Սիրում եմ նուրբ հումոր£ Զավեշտալի դեպքերը շատ¬շատ են, դժվարանում եմ հիշել£ Անկեղծ կլինեմ, երբեք չեմ սիրել այս հարցին պատասխանել£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Ամենապայծառ հուշերիս մեջ մեր տունն է, մայրս, հայրս, իմ մե¯ծ¬մե¯ծ տոնածառը, մեր հյուրերը£ Հաճախ էին մեր տանը հյուրընկալվում մեծ արվեստագետներ, իսկական մտավորականներ£ Ես էլ նրանց համար պարում էի£

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ