«Իշշշտահներիդ» քարուքացա´խ ՀԵՏԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ` ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ


Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպումը, որը տեղի ունեցավ Սոչիում, որոշակի ոգևորություն է առաջացրել ադրբեջանցի որոշ վերլուծաբանների և քաղաքագետների շրջանում: Նրանք նոր երազ են տեսել հողերի վերադարձի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին, ու կոնֆլիկտի բուն պատճառները ներկայացնելու փոխարեն, արդեն ոտուձեռ են ընկել` տարածքների վերականգնման խնդիրներով: Մասնավորաբար, անցած շաբաթ Վաշինգտոնում են հավաքվել մի շարք ազերի քաղաքագետներ, որոնցից Ջհանջիր Հաջիևը, խոսելով 7 շրջանների վերականգնմ աշրջանի առաջատար երկիրն է, ուստի ինքնուրույնաբար կարող է լուծել բոլոր խնդիրները` վերականգնման համար ծախսելով պահանջվող 50 միլիարդ դոլարը: Շարունակելով իր գործընկերոջը, Կովկասի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էլդար Իսմայիլովն ասել է. - Մեր հաշվարկներով, Լեռնային Ղարաբաղին մերձ ադրբեջանական յոթ շրջանների հետկոնֆլիկտային վերականգնումը կարժենա 28,4 միլիարդ դոլար: Մեր տարածաշրջանի համար սա թանկարժեք նախագիծ է, սակայն այս պահին միայն Ադրբեջանն է ի զորու այն իրականացնել: Ադրբեջանի խորհրդարանի նախկին անդամ, «Կովկասի և գլոբալիզացիայի հանդես»-ի գլխավոր խմբագիր Նազիմ Մուզաֆֆարին, ով հետազոտության հեղինակներից է, հայտարարել է, որ վերականգնման ենթակա տարածքն օրավուր մեծանում է, ինչը թանկացնում է նախագիծը: - Ադրբեջանի համար փողն հիմա խնդիր չէ, սակայն բոլոր ջանքերը պիտի ներդնենք, որ տարածքի վերականգնման ժամանակ մեր կողքին աշխատեն միջազգային փորձագետներն ու ինստիտուտները, որովհետև նրանց փորձն անգնահատելի գործոն է գոյություն ունեցող հիմնահարցերի լուծման ասպարեզում: Խոսելով հիմնահարցերի մասին, վերլուծաբանը շեշտեց, որ գոյություն ունեն արտաքին ռիսկեր, որոնք փորձագետների խմբի գնահատմամբ, կարող են խոչընդոտ լինել վերականգնման ճանապարհին: Որպես գլխավոր արգելք` նա հիշատակեց կոռուպցիան և գործարքների գերբյուրոկրատացումը, որակավորված մենեջերների բացակայությունը: Ադրբեջանը թաղված է կոռուպիայի և մասնագիտական մենեջմենթի անգրագիտության մեջ: Բոլոր փորձագետները, խոսելով իրենց երազած վերականգնումների մասին, ազատագրված տարածքներն անվանում էին «անօրինականության գոտի»` շեշտելով, թե այդտեղ չկան օրինական իշխանություններ, իշխում է ամենաթողությունը: Ադրբեջանցիներին շատ էր ոգևորել Մեդվեդևի և Էրդողանի միջև բարեկամական հարաբերությունները: Նրանք հատկապես խանդավառված էին այն հանգամանքով, որ ռուս-թուրքական պայմանագրի մի օրինակն Էրդողանը հանձնել էր Ռուսաստանի նախագահին` այսպես հասկացնել տալով, թե Ադրբեջանի հողերի ազատագրման հարցում ևս Թուրքիան կլինի վճռական... Այս ամենը հասկանալի է, ամեն ոք իրավունք ունի երազելու, ծրագրեր կազմելու, սակայն տարօրինակն այն է, որ Ադրբեջանում Սոչիի հանդիպման ժամանակ այնպիսի «հնչերանգներ ու ենթատեքստեր» են տեսել, որոնք ուրիշների համար եղել են աննկատ: Ուրեմն, սա Բաքվի հերթական քարոզչական բլեֆն է, որով կամենում են աշխարհի ուշադրությունը շեղել բուն հակամարտությունից: Իսկ գուցե իսկապե՞ս Մեդվեդևն ինչ-որ հույսեր է տվել, չէ՞ որ Ռուսաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ միշտ վարել է «ուրույն» քաղաքականություն` այստեղ ոտնահարելով իր ռազմավարական գործընկերների շահերը...

Պատրաստեց Լ. ՄՈՒԹԱՖՅԱՆԸ