ՊԱՅՔԱՐԻ ՊԱՏՐԱՆՔ

Վերջին օրերի հայտնի իրադարձությունները վկայում են, որ արմատականների վերաթարմացրած հեղափոխական կոչերն ընդամենը հանրահավաքային մարդաշատությունն ապահովելուն էին միտված, և ընդդիմությունը հերթական ընտրությունների է պատրաստվում: Այս առումով ինքնաբերաբար կողք-կողքի հայտնված ՀԱԿ¬ն ու «Ժառանգություն»¬ը առաջիկայում գուցե համագործակցության փորձեր անեն, բայց ամենայն հավանականությամբ չեն միավորվի:

Բիզնես ¬ շորթումը` ամեն ինչից վեր

ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն ավելի առարկայական պատճառներ ունի` պաշտոնը չկորցնելու համար մյուսներից ավելի շատ ջանքեր գործադրելու: Այնպես է ստացվել, որ նրա ծխախոտային և քաղցրավենիքային բիզնեսներն անմիջականորեն կախվածություն են ձեռք բերել ՊԵԿ ղեկավարի` դեռևս պահպանվող աթոռից:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Զարմանալի մարդ է Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ խոսքը բոլորովին էլ սնվել¬չսնվելու ընտրանքում նախապատվությունը կեցության նշված ձևերից երկրորդին տալու մասին չէ:

Հա՞ որ....

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երբեմնի պետ Հովիկ Թամամյանը կարող է դառնալ այն բացառիկ նախկին պաշտոնյան, ով հանրապետությունը լքելուց հետո, ինչպես ոստիկանական տերմինաբանությամբ է հնչում, «բերման է ենթարկվել»:

ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ

Ըստ «Բարգավաճ Հայաստանի» մեր իրազեկ աղբյուրների, կուսակցության խորհրդարանական ներկայացուցչությունը դժգոհ է ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանի գործունեությունից: Նրա պասիվությունը, հատկապես մաքսային օրենսգրքում նրա առաջարկած փոփոխության ինքնակամ դուրսմղումը շարժել է ԲՀԿ-ական պատգամավորների զայրույթը:

ՀԱՎԱՆԱԲԱՐ` ԿՎԱՃԱՌԻ

Համառ լուրեր են պտտվում այն մասին, որ Անվտանգության խորհրդի քարտուղար և «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է վաճառել մայրաքաղաքի կենտրոնում` Զաքյան փողոցի վրա գտնվող իր «Աստորիա» հյուրանոցը, որը ծառայում է որպես «հասարակաց տուն»` այստեղ հանգրվանելով մարմնավաճառներին և միասեռականներին:

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԳՊԿ-Ի

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի դեմ մեծ արշավանք են սկսել ակադեմիական համակարգում և միջազգային գիտական կառույց ներում աշխատող մի շարք անվանի գիտնականներ, ովքեր բացահայտել են բազմաթիվ օրինախախտումներ` դրամաշնորհների հատկացման ասպարեզում:

2012-ին Երկիր մոլորակը չի´ կործանվելու ԱՆՑՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ

Մայաների օրացույցը կազմվել է շուրջ 4 հազար տարի առաջ: Համաձայն դրա` 2012¬ի դեկտեմբերի 21¬ին ավարտվում է մարդկության զարգացման մեծ շրջափուլը, որը տևել է 26 հազար տարի:

ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ

Ադրբեջանում մոլեգնող աղքատությունը հատկապես սոցիալապես անապահով խավերին մղել է օրվա հաց հայթայթելու այլընտրանքային եղանակներ մոգոնել: Արդեն տևական ժամանակ հարյուրավոր մարդիկ ամեն օր մեկնում են հարևան Իրանի սահման` համեմատաբար էժան գնով առաջին անհրաժեշտության սննդամթերք ձեռք բերելու համար:

Սեփական քարոզչամեքենայի ստի զոհերը

Խոսքը Թուրքիայի փոխվարչապետ և պետնախարար Բյուլենթ Արընչի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի մասին է:

100 միլիոն ԱՄՆ դոլարի, Ճապոնիայի աղետի և Ռուսաստանի մասին

ՏԱՐԵԿԱՆ 5 մլն, առաջիկա 20 տարվա ընթացքում` 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում էներգետիկ ոլորտում: Այս մասին տեղեկացրեց վերջերս Մոսկվայում գտնվող` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը:

Նույն երգն են երգում` տարբեր մոտիվացիայով

Ըստ քաղաքագետների` երբ իշխանությունները համաձայնեցին, որ ՀԱԿ¬ը հանրահավաքը շարունակի Ազատության հրապարակում, որտեղ հացադուլ էր անում նաև «Ժառանգության» ղեկավարը, հետաքրքիր քաղաքական իրավիճակ ուրվագծվեց:

Իսկապես սրտացավ կոչ` գրեթե առանց հեգնանքի

Րաֆֆի ջան, դադարեցրու հացադուլը, պահպանիր առողջությունդ: Դու պետք ես թե´ ընդդիմությանը, թե´ իշխանություններին, և´ Արևմուտքին, և´ (միգուցե) Արևելքին:

Եվս մի կարծիք` լավատեսական ենթատեքստով

Նապոլեոնն ինքն իրեն նկատի ունենալով ասել է` «ՄԵԾԻՑ մինչև ծիծաղելին` մեկ քայլ է»: Նույն տրամաբանությամբ` ծիծաղելիից մինչև ՄԵԾ` նույնպես մեկ քայլ պետք է լինի:

Ժողովրդական խոսք ու զրույցից

Վերջին հանրահավաքից հետո - «Թույն» մարդ էր Լևոնը, էս ինչ անատամ¬անատամ բաներ ա խոսում: - Ախր, իրա ատամները չեն, իմպլանտ ա:

Ի՞նչ բուլկի, ամերիկաներում կերած մարդ ա

- Տեսնես, Րաֆֆին էն ժամանակներում Ստամբոլցյան Խաչիկի նման գիշերները թաքուն բուլկի կերե՞լ ա: - Ի՞նչ բուլկի, ինքը ամերիկաներում, դեռ չծնված` գառան միս կերած մարդ ա:

Մարտի 16¬ի բումերանգը «գործելու» է

Ինչպես այս աշխարհում ոչինչ բացարձակ չէ, այնպես էլ` նույնիսկ թուրքի աներեսությունն ու անամոթությունը, պարզվում է, սահմաններ ունի: Այլապես Էրդողանը սեփական մերկությունը ծածկելու փորձեր անելով, կամա¬ակամա այն առավել շատ չէր ընդգծի` 1921¬ի մարտի 16¬ի մեղսավոր ու ապօրինի համաձայնագրի պատճենը «դեմ տալով» Մեդվեդևին:

Ծուղակ Մեդվեդևի համար

Ըստ ռուսական աղբյուրների, Էրդողանի հետ հանդիպումից հետո Մեդվեդևն անթաքույց դժգոհությամբ ասել է. - Էդ տիպիկ թուրքական թակարդը ինչի՞ էր ձեռքը բռնած եկել: :

ՀԱԿ¬ի մերօրյա երգը

Թող հողմերը հոգիս տանեն, ծվատեն, Միայն բունտը, բունտը «թեթև» չլինի: :

ՀՀՇ. «Ուրեմն խմենք, որ ցանկություններն ու հնարավորությունները համընկնեն»

Ռուսաստանը երբեք չի ցանկացել Լևոն Տեր¬Պետրոսյանին օգնել` վերադառնալու ՀՀ նախագահի պաշտոնին: Արևմուտքը ցանկացել է, բայց հնարավորությունները չեն ներել:

Եթե միայն աթարին կպներ

Եթե հավատանք, որ «սերը աթարին էլ է կպնում», կարելի է արդարացում գտնել ադրբեջանական մշաԿՈՒՅՏի «հայ» սիրահարների համար: Բայց, ախր կեղտն ու աթարն իրարից չեն զանազանում միայն պաթոլոգիկ զգայախաբությամբ տառապողները:

Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ

Բազմիցս համոզվել ենք, որ պաշտպանության և կրթության ոլորտների միջև կապն անմիջական է, անխզելի ու հնարավորինս արդյունավետ: Դեռ դպրոցական նստարանից հայրենասիրություն, հայրենիքի պաշտպանության չափազանց կարևոր գործին նվիրվածություն սերմանելը, կիրթ ու հայրենասեր սերունդ դաստիարակելը նաև հոգեբանորեն զինծառայությանը նախապատրաստելը պարզապես անհրաժեշտություն է:

Ես այն սուրն եմ…

Պաշտպանության, Կրթության և գիտության նախարարությունների փոխադարձ պայմանավորվածության շրջանակներում բանակ¬հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված հերթական գեղեցիկ միջոցառումը նվիրված էր համաբանակային` «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենիք» և համադպրոցական` «Հավատում եմ քեզ, զինվոր» թեմաներով շարադրությունների մրցույթի արդյունքների ամփոփմանը և հաղթող մասնակիցների պարգևատրմանը:

Տարեգրության այս օրը

Կամավորական աշխարհազորային ռազմաքաղաքական միավորում: Կազմավորվել է 1989-ի հոկտեմբեր- դեկտեմբերին` Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կազմակերպության խորհրդի անդամների (Ա. Նավասարդյան , Մ. Գորգիսյան , Լ. Հակոբյան, Ա. Արշակյան, Ռ. Մարկոսյան, Ա. Հակոբյան, Ն. Զուրաբյան, Գ. Միրզոյան, Դ. Հակոբյան) նախաձեռնությամբ:

Ամենաանհավանական իրականություններ

* Բոլոր ժամանակների ամենակարճատև պատերազմը տևել է 38 րոպե: Դա անգլո-զանզիբարյան պատերազմն էր:

Աշխարհի ամենամարտունակ բանակը

Երկրագնդի ամենամարտունակ բանակը պատկանում է մի երկրի, որն արդեն մի քանի հարյուրամյակ պատերազմ չի մղել: Պետություն, որտեղ 20-50 տարեկան բոլոր տղամարդիկ զինծառայող են:

«ԵՍ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՄ ԱՅՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՄԵՐՁԵՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆԸ»

Մարտի 6-ին ինձ իր տանն ընդունեց նշանավոր երաժշտագետ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ավետ Տերտերյանի այրի Իրինա ՏԻԳՐԱՆՈՎԱ -ՏԵՐՏԵՐՅԱՆԸ: Մեր զրույցն ավարտելուց հետո խնդրեց, որ հարցազրույցի պատրաստի տեքստը հանձնեմ իրեն` որոշ շտկումների համար:

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ… ՄԵԿ ԱՆՍԱՄԲԼՈՎ

Այսօրվանից Քուվեյթում անց են կացվում հայ մշակույթի օրեր: «Մշակույթի օրեր» բնորոշումը Մշակույթի նախարարությանն է, որն արդեն երկար ժամանակ տարբեր երկրներում կազմակերպում է նմանօրինակ միջոցառումներ:

«Իշշշտահներիդ» քարուքացա´խ ՀԵՏԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ` ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ

Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպումը, որը տեղի ունեցավ Սոչիում, որոշակի ոգևորություն է առաջացրել ադրբեջանցի որոշ վերլուծաբանների և քաղաքագետների շրջանում: Նրանք նոր երազ են տեսել հողերի վերադարձի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին, ու կոնֆլիկտի բուն պատճառները ներկայացնելու փոխարեն, արդեն ոտուձեռ են ընկել` տարածքների վերականգնման խնդիրներով:

«Օրենքով գողերին» Վրաստան է ուղարկում այն էլ` բռնի կերպով

-Աբխազիան և Հարավային Օսեթիան մեզ` ՌԼԴԿ-ին չեն հետաքրքրում: Մեզ հետաքրքրում է ռուս-թուրքական սահմանը,- հայտարարել է ՌԴԼԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին` Region TV-ին տված հարցազրույցում:

«Քարեղեն» պատմություն վերծանող մարդը

Շուրջ 35 տարի է, ինչ Սամվել Կարապետյանը զբաղվում է հուշարձանագիտությամբ: Նա կարողանում է վերծանել «քարեղեն» պատմությունը, քանի որ ազգի կենսագրության յուրաքանչյուր պատառիկ բարձրարժեք է նրա համար, ամեն կոթողի ոչնչացում էլ ցավ է ի խորոց սրտի:

Եկեղեցիները ՆԱՏՕ¬ից պահանջում են Եվրոպայից դուրս բերել ամերիկյան միջուկային զենքը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը հայտարարում են, որ ՆԱՏՕ¬ն պետք է վերանայի ահաբեկման դոկտրինան, ինչպես նաև համագործակցությունները` Եվրոպայի անվտանգության ոլորտում: Շուրջ 200 միավոր ամերիկյան տակտիկական միջուկային զենք է գտնվում Գերմանիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Իտալիայի և Թուրքիայի տարածքում:

Իրանի նախագահն Ամերիկայում ու Եվրոպայում ապստամբություններ է կանխատեսում

Արդյո՞ք արաբական աշխարհը գոտևորած ապստամբություններն ընդամենը նախերգն են` Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում նմանատիպ սցենարների: Իրանական Kayhan պետական պարբերականում երկրի Նախագահ Մահմուդ Ահմադինեջադը համոզմունք է հայտնել, որ Արևմուտքը դարձել է այդ ընդվզումների ոչ միայն պատճառը, այլ ավելին, նման իրադարձություններ համակելու են հենց իրենց:

Թ Ե Ս Տ Որքա՞ն մարդամոտ եք

Եթե իսկապես ցանկանում եք ճանաչել ինքներդ Ձեզ, ուրեմն անկեղծորեն պատասխանեք հարցերին: Ոմանք նախ պատասխաններին են ծանոթանում, և իմանալով, թե ինչ միավորներ պետք է հավաքել` դրական մարդու համար, նշում են համապատասխան միավորներով պատասխանները:

ՈՎ ԷՐ ՍՊԱՆԵԼ ՎԼԱԴ ԼԻՍՏԵՎԻՆ

Ռուսական հեռուստաալիքներից հայտնի նշանավոր լրագրող Վլադ Լիստևի սպանությունից չնայած շատ երկար ժամանակ է անցել, այնուհանդերձ, տակավին շարունակվում է հետաքննությունը: Այսպես կոչված «տամբովյան ախպերության» կողմից հանցագործությունների հետաքննության ժամանակ պարզվել է, որ Ռուսաստանի Հանրային հեռուստաընկերության տնօրեն Վլադ Լիստևի սպանության բացահայտման մեջ նոր մանրամասներ են հայտնվել:

Ո՞վ է պարոն Գուռնսկին

Ամերիկացիների առաջին թռիչքի ժամանակ, դուրս գալով տիեզերանավից, Արմսթրոնգն ասել է` «Մարդու փոքր քայլը, մեծ թռիչք է մարդկության համար» և ցածրաձայն ավելացրել` «Հաջողությո´ւն, պարոն Գուռնսկի»:

Խե˜ղճ աղջիկ

33-ամյա անգլուհին` Մարիա Բրաունը, շատ հետաքրքիր անուն է տվել իր 6-ամյա աղջկան: Անվան մեջ կինը օգտագործել է բոքսի չեմպիոնների 25 ազգանուններ և անուններ:

Ավստրալացին լվացել է իր կատվին լվացքի մեքենայի մեջ

4 ամսեկան կատուն 30 րոպե լվացքի մեքենայի մեջ մնալուց հետո ողջ է մնացել: Տիրոջ խոսքերով, կատուն մտել է լվացքի մեքենայի մեջ, որպեսզի քնի շորերի մեջ: