Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ


Բազմիցս համոզվել ենք, որ պաշտպանության և կրթության ոլորտների միջև կապն անմիջական է, անխզելի ու հնարավորինս արդյունավետ: Դեռ դպրոցական նստարանից հայրենասիրություն, հայրենիքի պաշտպանության չափազանց կարևոր գործին նվիրվածություն սերմանելը, կիրթ ու հայրենասեր սերունդ դաստիարակելը նաև հոգեբանորեն զինծառայությանը նախապատրաստելը պարզապես անհրաժեշտություն է: Մանավանդ որ ոլորտների պատասխանատուները կապն ավելի արդյունավետ ու ամուր դարձնելու համար ջանքեր չեն խնայում: