Տիեզերքի 5 %¬ն է տեսանելի


Գերմանացի, ամերիկացի, մեծ բրիտանացի և կանադացի գիտնականների Vigro միավորումը Մաքս Պլանկի անվան ինստիտուտում գտնվող` Եվրոպայի ամենախոշոր սուպերհամակարգչով մշակել է ողջ աշխարհի աստղադիտարանների հավաքած տվյալները և ստեղծել Տիեզերքի աստիճանական զարգացման առավել ամբողջական մաթեմատիկական մոդելը£ Որպեսզի համակարգիչն էլ «չշեղվի», անջատվել է դրա մյուս բոլոր ծրագրերը£ Վերարտադրվել է 20 միլիոն կաթնածիրների (գալակտիկա) գոյությունը, հսկվել է առեղծվածային խավար նյութի 10 միլիարդ մասնիկների շարժման ուղղությունը. ընդհանուր առմամբ 500 տրիլիոն մաթեմատիկական գործողություններ են կատարվել£ Ու այդ ամենի գլխավոր արդյունքն այն եզրահանգումն է, որ Տիեզերքի ընդամենը 5 %¬ն է բաղկացած սովորական տեսանելի նյութերից. մնացյալն առեղծվածային խավար փոխարինորդներ են£ Էյնշտեյնի ամենանշանավոր հարցի էությունը հետևյալն է` Աստված ունե՞ր ինչ¬որ ընտրություն, երբ արարում էր Տիեզերքը, թե՞ համաշխարհային օրենքներն ու խոշոր անհատներն են իրադարձությունների կանխորոշում հորինել£ Նշանավոր շատ մտածողներ տքնել են` գուշակել Արարչի ծրագիրը կամ էլ ընդհակառակը` Տիեզերքում տեղ չթողնել Աստծո համար£ Պետք է խոստովանել, որ գիտնականներին ու աստվածաբաններին իրար հետ ամենից ավելի գժտեցրել է աստղագիտությունը£ Նրանց վեճերի արժեքը Գալիլեո Գալիլեյի և Ջորդանո Բրունոյի կյանքերն էին£ Պատմության հեգնանքն այն է, որ աստղագիտությունն այսօր նպաստո°ւմ է գիտության ու կրոնի մերձեցմանը£ Աշխարհի ծագման ու կառուցման գիտությունը պնդում է, որ Տիեզերքը ծագել է 14 միլիարդ տարի առաջ` անչափ փոքրածավալ, չափազանց կարծր ու անսահման շիկացած կետից£ Այս վարկածը կոչվում է Մեծ պայթյունի տեսություն£ Մինչ այդ պահը չի եղել ո°չ ժամանակ, ո°չ նյութ£ Մեծ պայթյունն ընդունում են և° հավատացյալ աստղագետները, և° անհույս անաստվածները£ Բելգիացի հոգևորական, աստղագետ և Պապի գիտությունների ակադեմիայի նախագահ Ժորժ Լեմեթրը տեսություն է ձևակերպել. Մեծ պայթյունը մանրամասն կրկնում է Աստվածաշնչում նկարագրված աշխարհի արարման պատկերը£ Վատիկանի գլխավոր աստղագետ, ճիզվիտ Ջորջ Քոյնը պաշտպանել է Տիեզերքի աստիճանական զարգացման տեսությունը և կոչ է արել դպրոցներում չդասավանդել այն ուսմունքն, ըստ որի Աստված է աշխարհի նախագծողն ու ճարտարապետը£ Մ. Պլանկի անվան ինստիտուտի սուպերհամակարգչին, հավանաբար, նոր խնդիր կառաջադրվի` ճշտել Գրինվիչի աստղադիտարանի տնօրեն Մարտին Ռիսի աղմկահարույց այն տեսությունը, թե իրբ ժամանակակից քաղաքակրթության գոյությունը մինչև հաջորդ հարյուրամյակ (22¬րդ դար) հնարավոր է կիսով չափ£ Պատճառը հանելուկային խավար փոխարինորդներն են, որոնց ազդեցությամբ գալակտիկաներն անվերջ ցրվում¬տարածվում են£