Մարտի 16¬ի բումերանգը «գործելու» է


Ինչպես այս աշխարհում ոչինչ բացարձակ չէ, այնպես էլ` նույնիսկ թուրքի աներեսությունն ու անամոթությունը, պարզվում է, սահմաններ ունի: Այլապես Էրդողանը սեփական մերկությունը ծածկելու փորձեր անելով, կամա¬ակամա այն առավել շատ չէր ընդգծի` 1921¬ի մարտի 16¬ի մեղսավոր ու ապօրինի համաձայնագրի պատճենը «դեմ տալով» Մեդվեդևին: Ի ցույց դրվեց անթաքույց վախը, որ հինգ կամ տասը տարի հետո նույն հանցավոր համաձայնագրի մե´ր պատճենը ա´յլ նպատակադրմամբ ու մի այլ հեղինակավոր վայրում հանձնվելու է աշխարհի դատին: