Ո՞վ է պարոն Գուռնսկին


Ամերիկացիների առաջին թռիչքի ժամանակ, դուրս գալով տիեզերանավից, Արմսթրոնգն ասել է` «Մարդու փոքր քայլը, մեծ թռիչք է մարդկության համար» և ցածրաձայն ավելացրել` «Հաջողությո´ւն, պարոն Գուռնսկի»: Երկիր վերադառնալուց հետո, լրագրողները փորձել են հաջորդ 10 տարիների ընթացքում պարզել Արմսթրոնգից, թե ով է եղել Գուռնսկին, սակայն Արմսթրոնգը բոլոր հարցերին պատասխանել է, որ ոչինչ չի կարող ասել: Այդ հարցը տանջում էր շատ մարդկանց, սակայն 5 տարի անց այն պատահաբար բացահայտվեց: Հարցազրույցի ժամանակ նրան հարցնում են. - Ո՞վ է պարոն Գուռնսկին: Արմսթրոնգը անսպասելի պատասխանեց. - Քանի որ Գուռնսկին մահացել է, ես կարող եմ պատասխանել: Ես երբ 7 տարեկան էի, մենք եղբայրներով բեյսբոլ էինք խաղում բակում, նա ուժեղ հարվածեց գնդակին, գնդակը ընկել է հարևանի բակ, անունը` Գուռնսկի: Ես գնացի գնդակը վերցնելու, լսեցի, թե ինչպես տիկին Գուռնսկին ամուսնուն ասաց. - Կրքոտ համբույր ե՞ս ցանկանում: Դու կստանաս այն, երբ հարևանի երեխան կքայլի լուսնի վրայով:

Պատրաստեց Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ