Տարեգրության այս օրը


Կամավորական աշխարհազորային ռազմաքաղաքական միավորում: Կազմավորվել է 1989-ի հոկտեմբեր- դեկտեմբերին` Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կազմակերպության խորհրդի անդամների (Ա. Նավասարդյան , Մ. Գորգիսյան , Լ. Հակոբյան, Ա. Արշակյան, Ռ. Մարկոսյան, Ա. Հակոբյան, Ն. Զուրաբյան, Գ. Միրզոյան, Դ. Հակոբյան) նախաձեռնությամբ: Անկախության բանակի գաղափարական, կազմակերպչական սկզբունքները եւ նպատակները շարադրված են Հռչակագրում, ուր մասնավորապես ասված է. «Բանակը կոչված է պաշտպանելու Հայաստանի անկախացման գործընթացը, ազգի յուրաքանչյուր նվաճում օտար ոտնձգություններից... Այն գալիս է անվարան հերթափոխի Հայրենիքի հավերժության զոհասեղանի առաջ` հանուն մեր դարավոր իղձի իրականացման...»: Նպատակները եւ առաքելությունը չէին սահմանափակվում Հայաստանի եւ Արցախի ինքնապաշտպանական խնդիրներով եւ ունեին ազգային հիմնախնդիրների ավելի լայն ընդգրկում: 1990-ի մարտի 23-ին Անկախության բանակը հայտարարությամբ դուրս է եկել ԱԻՄ կազմից, դարձել ինքնուրույն միավոր, պահպանել անվանումը եւ նպատակները:

Զ. ՍԱՐԳՍՅԱՆ