Քաղաք-հսկաներին կործանում են կանխասել


Ու մռայլ այդ կանխասացությունը հիմնազուրկ չէ£ Այո, գիտնականները գտնում են, որ ոչ շատ հեռու ապագայում հսկա քաղաքները (մեգապոլիսները) պիտանի չեն լինի մարդկանց£ 23¬րդ դարավերջին աշխարհի խոշորագույն քաղաքները` Թել¬Ավիվն ու Շանհայը, Դելին ու Հյուստոնը, Սիդնեյը, Ռիո¬դե¬Ժանեյրոն և նմանատիպ ուրիշ հսկաներ կդադարեն գոյություն ունենալ£ Մարդիկ ստիպված կլինեն հեռանալ այդ տարածքներից` անտանելի դարձող կլիմայական պայմանների պատճառով. տարվա կեսն այդ վայրերում սպանող շոգ կլինի, որոշներում էլ` տապը կուղեկցվի անտանելի խոնավությամբ£ Կլիմայի ավստրալիացի մասնագետները կարծում են, որ այդ քաղաքներում պարզապես անհնար կլինի շնչել£ Նրանց այս եզրահանգումները հիմնավորվում են մոլորակի կլիմայի աննախադեպ ու արագընթաց փոփոխություններով և տարեկան միջին ջերմաստիճանի բարձրացմամբ£ Հարավային Ուելսի համալսարանի` մթնոլորտային երևույթների մասնագետ Սթիվեն Շերվուդի դիտարկմամբ` - Բնականաբար, բոլորը գիտեն, որ ապագայում Երկիրն ավելի շոգ կլինի, և տարածքների մեծ մասը պիտանի չի լինի ապրելու համար£ Սակայն նույնիսկ ես եմ ցնցված. նոր հաշվարկները ցուցանել են, որ մինչ այդ պահը 300 տարուց էլ քիչ է մնացել£ Արդեն իսկ այսօր, փաստորեն, Եվրոպայում և ԱՄն¬ում ամեն ամառ հետզհետե ավելի անբնական տապեր են արձանագրվում£ Ու եթե նույնիսկ օդի խոնավության մակարդակը չի գերազանցում նորմալ ցուցանիշները, միևնույն է` մահացության բարձր տոկոս է արձանագրվում£ Այդպիսի ժամանակահատվածներում եղանակային քմահաճություններին չեն դիմանում անգամ առողջ ու մարզված մարդկանց օրգանիզմները£ Դե, իսկ ռիսկային խմբերի համար (տարեցներ, երեխաներ, խրոնիկ հիվանդություններով տառապողներ) բարձր ջերմաստիճանը պարզապես մահացու վտանգավոր է£ Օրինակ, 2003 թ. միայն Ֆրանսիայում աղետային տապից մահացել է 14.800 մարդ£ 2010¬ի ամառն էլ Մոսկվան դեռ երկար կհիշի. պաշտոնական տվյալներով` հուլիս ամսին մահացությունն աճել է 75 %¬ով (ոչ պաշտոնական թվերով, ասում են` 4-5 անգամ ավելի շատ)£ Ի դեպ, Շերվուդը նաև նշել է, որ եթե գոնե մինչև 2100 թվականը դեպի մթնոլորտ արտանետումները նվազեն 90 %¬ով և էներգիա ստացվի միայն վերականգնվող աղբյուրներից, ապա մեգապոլիսների կործանման տարեթիվը գուցե և սրբագրվի£