ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԼԱԳԱՆ 

  1990-ական թվականներին մի երիտասարդ գրող, ում հաջողվել էր ՀՀՇ-ական իշխանության համակրանքին և ընձեռած արտոնություններին արժանանալ, հեռուստատեսությամբ մի հաղորդաշար էր վարում` կոչելով այն` «Քաղաքական փասիանս»: 90-ական թվականները մնացին պատմության գրկում, երիտասարդ գրողն էլ տարիք առավ և անգամ շատերի կողմից մոռացվեց, բայց նրա «փասիանսի» հերոսները մնացին:

  Արդյո՞ք «ճարտարապետը»  հենց Սահակաշվիլին չէ 

  Ասում ենք Վրաստանում անարյուն ու անաղմուկ հեղափոխություն տեղի ունեցավ. ընդդիմությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում և արդեն ձևավորել է իր կառավարությունը: Ոմանք զարմացան, շատերը հիացան, որոշներն էլ հիասթափվեցին իրենց ժողովրդից, որ վրացիների նման միաբանվել չեն կարողանում:

  ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻՑ ԱԶԱՏՈՒՄ ՉԿԱ 

  «Արմավիան» իսկապես ազգային փոխադրողից վերածվել է ազգային չարիքի: Այս ընկերության պատճառով այսօր աշխարհում շատ փոխադրողներ հրաժարվում են Հայաստանում չվերթեր ունենալ, փակում են իրենց բիզնեսը:

  ԻՆՉ Է ԱՍԵԼ ՋՈՆ ՀԱՆԹՍՄԱՆԸ 

  Վարդան Օսկանյանի գործում կարող է սկանդալային շրջադարձ լինել: Մինչև վերջերս Օսկանյանն անձամբ և նրա փաստաբանը պնդում էին, թե Հանթսման ընտանիքը չափազանց զայրացած է կատարվածի առթիվ, և սպասվում է միլիարդատիրոջ զայրալից արձագանքը հայաստանյան իշխանությունների «հրահրած հետապնդումների» առնչությամբ:

  ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ... ԸՆԴԴԵՄ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ 

  Մինչ շատերն են դատապարտում Խաչատուր Քոքոբելյանին` Րաֆֆի Հովհաննիսյանին խաբելու և պարտավորությունները չկատարելու համար, անսպասելի հայտարարություն է արել «Ազատ դեմոկրատների» մեկ այլ առաջնորդ` Ալեքսանդր Արզումանյանը: Նախկին արտգործնախարարը հաստատել է, որ «Ազատ դեմոկրատները» նախագահական ընտրությունների ժամանակ սատարելու է Րաֆֆի Հովհաննիսյանին:

  ՀՈՒՍԱՆՔ` ԿՆՊԱՍՏԵՆ 

  Ավստրիական զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում Հայաստանի շահառու գերատեսչությունների ներկայացուցիչների քննարկմանն է ներկայացրել 2012_2020 թթ. իրենց կողմից Հայաստանում իրականացվելիք աշխատանքների ռազմավարական ծրագրի նախագիծը:

  ՕԵԿ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ 

  2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին առաջարկվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, նա հայտարարեց, որ այլևս երբեք չի առաջադրվելու որպես նախագահի թեկնածու, իսկ 2013-ին պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

  ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 

  Վերջին շրջանում առողջապահության ոլորտում տեղ գտած բազմաթիվ աղաղակող փաստերի բացահայտումները գուցե նորություն են ոմանց համար, սակայն ոչ երբեք հայ հանրության, որն ամեն օր շփվում է առողջապահական հիմնարկների հետ, իր մաշկի վրա զգում այն անբարո մթնոլորտի ազդեցությունները, որոնք ձևավորվել են ոլորտում:

  Տգիտությունը` կայունության երաշխիք 

  Իր աղմկարարությամբ հայտնի Ժիրինովսկին է սա պնդում` կոչ անելով «սանձահարել» կրթության զարգացումը: Պետդումայում հնչեցրած ելույթում նա նախազգուշացրել է, որ կրթության բարձր մակարդակը վտանգավոր է երկրի համար և կարող է հանգեցնել հեղափոխությունների (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

  Կատուները վերադաս-ենթակա չեն հասկանում 

  Բրիտանիայի վարչապետն ու ֆինանսների նախարարը, պարզվում է` կատու շատ են սիրում: Նրանք, իհարկե, միմյանց էլ շատ են հարգում, բայց նրանց ընտանի չորքոտանիները դա չեն հասկացել:

  Մարսյան գտածո 

  ՆԱՍԱ-ի մասնագետները շարունակում են ամենայն ջանադրությամբ ու զարմանքով հետազոտել Մարսի բնապատկերի լուսանկարների հերթական խմբաքանակը, որը տեսագրել է Curiosity սարքը: Մարսագնացն այս անգամ «նայել է» իր «ոտքերի տակ»:

  Ինչո՞ւ է դժվար հարստության հարկ ներդնելը 

  Եվրոպական երկրներում շարունակվում են բանավեճերը` ունևոր քաղաքացիների համար լրացուցիչ հարկ ներդնելու վերաբերյալ: Բայց դրա առավելությունները կարծես` ավելի քիչ են, քան թերությունները (գրել է գերմանական Deutsche Welle-ն):

  Ցեցերը նույն ծագումնաբանությունն ունեն 

  Այս տարի գյուղատնտեսական դաշտերում հայտնված, նաև քաղաքական դաշտում վաղուց առկա ցեցերի նմանությունն այն է, որ երկու դեպքում էլ այդ անկուշտ միջատները ներթափանցել են արտերկրից:  :

Օսկանյանի կանխատեսումը 

  «Կովկասի գերուհին» ֆիլմի ոճով Կամ ԱՄՆ-ն ինձ կտանի «զագս», կամ նրանք ինձ քարշ կտան կալանավայր:  :

  Վարակի վտանգ` ընդդիմադիր դաշտում 

  Քաղաքական սննդի անվտանգության կոմիտեից հայտնում են, որ ընդդիմության արտադրած «մթերքներում» առկա են վնասակար հավելումներ: Դրանք կարող են վիրուսային վարակիչ հիվանդությունների պատճառ դառնալ:

  Ջավախքցիների կարծիքը Բիձինա Իվանիշվիլու մասին 

  - Դժվար թե Բիձեն հայերիս նկատմամբ ավելի հոգատար լինի, քան էն ջահել Միխեիլը:  :

  Դիտարկում 

  Մարտիմեկյան դեպքերից հետո ընկած ժամանակահատվածում Վ. Օսկանյանը առաջինն է, որ այսօրվա դրությամբ հավակնում է քաղաքական հալածյալի պատվավոր մրցանակին: Եվ այն կստանա, քանզի «ժյուրիի» կազմում ԱՄՆ-ն է:

  Վ. Ղուկասյանը բիոլոգիական զե՞նք է կիրառել 

  Լուրեր են շրջանառվում, որ Ս. Բալասանյանը Գյումրիում քաղաքապետարանը Վարդանիկի կադրերից «մաքրելուց» հետո, դիմել է սանէպիդ կայան, որպեսզի ախտահանեն շենքը: Մի՞թե Վ. Ղուկասյանի «վիրուսն» այդքան վտանգավոր ու վարակիչ է:

  ԱԼԻԵՎՅԱՆ «ՏԵՍԻԼՆԵՐ» 

  Բաքվում տեղի ունեցող Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Իլհամ Ալիևը հանդես է եկել ընդարձակ ելույթով: Եթե խորհրդային տարիները լինեին` կասեինք` ճառով:

  Ադրբեջանի հերթականն ու «հանճարեղը» 

  Թուրք-ադրբեջանական «մտքի տիտանները» հերթական «հանճարեղ» արտադրանքն են հրամցրել աշխարհին: Արդեն վաղուց որդեգրած լկտի ստի քաղաքականությանը հավատարիմ` այս անգամ էլ մեր քոչվոր հարևանները հանդգնել են հայալեզու «գլուխգործոց» ներկայացնել:

  ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴՆ ՈՒ... ԱԴՐԲԵՋԱՆԸ 

  Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Բաքու և Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին նրա մասնակցությունը զարմացրել ու զայրացրել է իրանական հասարակությանը: Իրանում այս պահին ստեղծվել է լարված ու խառնակ իրավիճակ:

  ԴԱՐՁՅԱԼ ՀԵՏԱՁԳԵՑԻՆ 

  ... Հերթական անգամ «Թատրոնի և թատերական գործունեության մասին» օրենքի նախագիծը ուղարկվեց անորոշության գիրկը: Ուրեմն, ոչ թե սոսկ նախագիծն է անորոշության մատնվում, այլ` թատրոնը:

  ԱՂՔԱՏ ՄԱՐԴԻԿ ՊԱՇՏՈՆՆԵՐ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ 

  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամներից շատերը, ինչպես պարզվում է, բավական ունևոր մարդիկ են, նրանցից ամեն մեկն ունի հովանավոր, նրանք ևս, ինչպես հանրային ցանկացած ծառայող, հայտարարագիր են ներկայացնում ունեցվածքի մասին:

  «ՀԵՏԱՔՐՔԻՐ» ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ 

  Ժամանակից շուտ Գյումրու քաղաքապետի պաշտոնը ստանձնած Բալասանյան Սամվելն արդեն կատարել է նոր նշանակումներ: Նա դեռ երկու օր առաջ հայտարարել էր, թե պետք է ուսումնասիրվեն համայնքային աշխատողների անձնագրերը, ապա նոր կատարվեն ազատումներ:

  Կալանավորը փորձել է ինքնասպանություն գործել 

  Օրերս ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի մի ծառայող զեկուցագիր է ներկայացրել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկության կալանավոր, 1984 թ. ծնված Ջանիկ Գուլամիրյանը բանտախցում փորձել է ինքնասպանություն գործել` սրբիչով կախվելու միջոցով, որը, սակայն, կանխվել է իր կողմից:

  «Երազանք»-ին աշեք… 

  Մեր թերթի սեպտեմբերյան համարներից մեկում տպագրված «Բացահայտում` ՏԻՄ ընտրությունների նախօրյակին» հրապարակման մեջ անդրադարձել էինք Գյումրի քաղաքի Մարգրետ Թետչերի փողոցում գտնվող հյուրանոցային համալիրի ադմինիստրատորներ Արմենուհի Ա.-ի և Վարդանուշ Մ.-ի վարքուբարքին:

  Գրավատները տիրացել են հաճախորդների ոսկեղենին 

  Մարդիկ, որպես կանոն, գրավատների օգնության են դիմում ճարահատյալ, անհետաձգելի գործերի համար շտապ գումար ձեռք բերելու անհրաժեշտությունից մղված: Եվ անելանելի վիճակից դուրս գալու համար շատերը գրավատներին ի պահ են հանձնում անգամ իրենց ամենանվիրական զարդեղենը:

  Սպանության սպառնալիքներ և հայհոյանք` «Սկայպ»-ով 

  Գիտատեխնիկական առաջընթացի ամենաակնառու և բառացիորեն տեսանելի նվաճումներից մեկն է վայրկյանների ընթացքում հազարավոր կիլոմետրեր, օվկիանոսներ և աշխարհամասեր «կտրող-անցնող» և հեռու ապրող հարազատներին միմյանց կապող «Սկայպ» համակարգը:

  Ծռությունս միշտ  ինձ հետ է... 

  Ռուբեն ՍԱՍՈՒՆՑԻ, երգիչ Ռուբենը մեծագույն հպարտությամբ է կրում Սասունցի անունը` երկյուղածությամբ ու պատվով ներկայացնելով մեր ազգագրական ու ֆիդայական երգերը: Ծնվել ու մեծացել է սասունցու ընտանիքում, և սերը ազգային արժեքների նկատմամբ սերմանվել է դեռ մանկուց:

  ՆՈՐ ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ԽԱՂԵՐ 

  Մեծահասակների «Եվրատեսիլին» Հայաստանի մասնակցի թեման արդեն բուռն քննարկումներ է ծնել: Դեռ մինչև վերջերս շատերն էին պնդում, թե արդեն որոշված է Հայաստանը ներկայացնող երգիչը, ու այլևս նոր թեկնածուների անուններ չեն շոշափվելու:

  Վիդոկ «ցիրք»ասերի մենախոսությունը 

  Վիդոկ կրկեսասերն անկեղծացավ. - Ցիրքն ինձ համար ամենահասկանալի արվեստն է: Երևանի ցիրքը քանդեցին, ու չգիտեմ, թե էրկու տարի ո˜նց եմ ապրելու:

  Դաժան պատիժ` դաժան մորը 

  Թերևս ճիշտ են պնդումները, որ մայրերն ավելի անխնա են պատժում զավակներին: Հազիվ թե դա սիրո պակասից լինի, բայց փաստը մնում է փաստ:

  Ամենատարեց «ջահել հայրիկը» 

  Նրա առաջնեկը լույս աշխարհ էր եկել 2010-ին, երբ երջանիկ հայրիկը 94 տարեկան էր: Հիմա Ռամաջիտ Ռագհավան 96 տարեկան է և հայրացել է 2-րդ անգամ:

  II աշխարհամարտի ռումբը 

  Այն մինչ օրս «թաքնված» է եղել գերմանական Վուպերտալի անտառներում: Կանաչ տարածքներում զբոսնող մի տղամարդ, գտնելով 10 կիլոգրամանոց այդ ռումբը, այն տեղավորել է իր մեքենայի մեջ և քաղաքի միջով հասցրել ոստիկանության տեղամաս: