Եկեղեցիները ՆԱՏՕ¬ից պահանջում են Եվրոպայից դուրս բերել ամերիկյան միջուկային զենքը


Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը հայտարարում են, որ ՆԱՏՕ¬ն պետք է վերանայի ահաբեկման դոկտրինան, ինչպես նաև համագործակցությունները` Եվրոպայի անվտանգության ոլորտում: Շուրջ 200 միավոր ամերիկյան տակտիկական միջուկային զենք է գտնվում Գերմանիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Իտալիայի և Թուրքիայի տարածքում: Հյուսիսատլանտյան դաշինքին հասցեագրված համատեղ նամակում էկումենիկ կազմակերպությունները նշել են, որ եվրոպական հողում մնացած ամերիկյան վերջին միջուկային զենքի դուրսբերումը կարևորագույն քայլ կլինի` դեպի միջուկազերծ աշխարհ տանող ճանապարհին: - Նախկին «միջուկային մարտադաշտերը» մնացուկներն են սառը պատերազմի մարտավարության, երբ Եվրոպան հենց այդպիսի մարտադաշտ էր համարվում,¬ գրված է նամակում:¬ Մենք կարծում ենք, որ սառը պատերազմի ավարտից 20 տարի հետո ՆԱՏՕ¬ն պետք է վերանայի ահաբեկումների ռազմավարությունը, ինչպես նաև` Եվրոպայում անվտանգության ոլորտում համագործակցությունները` նվազեցնելով կախվածությունը միջուկային զենքից: …Եվրոպայից տակտիկական միջուկային զենքի դուրսբերումը ՆԱՏՕ¬ին թույլ կտա իրական ներդրում ունենալ միջուկային զինվածությունը վերահսկելու գործում: Այս կոչը սատարել են ԱՄՆ¬ի Քրիստոսի եկեղեցիների ազգային ու նաև Կանադական եկեղեցիների խորհուրդները, որոնք ևս ստորագրել են նամակի ներքո: