Ահաբեկիչների «արտահանում» Եվրոպա


Վկայակոչելով արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունները, հնդկական տեղեկատվական գործակալություններից մեկը գրել է, որ միջազգային ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորումը մտադիր է գրոհայիններ ուղարկել Եվրոպա` Արաբական Էմիրությունների և Հնդկաստանի տարածքներով£ Լրագրողները նշել են, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները գերմանացի իրենց գործընկերներին տեղեկացրել են, որ 2 կամ 4 ահաբեկիչներից բաղկացած մի խումբ մտադիր է տեղակայվել Գերմանիայում ու հավանաբար նաև Մեծ Բրիտանիայում£ Ենթադրվում է, որ այդ խմբի նպատակը Ծննդյան արձակուրդների ժամանակ ահաբեկչություններ կազմակերպելն է£ Հնդկաստանցի լրագրողների տվյալներով` Եվրոպա տեղափոխվելու մտադրություն ունեցող ահաբեկիչները կարող է կապեր ունենան այն խմբավորման հետ, որը ստանձնեց փետրվար ամսին Փունա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը£ Այն ժամանակ պայթեցվել էր նախաճաշարան, որտեղ սովորաբար հավաքվում էին երիտասարդությունն ու արտասահմանցի հյուրերը£ Արդյունքում զոհվել էր 15 մարդ, այդ թվում և` օտարերկրացիներ£ ԶԼՄ¬ները հավաստում են, որ գերմանական ոստիկանությունը մանրակրկիտ ուսումնասիրում է Հնդկաստանից, Արաբական Միացյալ Էմիրաթներից, ինչպես և Պակիստանից ստացվող բոլոր վիզաները£