ՈՎ ԷՐ ՍՊԱՆԵԼ ՎԼԱԴ ԼԻՍՏԵՎԻՆ


Ռուսական հեռուստաալիքներից հայտնի նշանավոր լրագրող Վլադ Լիստևի սպանությունից չնայած շատ երկար ժամանակ է անցել, այնուհանդերձ, տակավին շարունակվում է հետաքննությունը: Այսպես կոչված «տամբովյան ախպերության» կողմից հանցագործությունների հետաքննության ժամանակ պարզվել է, որ Ռուսաստանի Հանրային հեռուստաընկերության տնօրեն Վլադ Լիստևի սպանության բացահայտման մեջ նոր մանրամասներ են հայտնվել: Մոսկվայի Քննչական կոմիտեի պահանջով մայրաքաղաք է տեղափոխվել Գալինա Ստարովոյտովային սպանած Յուրի Կոլչինը, ով էլ պատմել է, որ ինքը տիրապետում է այնպիսի փաստերի, որոնք լույս են սփռում Լիստևի սպանության բացահայտման վրա: Ըստ նրա, Լիստևը սպանվել է Պետերբուրգում հայտնի քրեական հեղինակություն Կոնստանդին Յակովլևի հանձնարարությամբ, իսկ սպանությունն ի կատար են ածել վարձու մարդասպաններ, որոնցից մեկը Էդուարդ Կանիմոտոն է: