ՄԻՋՕՐԵԱԿԱՆ


«Գորբի¬80» ԽՍՀՄ 1¬ին ու վերջին նախագահը նախապատրաստվում է` առանձնակի շուքով նշել իր ծննդյան 80-ամյա հոբելյանը£ Ինչպես տեղեկացրել է բրիտանական The Times¬ը` տոմսերն արդեն վաճառվում են. ամենաէժանը` 25, իսկ ամենաթանկը` օլիգարխների համար` 100.000 ֆունտ£ Խոստացվել է նշանավոր անձանց` Բրիտանիայի ու Ֆրանսիայի վարչապետերի, Գերմանիայի կանցլերի, փոփ¬աստղերի, ճանաչված արտիստների մասնակցությունը£ Հոբելյանական հանդեսը կայանալու է Ալբերտ-հոլում£ Մինչ «Գորբի-80» տոնակատարությունը, դեռ 4 ամիս կա, ինչը նշանակում է, որ հանրահայտ մասնակիցների քանակը մեծանալու է£ Արդեն փաթեթավորվում են «աշխարհը փոխող մարդու» պատվին պատրաստված հուշանվերները£ Հաշվարկվել է, որ մինչ հանդիսության օրը` 2011¬ի մարտի 3¬ը, հավաքված կլինի 5 միլիոն ֆունտ` ռուսական ու բրիտանական բարեգործական այն կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմամբ£ Ինչպես մամուլն է նշել` Լենինի զմռսված աճյունը պետք է շուռումուռ գա դամբարանում£ Ինչպիսի¯ հեգնանք. խորհրդային կայսրությունը փլուզողին արհամարհում են Մոսկվայում և մեծարում Լոնդոնում£ Այստեղ նրան համարում են հանուն ժողովրդավարության, բնապահպանության, զինաթափման և խաղաղության պայքարող մարտիկ£ Վերջերս էլ նա Պուտինին է նախազգուշացրել` ազատությունները ճնշելու համար£ Եվրագոտին կփլուզվի, եթե... Եվրագոտին չի գոյատևի, եթե չկարողանա հաղթահարել մի շարք երկրների պարտքային ճգնաժամը£ Այս մասին հայտարարել է ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյը (տեղեկացրել է AFP¬ն)£ ¬ Մենք բոլորս պետք է աշխատենք, որպեսզի եվրագոտին ապրի, քանի որ դրա անկմամբ կփլուզվի և ամբողջ Եվրամիությունը,¬ ասել է ԵՄ ղեկավարը£¬ Բայց ես վստահ եմ, որ մենք կապրենք£ Հիշեցնենք, որ Եվրոպական գոտում ԵՄ 16 պետություններ են ընդգրկվում£ Իսկ 17¬րդը` Էստոնիան, արժութային այդ միությանը կմիանա 2011 թ. հունվարի 1¬ից£