ՄԵՂԱԴՐԵՄ, ՈՐ ՉՄԵՂԱԴՐՎԵՄ


Վերահսկիչ պալատի բացահայտումներին հաջորդած դիմադրությունն իսկապես անխուսափելի կարելի էր համարել£ Հայտնի է, որ ցանկացած պարագայում «տուժող կողմը» մեղքը չի ընդունում կամ, լավագույն դեպքում, ձգտում է վերապահումներով ընդունել£ Առավել ևս` այս դեպքում, երբ ստուգումներն ու բացահայտումները բավական լայնածավալ են և ընդգրկում են նաև պետական փոշիացող միջոցների տիրույթը, հակադարձման փորձերը մինչև անգամ բնական կարելի է համարել£ Ինչպես հայտնի է, ՎՊ¬ի վերջին երկու հրապարակումները մի դեպքում ոսկու հանքերի թալանին, մյուս դեպքում` բուհական համակարգում տեղ գտած չարաշահումներին էին վերաբերում£ Առաջինի պարագայում Վերահսկիչը մեղադրվում է լիազորությունները չարաշահելու, երկրորդում` իբր կաշառքի ակնկալիք ունենալու համար£ Հատկանշական է, որ չնայած պաշտպանվելու փորձերին` չարաշահումներ թույլ տված կազմակերպություններն այդպես էլ չեն հերքում իրենց զեղծարարությունները, և երկու շորթարարներն էլ ինչ¬որ պատճառաբանություն շրջանառելով` փորձում են սեփական հնարավորությունների սահմաններում «ինքնադրսևորվել»£ Այս առումով ոսկու հանքերը հայեցողաբար տնօրինած կազմակերպությունների պնդումներն ավելի ուշ Ազգային ժողովում տեղի ունեցածի ֆոնին մինչև անգամ անմեղ մի քայլ, հուսահատութ յան արդյունքում առաջ եկած բնազդային ինքնապաշտպանություն կարելի է համարել£ Ինչ¬որ ժամանակ քաղաքական դաշտում ծեքծեքած, բայց մինչ վերջերս ստվերում մնացած պատգամավորների շարքին դասվող Սպարտակ Մելիքյանն, ի տարբերություն հանքարդյունաբե րողների, մեկ օրում հանրահայտ դարձավ… Բոլորն էլ կհամաձայնեն` այսօրինակ պոռթկումները միանգամից ու առավել ևս` հենց այնպես տեղի չեն ունենում£ Ասել է թե` Ս. Մելիքյանը Վերահսկիչ պալատին ուղղակիորեն կաշառակերության մեջ մեղադրելու շատ ավելի կոնկրետ պատճառ պետք է ունենար, բայց Ազգային ժողովում հնչեցրած նրա ելույթի ենթատեքստերն իրականում բոլորովին էլ այն չէ, ինչը ներկայացվեց£ Այլապես ոսկու հանքերը տնօրինողներն էլ կարող էին նույն Ազգային ժողովում նմանատիպ ուրիշ պատգամավորներ գտնել. մանավանդ` խոսքն արդեն ոչ թե ինչ¬որ մասնավոր բուհ¬ի, այլ շատ ավելի լուրջ հարթություն կարող էր տեղափոխվել£ Պարզից էլ պարզ է, որ մեկ օրում իր տարօրինակ հայտարարությամբ հանրահայտ դարձած պատգամավորի տնօրինած համալսարանի ապագային, անկախ ամենից, որևէ վտանգ չի սպառնում, իսկ նրա ներկայացրած հայտարարված 4.000 դոլարի գլուխկոտրուկը բոլորովին էլ այն գինը չէ, որի համար Ս. Մելիքյանը և ընդհանրապես ցանկացած պատգամավոր պատրաստ լինի մանդատից հրաժարվել£ Այլ խնդիր է, որ այս պարագայում երեսփոխանական լիազորությունները վիճարկելու «վճռականությունը» «մորս արև» երդման արժեքն ունի£ Վաղուց է հայտնի, որ մեր ազգընտիրները (չնչին բացառություններով) հանուն խորհրդարանում իրենց կայուն տեղն ապահոված լինելու, ամեն մի ընտրության նշված գումարի հարյուրապատիկն են պատրաստ ծախսել£ Իսկ կոնկրետ Ս. Մելիքյանը, ով մանդատի համար պայքարելու երկարամյա փորձ ունի և միայն այս գումարման խորհրդարանում է (այն էլ ՀՀԿ ցուցակում հայտնվելու արդյունքում) տեղ հայթայթել, նման քայլի ինքն իր կամքով երբեք չէր գնա£ Ինչ խոսք, ցանկացած ոք ցանկացած երևույթ ու գործընթաց կարող է քննադատել, սակայն այս իմաստով հերթն ու խոսքը պետք է որ նման մարդկանց չհասներ£ Նախքան Ազգային ժողովում տեղի ունեցած սկանդալն էլ հայտնի է, որ ստուգող կառույցն ինքնամաքրման ճանապարհով է ընթանում. այնտեղ էլ բոլորի ոտքերն ամպոտ կարող են չլինել, ու գայթակղիչ առաջարկներին երբեմն չդիմացող ու բացահայտված աշխատակիցները հեռացվել են աշխատանքից£ Ասել է թե` «արդարության դրոշակակիր» ներկայանալու ցուցադրական քայլերի կարիքը բոլորովին էլ չկար` ժամանակավրեպ էր£ Մանավանդ, որ այդպես էլ անհայտ մնաց, թե ի վերջո, ինչ նպատակ է հետապնդում կամ ում պատվերն է կատարում Սպարտակ Մելիքյանը£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ